Երեխաների մատչելի և որակյալ խնամքը հասանելի չէ աշխարհի նույնիսկ ամենահարուստ երկրներից շատերում. ՅՈՒՆԻՍԵՖ

16/06/2021 schedule17:55

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի՝ Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Գերմանիան երեխայի խնամքի ապահովման առումով առաջին հորիզոնականներն են զբաղեցնում ՏՀԶԿ և ԵՄ 41 երկրների շարքում:

Այդ զեկույցում նշվում է, որ երեխաների մատչելի և որակյալ խնամքը հասանելի չէ աշխարհի մի շարք ամենահարուստ երկրներում:

Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Գերմանիան երեխայի խնամքի ապահովման առումով առաջին հորիզոնականներն են զբաղեցնում բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում: Մինչդեռ Միացյալ Նահանգները, Սլովակիան, Ավստրալիան, Կիպրոսը և Շվեյցարիան հայտնվել են ցածր հորիզոնականներում:

«Որ հորիզոնականներն են զբաղեցնում հարուստ երկրները երեխայի խնամքի ոլորտում» հետազոտությունը՝ հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ինոչենտի» հետազոտությունների կենտրոնի կողմից, գնահատել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Եվրոպական Միության (ԵՄ) երկրներին՝ հիմնվելով վերջիններիս երեխայի խնամքի և ծնողական արձակուրդի քաղաքականության վրա։ Այս քաղաքականությունը ներառում է նորածնից մինչև դպրոցական տարիքի երեխաների խնամքի հասանելիությունը, մատչելիությունը և որակը:

«Երեխաների համար կյանքի լավագույն սկիզբ ապահովելու նպատակով մենք պետք է օգնենք ծնողներին կերտել հոգատար և սիրով լի միջավայր, որն այդքան կարևոր է երեխաների ուսման, հոգեկան բարեկեցության և սոցիալական զարգացման համար»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Կառավարության ներդրումը, հօգուտ ընտանիքամետ քաղաքականության և երեխաների խնամքի, երաշխավորում է, որ ծնողներն ունենան անհրաժեշտ ժամանակ, ռեսուրսներ և ծառայություններ՝ իրենց երեխաներին զարգացման յուրաքանչյուր փուլում աջակցելու համար»:

«Ինոչենտի»-ի հետազոտության աղյուսակի ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրները համատեղում են երեխաների կազմակերպված խնամքի որակը մատչելիության հետ: Միևնույն ժամանակ, նրանք առաջարկում են երկար և բարձր վարձատրվող արձակուրդ և՛ մայրերին, և՛ հայրերին՝ տալով նրանց ընտրություն, թե ինչպես հոգ տանել իրենց երեխաների մասին: Նախածննդյան մայրական և հայրական վճարովի արձակուրդը ծնողներին հնարավորություն է տալիս մտերմանալ իրենց նորածինների հետ, նպաստում է երեխաների առողջ զարգացմանը, նվազեցնում է հետծննդաբերական դեպրեսիան և նպաստում գենդերային հավասարությանը:

Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ ուսումնասիրված երկրների գրեթե կեսն է տրամադրում 32 շաբաթ մայրական արձակուրդ՝ ամբողջական դրույքին համապատասխան աշխատավարձով: Իսկ երբ հայրական արձակուրդ է առաջարկվում, որը միշտ էապես ավելի կարճ է, հայրերից քչերն են դրանից օգտվում՝ ելնելով մասնագիտական և մշակութային խոչընդոտներից։ Սակայն այդ տենդենցն արդեն փոխվում է:

Թեև բարձ վարձատրվող արձակուրդն օգնում է ծնողներին երեխայի կյանքի սկզբնական շրջանում, երբ ավարտվում է այս աջակցությունը, և ծնողները պատրաստ են վերադառնալ աշխատանքի, երեխայի խնամքի ծառայությունները կարող են օգնել հավասարակշռել իրենց երեխաների խնամքը վարձատրվող աշխատանքի հետ՝ միևնույն ժամանակ չզրկելով նրանց անձնական բարեկեցությունից: Այնուամենայնիվ, վճարովի արձակուրդը հազվադեպ է համընկնում երեխայի մատչելի խնամքի ծառայություններից օգտվելու հնարավորության հետ, որը մի շարք խոչընդոտներ է ստեղծում ընտանիքների համար:

Երեխաների համար նախատեսված մատչելի խնամքի միջոցների բացակայությունը առանցքային խոչընդոտ է ծնողների համար, ինչն էլ իր հերթին խորացնում է երկրում սոցիալ-տնտեսական անհավասարությունը։ Բարձր եկամուտ ունեցող ընտանիքներում մինչև 3 տարեկան երեխաների գրեթե կեսը հաճախում է կրթական կամ խնամքի կենտրոններ վաղ տարիքից, իսկ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում՝ 3 երեխայից միայն մեկը։

Իռլանդիայում, Նոր Զելանդիայում և Շվեյցարիայում միջին եկամուտ ունեցող զույգը պետք է ծախսի իրենցից մեկի եկամուտի գրեթե մեկ երրորդը, որ վճարի երկու երեխաների խնամքի համար։ Չնայած հարուստ երկրների մեծ մասը մեծապես սուբսիդավորում է անապահով ընտանիքների երեխաների խնամքը, Սլովակիայում, Կիպրոսում և ԱՄՆ-ում ցածր եկամուտ ունեցող միայնակ ծնողները ստիպված են վճարել ընդհուպ մինչև իրենց եկամուտի կեսը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ է տալիս, որ ծնողներին հասանելի լինեն առնվազն վեց ամիս ծնողական վճարովի արձակուրդ և երեխաների որակյալ, մատչելի խնամքի ծառայություններ՝ ծննդյան օրվանից մինչև առաջին դասարան:

Նշվում է, որ իրենք համագործակցում են կառավարությունների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հետ՝ հօգուտ ընտանիքների աջակցության ուղղությամբ ավելի մեծ ներդրումների:

Ավելի քան 25 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ստեղծման պահից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Տպել
823 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի