Ինչպիսի դիրքորոշում ունեն քաղաքական ուժերը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ. տարբեր կարծիքներ մեկ տեղում

Ժամանակին Ամուլսարի շուրջ ծավալված քննարկումներն ու աղմուկն այդպես էլ չդադարեցին, քանի որ չկայացվեց հանքի շահագործմանը վերաբերող հստակ ու վերջնական որոշում: Ամուլսարի հարցն այսօր էլ օրակարգից դուրս չի եկել:

Հանքի շահագործման հեռանկարին նախընտարական փուլում անդրադարձել են որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Մի մասը կոշտ դիրքորոշում է արտահայտել հանքը շահագործելու վերաբերյալ, մյուսները կողմ են դրան: Իսկ մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էլ դեռ ապակողմնորոշված են, սպասում են հետազոտությունների գոհացնող ու համոզիչ արդյունքների, որպեսզի ըստ այդմ իրենց դիրքորոշումը հայտնեն:

«Հայկական ժամանակն» առանձնացրել է այն քաղաքական ուժերին, որոնք այս ընթացքում խոսել են հանքի շահագործման մասին, որոշներին էլ հարցումներ ենք արել, պարզելու՝ իրենց տեսակետները: 

«Հանրապետություն» կուսակցության անդամներն օրինակ՝ նախընտրական իրենց խոսքում բազմիցս արդեն շեշտել են, որ մեր երկրի սոցիալ- տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է առաջին հերթին շահագործել բոլոր հանքերը, օգտագործել ջրային ռեսուրսները: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ նշել է՝ Ամուլսարը պիտի շահագործվի եւ առհասարկ բոլոր հանքերը պիտի շահագործվեն, որպեսզի աշխատատեղերի խնդիրը լուծվի եւ կայունանա երկրի տնտեսությունը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը չեզոք է: Կուսակցության ներկայացուցիչները անդրադարձել են հարցին, սակայն կոնկրետ պատասխան չեն տվել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակին» փոխանցեց հետեւյալը. «Հանքի շահագործման հետ կապված կան բազմաթիվ չփարատված հարցեր, ներառյալ խնդրահարույց փորձաքննությունը, որն իրականացվեց «Էլարդ» ընկերության կողմից, ուստի խնդիրն ունի լիարժեք ուսումնասիրման կարիք»։

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամ Լեւոն Շիրինյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ Ամուլսարի շահագործումը խախտում է ամբողջ էկոլոգիական հաշվեկշիռը, եւ եթե դա Ջերմուկի շրջանում չլիներ՝ կարգավորել հնարավոր կլիներ: «Խախտել հանգստի գոտին չիմանալով շահագործման պարագայում ստացված արդյունքը՝ սխալ է: Տարիներ շարունակ Հայաստանում խոսում են ինչ որ օգուտից, բայց հանքը չպիտի աշխատի»,-ասաց նա:

Ըստ Շիրինյանի՝ խստագույն եւ մանրակրկիտ հետազոտություն պիտի կատարվի: Անդրադառնալով ավելի վաղ արված հետազոտությունների արդյունքներին՝ ասաց, որ դրանք իրեն վստահություն չեն ներշնչում: «Առանց այն էլ մեր երկիրը փոքրացել է, եթե այդ շրջանն էլ շարքից դուրս գա, ի՞նչ ենք շահելու: Ոչ մի բան: Իսկ այն գումարները, որ հանքը շահագործելու ընթացքում են աշխատել, դրանից մեր երկրին ոչ մի օգուտ չի եղել, հիմա էլ չի լինելու, ընդամենը մի քանի կողոպտիչներ են շահելու: Իսկ որոշ մարդկանց շահույթի համար բնությունն ավերելը սխալ է»-ասաց նա:

Թեմայի վերաբերյալ ավելի վաղ բավականին կոշտ դիրքորոշում էր հայտնել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը: Ըստ Մելքումյանի՝ բյուջե մի քանի տասնյակ միլիոն դոլար բերելու համար չարժե գնալ բնապահպանական աղետի: Այսօր էլ վերահաստատելով իրենց կուսակցության դիրքորոշումը ԲՀԿ-ական պատգամավորը «Հայկակական ժամանակին» փոխանցեց. «Եթե այն  բնապահպանական աղետ է առաջացնում, առողջություն քայքայում, Ջերմուկի առողջավայրի հետ կապված լրջագույն ռիսկեր է առաջցնում, ապա ինչո՞ւ պիտի շահագործվի»:

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ օրեր առաջ Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք կշահագործվի հանքավայրը, հայտարարել էր. «Եթե Ամուլսարի շահագործմամբ Ջերմուկը կդադարի լինել առողջարանային քաղաք, ուրեմն չպետք է շահագործել: Ինձ զարմացնում են քննարկումները հանքի շահագոծման մասին՝ նալին են խփում, հետո մեխին, արդյունքում անհասկանալի վիճակ է ստեղծվել: Որոշակիություն եւ կանխատեսելիություն. սա է ներդրումային քաղաքականության հիմնաքարը»,- նկատել էր Քոչարյանը:

