Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է

Շինտեխնիկայի աշխատանքի նպատակն այսօր շինարարությունը չէ: Երևանի քաղաքապետարանը Ծիծեռնակաբերդի անտառային գոտու՝ շուրջ 8.5 հեկտար տարածքում, մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածում մեկնարկել է կանաչապատման մասշտաբային նախագիծը: Տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Այս տարի սկսել ենք վերակառուցել և պատրաստել անտառ-պուրակի հիմնումը: Ներկայումս մոտ 5.5 հա վրա ընթանում են հողային աշխատանքներ: Իրականացվում են քարհավաք աշխատանքներ, աղբն է շինարարական հավաքվում, նաև տարածքը ընդհանուր ինժեներական նախապատրաստում է անցնում: Այս աշխատանքները կտևեն 3-4 ամիս»,- ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:

Այսօր քաղաքային կանաչապատման մասնագետները մշակում են տարածքի լանդշաֆտային նախագիծը: Անտառ-պուրակի հիմքում կլինի բազմաշերտ կանաչապատում՝ մշտադալար ծառերով ու թփերով: Դեռ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանն անցկացրեց ոռոգման նոր համակարգ: Աշնանը, երբ այստեղ ամբողջությամբ մաքրված ու պատրաստ լինի, կիրականացվի ծառատունկ:

«Տեղադրելու ենք տարբեր ծառատեսակներ՝ հաշվի առնելով հողային առանձնահատկությունը: Որտեղ ժայռեր են՝ կտնկենք թփեր, մյուս տեղերում՝ ծառեր: Հիմնականում ուզում ենք մեր անտառներում աճող, նաև որոշ ներմուծված ծառատեսակներ լինեն: Հաշվի ենք առնելու նաև մշտադալարության սկզբունքը»,- մանրամասնել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

Անտառային գոտու մի մասը թեև կանաչապատ է, սակայն տարիներ շարունակ այստեղ որևէ աշխատանք չի արվել, ինչի հետևանքով անկանոն մացառուտներ են ձևավորվել:

«Սանիտարական հատումներ չեն կատարվել, և արդեն քայլելու հնարավորություն անգամ չկա ու դարձել է անանցանելի: Պետք է այս հատվածը ևս ամբողջությամբ վերականգնենք»,- ասել է Արծվի Գրիգորյանը:

«Տարածքում կան արժեքավոր ծառատեսակներ, որոնք մենք անպայման կպահպանենք, իսկ չորացած ծառերն ու թփերը կփոխարինենք»,- նշել է Արա Աղայանը:

Երևացող աշխատանքների հետ միաժամանակ, կանաչապատման հիմնարկի մասնագետները նաև արդեն քարտեզագրել են տարածքը, հողային շերտի ուսումնասիրության արել:

«Նախագիծը տևելու է 2-3 տարի: Աշխատանքներ են իրականացվելու նաև 2022 թվականի գարնանը և աշնանը: Լրացվելու են ծառերը, թփերը, և 2022թ. տարածքը կստանա իր վերջնական տեսքը: Սա կարևորագույն նշանակության օբյեկտ է Երևանի համար, քանի որ նման մեծ տարածքով այգիներ, պուրակներ քիչ ունենք: Հետխորհրդային տարիներին նման մեծ նախագիծ չի իրականացվել, անտառ-պուրակի վերականգնման նման մեծ աշխատանք մենք առաջին անգամ են անում»,-ընդգծել է Արա Աղայանը:

Ծիծեռնակաբերդի այս տարածքը համայնքի սեփականութունն է, և համայնքի ջանքերով այն շուտով կծառայի բնակիչներին՝ որպես հանգստի կանաչ ու հարմարավետ անկյուն՝ միաժամանակ նպաստելով տեղանքի կլիմայական բնութագրի բարելավմանը: Նախատեսվող բարեկարգման ծրագրով հետագայում այստեղ կլինեն ճեմուղիներ, նստարաններ, արտաքին լուսավորություն:

Տպել
275 դիտում

Տոկիո-2020. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց առաջին գոտեմարտում (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյան. Հավանաբար էլ չի ստացվում քաշ գցել

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Ծափահարություններ մրցավարներին. Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Հեռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտեց պայքարը (տեսանյութ)

Ճապոնական կարգապահությունն ու Օլիմպիական խաղերը. հայացք Տոկիոյից

Տոկիո-2020. Մրցավարներն ըմբիշ Կարեն Ասլանյանից խայտառակ կերպով խլեցին կիսաեզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում