Երեւանի փողոցներից մեկը կկոչվի Հրանտ Վարդանյանի անունով. բարերարի որդիները կբարեկարգեն այն

Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգային հարցերից մեկը մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի փողոցներն անվանակոչելու մասին է:

Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անունով: Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով կոչելու համար Երեւանի քաղաքապետին են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, «Գրանդ հոլդինգ» ընկերությունը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը:

Վերոնշյալ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հրանտ Վարդանյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման, առաջընթացի, հզորացման, երկրում բազմաթիվ աշխատատեղերի ստեղծման եւ հայկական արտադրանքի արժեւորման գործում:

«Վարդանյանի կողմից ստեղծված ընկերությունները նշանակալի կարեւորություն են ունեցել հայաստանյան ներքին շուկայի զարգացման, հայրենական արտադրության վերականգնման ու խթանման, մի շարք այլ երկրներում հայկական արտադրանքը ներկայացնելու եւ մրցակցային ամուր դիրքեր ունենալու տեսանկյունից»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ:

Այդ փողոցի վրա է հասցեավորված եւ գործունեություն ծավալում նաեւ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամը պարտավորվել է իրականացնել նշված փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն իսկ մեկնարկել են 2020 թվականից: Երեւանի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են նրա կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված եւ գործունեություն ծավալող մի շարք ընկերություններին:

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում կան Շահամիրյաններ եւ Շահամիր Շահամիրյան անունները կրող փողոցներ:

Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման 15-րդ կետի՝ նույն անվամբ կարող է անվանակոչվել բնակավայրի միայն մեկ բաղադրիչ: Արգելվում է միևնույն բնակավայրում անանուն ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը նույնատեսակ անվանումները կրկնող անուններով կամ համարներով:

Սույն որոշման 2-րդ կետով նաեւ առաջարկվում է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիր Շահամիրյան փողոցն անվանափոխել Շահամիրյանների փողոց՝ նպատակ ունենալով հավերժ պահել հայ մեծանուն մտածողներ հայր եւ որդի Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անունները:

Տպել
11171 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի