ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը

16/06/2021 schedule19:00

ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Վաչե Տերտերյանը մասնակցել է ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Առցանց հարթակում Կոնգրեսն ընդունել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման շրջանակում Հայաստանի  վերաբերյալ մոնիտորինգի զեկույցը։

Հայաստանի հարցով զեկուցողներ Գունն Մարիտ Հելկեսենը և Բրյոնի Ռուդկինը դրական են համարել  տեղական ժողովրդավարության կայացման, տեղական և տարածքային բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերը՝  ընդգծելով  Հայաստանի և Կոնգրեսի միջև ձևավորված  կառուցողական  համագործակցության  մասին։ Համազեկուցողները կարծիք են հայտնել, որ անկախ գրանցված ձեռքբերումներից, Հայաստանը դեռ անելիքներ ունի տարածքային բարեփոխումները շարունակելու, ապակենտրոնացման, տեղական իշխանությունների լիազորությունների ընդլայնման և  ֆինանսական ռեսուրսների ապահովման ուղղությամբ։ «Բոլոր փոփոխությունները և բարեփոխումներին ուղղված Հայաստանի ջանքերը կբացեն նոր հնարավորություններ և հեռանկարներ  Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար։ Մենք հետաքրքրությամբ սպասում ենք հետագա համագործակցության ծավալմանը, որը մենք ձևավորել ենք ընթացիկ տարիներին Հայաստանի իշխանությունների հետ»,-նշել են համազեկուցողները։

Վերջիններս անդրադարձ են կատարել նաև կառավարության և ազգային ասոցիացիաների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը։

Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման զեկույցի քննարկմանը հաջորդել են կարծիքների փոխանակում, որից հետո Կոնգրեսը միաձայն ընդունել է Հայաստանում տեղական ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ զեկույցը։

Փոխնախարար Վաչե Տերտերյանն  իր ելույթում  երախտագիտություն է  հայտնել Կոնգրեսին և քարտուղարությանը՝ քաղաքականության մշակման  և տրամադրվող շարունակական տեխնիկական աջակցության բնագավառներում սերտ և լայն համագործակցության համար։ «ԵԽ-ին Հայաստանի անդամակցության ժամանակահատվածում մեր երկիրը ձևավորել է համագործակցության լայն շրջանակ, և այս համատեքստում կարևոր տեղ է գրավում տեղական ժողովրդավարության ձևավորման և դրա հետագա կատարելագործման աշխատանքները: Եվրոպայի խորհուրդը նպաստել է տեղական ինքնակառավարման արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ կայուն կառույցներ ստեղծելու հարցում մեր ազգային ջանքերին և միջազգային փորձի համադրմանը»,-նշել է Վ․ Տերտերյանն իր ելույթում:

Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունն ակտիվորեն օգտագործում է նաև ազգային ասոցիացիաների փորձագիտական ներուժը՝ ապահովելով նրանց մասնակցությունը  տարբեր աշխատանքային խմբերում ու օրենսդրական նախաձեռնություններում։

Փոխնախարարը ներկայացրել է տեղական ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանի անելիքները՝  նշել, որ Հայաստանը բարձր է  գնահատում համազեկուցողների աշխատանքը, գնահատականները և  առաջարկությունները, որոնք, հաշվի կառնվեն հետագա աշխատանքում: «Մենք լավատես ենք այն արդյունքների վերաբերյալ, որոնց կարող ենք հասնել ՝ հիմնվելով մեր կառավարության շարունակական ջանքերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ ներգրավվածության և Եվրոպայի խորհրդի արժեքավոր աջակցության վրա»,-ասել է Վ․Տերտերյանը:

Տպել
949 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)