Նա նաեւ շեշտել էր, որ խնդրին լավ տեղյակ չէ, քանի որ փաստաթղթերի մի զգալի հասանելի չէ ոչ մեկին: «Մի բան կարող եմ ասել, եթե ազդեցությունը բացասական է լինելու, ապա հանքը չպետք է շահագործվի»,- եզրափակել էր «Հայաստան» դաշինքի առաջնորդը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն էլ երեկ Առաջին ալիքի եթերում հանրային քննարկման ընթացքում անդրադառնալով թեմային նշել էր, որ իրենք բավարար չեն համարում իրականացված հետազոտությունները եւ դա չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի հանքի շահագործումը համարեն անվնաս:

«Գործ ունենք կուրորտային կարգավիճակ ունեցող քաղաքի հետ. Ջերմուկը ընդամենը 15 կմ հեռավորության վրա է գտնվում: Մենք այնտեղ ունենք հանգստի եւ բժշկական աճող ինդուստրիա: Համենայնդեպս այս հիմքերով հանքը շահագործելը բավարար չէ: Մենք ընդհարապես համարում ենք, որ պետք չէ Հայաստանը դարձնել աղտոտվող երկիր: Ճիշտ է՝ կա Սովետական Միությունից ժառանգած հանքարդյունաբերություն, դա կարելի է պահպանել: Իսկ ինչ վերաբերում է այդտեղ նոր հանքարդյունաբերություն սկսելուն, ապա պետք է շատ խիստ չափանիշներ սահմանել»,- ասել էր Զուրաբյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը բազմիցս իր բացասական դիրքորոշումն է հայտնել հանքը շահագործելու վերբերյալ: Օերեր առաջ էլ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը վերահաստատելով իրենց կուսակցության դիրքորոշումը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ Ամուլսարը չշահագործելն իրենց համար կարեւոր օրակարգային հարցերից մեկն է եղել, որը մինչեւ վերջ առաջ են տարել: «Մինչեւ այսօր Ամուլսարը սար է: Մեր ջանքերով, իհարկե, շատ փոքր, բայց դրական փոփոխություններ կան»,-շեշտել էր Նահապետյանը:

Իսկ ահա իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունն իրատեսական է համարում հանքի շահագործումը: Ամիսներ առաջ 1in.am-ին տված հարցազրույցում  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ամուլսարի հանքը բացելու հավանակություն կա եւ այն մեծ է»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործող պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով որոշման հավանականության մասին ավելի վաղ ասել էր՝ կշեռքի նժարի մի կողմում տնտեսական օգուտներ են, մյուս կողմում՝ բնապահպանական վնասներ: Ըստ Պապոյանի այդ համեմատության մեջ տնտեսական օգուտները ակնհայտորեն շատ ավելի մեծ են, քան բնապահպանական վնասները: Նա հավանական էր համարել հանքի շահագործումը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Գեւորգ Պապոյանը վերահասատելով իրենց որոշումն ասաց, որ այն անփոփոխ է. «Ինչպիսին որ մեր որոշումը երկու տարի առաջ էր, այդպիսին է նաեւ հիմա: Բայց այնպես էլ չէ, որ մենք այդ քայլով միայն տնտեսկան շահեր ենք հետապնդում: Անչափ կարեւորում ենք Հայաստանի համընդհանուր շահը: Եթե տնտեսական շահը պաշտպանելով ավելի արդյունավետ կլուծենք մեր երկրի անվտանգային հարցերը, ապա բնականաբար մենք գնալու ենք դրա հետեւից: Իսկ եթե գնահատվի, որ բնապահպանական ռիսկերը տնտեսական շահերից մեծ են, ապա բնականաբար կգնանաք այն ճանապարհով, որ հանքը չի բացվի»:

Ըստ Պապոյանի՝ իրենք իրենց առջեւ դրել են նպատակ այդ հարցի վերաբերյալ գալ վերջանական որոշման: «Ըստ էության հարցի վերաբերյալ քննարկումները տարբեր ֆորմատներով ավարտվել են եւ արդեն վերջանակն որոշում կայացնելու հերթն է եկել: Կարծում եմ՝ նոր ձեւավորվող Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցնի բնականոն աշխատանքի, եւ մենք որոշում կկայացնենք ու այն կլինի վերջանական»: Պապոյանը, սակայն նկատեց՝ այդ որոշումը դեռւես հստակ չէ, քանի որ կան վերջանական մի քան հարցեր, որոնք ճշգրտման կարիք ունեն:   

Հիշեցնենք, 2019-ին քննչական կոմիտեի պատվերով միջազգային ELARD ընկերության անցկացրած փորձաքննության արդյունքներով՝ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա։ Ըստ զեկույցի, կենսաբազմազանության պահպանման առումով որեւէ խախտում չի արձանագրվել: Ի դեպ, ուսումնասիրության համար Կառավարությունը հատկացրել էր 396 հազար ԱՄՆ դոլար:

Տպել
1808 դիտում

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան