Ո՞վ է հայկական «Գելափը», հավատա՞լ արդյոք նրա հարցումներին. Civilnet

17/06/2021 schedule22:22

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ սոցիոլոգիական տարբեր ընկերություններ հարցումներ են հրապարակում՝ մասնակից ուժերի ու  առանձին գործիչների վարկանիշերի, ընտրության մասնակցության վերաբերյալ։ Civilnet-ը գրում է, որ այդ ընկերություններից մեկը «Էմ փի ջի» ՍՊԸ-ն է, որ Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այս ընկերության իրականացրած հարցումները Հայաստանում ներկայացվում են որպես «Գելափի» հարցումներ։

Առաջին մոլորությունը, սակայն, ամերիկյան հանրահայտ Gallup ընկերության և այս ընկերության նույնականացումն է։ Տարիներ առաջ Nouvelles D’Armenie պարբերականը մի հետաքննություն էր հրապարակել՝ ապացուցելով, որ հայաստանյան Gallup-ը ոչ թե ներկայացնում է մեծ վստահություն ու հեղինակություն վայելող Gallup Inc-ին, այլ Gallup International Association-ին։ Այս երկու ընկերությունների մեջ կար մտավոր սեփականության շուրջ իրավական վեճ։ Վերջերս ֆիլիպինյան մամուլում հրապարակումներ եղան Gallup International Association-ի  կողմից Ֆիլիպինների  կառավարության` կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետության վերաբերյալ  իրականացրած  հարցումների մասին։ Ըստ դրանց՝ հարցմանը մասնակցած ֆիլիպինցիների 80 տոկոսը «լավ» էր գնահատել կառավարության աշխատանքը համավարակի դեմ պայքարում։ Ֆիլիպինյան պարբերականը անդրադարձել էր փաստին, որ Gallup International Association-ը ամերիկյան Gallup Inc-ի հետ առնչություն չունի։ 

017-ին Ռուսաստանում Բուլղարիայի նախկին դեսպան Իլիան Վասիլևը The Wall street Journal-ի հետ զրույցում, խոսելով Բուլղարիայի նախագահական ընտրությունների նախընտրական հարցումների մասին, հայտարարել էր, որ Gallup International Association-ի իրականացրած հարցումը մեթոդաբանության և ֆինանսավորման մանրամասներ չի պարունակում: Վասիլևը հայտարարել էր, որ «ռուսական մեդիա ստրատեգները և նրանց բուլղարական արբանյակներն օգտագործել են արևմտյան Gallup Inc-ի անունը՝ մարդկանց հիմարացնելու և իրենց ուղերձները տեղ հասցնելու համար»։ 

Ո՞վ է հայկական «Գելափը»

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչը «Էմ փի ջի» ՍՊԸ-ն է։ Ընկերության կայքում նշվում է. 

«Հրաժարում։ Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիան և նրա անդամները կապված չեն Գելլափ կորպորացիայի հետ, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, որն այլևս Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի անդամ չէ։ Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան պատասխանատվություն է կրում միայն իր կատարած հետազոտությունների համար։ Մենք պահանջում ենք, որ մեր հետազոտությունները ամբողջությամբ ընդունվեն որպես Գելլափ Ինթերնեյշնլ, ոչ թե Գելլափ կամ Գելլափի հարցում»։ 

«Էմ փի ջի»-ն Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ ակտիվ հարցումներ է հրապարակում։ Այսպես՝ 1 102 անձանց շրջանում «Էմ փի ջի»-ն հարցում է անցկացրել մայիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցման արդյունքներն անձամբ ներկայացրելէ «Էմ փի ջի»-ի միակ բաժնետեր և տնօրեն Արման Նավասարդյանը մայիսի 29-ին՝ հարցման ավարտից մեկ օր անց (այլ կերպ ասած՝ 1 100 անձանց հետ հեռախոսազրույցների ամփոփումն ու զեկույցի պատրաստումը տևել է մեկ օր: Հարցին, թե այս կիրակի ընտրության դեպքում ում ձայն կտային քաղաքացիները, 22,9 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագրի» անունը, 17,5 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի անունը։ 

Հաջորդ հարցումը «Էմ փի ջի»-ն իրականացրել է մայիսի 31-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում և ամփոփել հունիսի 5-ին։ Հարցին, թե ում կընտրեիք, եթե այս կիրակի կայանային ընտրությունները, հարցվածների 22,4 տոկոսը նշել է՝ «Քաղաքացիական պայմանագիր», իսկ 20,6-ը՝ «Հայաստան» դաշինք։ 

Մյուս հարցումը ընկերությունն իրականացրել է հունիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում՝ 1 103 մարդկանց շրջանում հեռախոսային եղանակով։ Այս հարցման արդյունքում արդեն «Հայաստան» դաշինքը առաջ էր անցել «Քաղաքացիական պայմանագրից», և հարցվածների 24,1 տոկոսը հայտնել է, որ քվեարկելու է «Հայաստան»-ի օգտին, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկելու պատրաստակամություն էր հայտնել 23,8 տոկոսը։ 

Արամ Նավասարդյանը՝ բիզնեսում

«Էմ փի ջի»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը բացի սոցիոլոգիայից՝ զբաղվում է նաև այլ բիզնեսներով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ 2009-2018 թթ. Նավասարդյանը եղել է «Կարամ» ՍՊԸ-ի 33 տոկոսի բաժնետերը։ Այս ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «Ցվիլլինգ ջեյ էյ հենքելս» բրենդը, որը զբաղվում է գերմանական խոհանոցային պարագաների ներմուծմամբ ու վաճառքով։ Ընկերության խանութ-սրահը գտնվում է Երևանի Աբովյան փողոցում։ 2018-ին ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Կարեն Բեզոյանը։ Վերջինս Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից Էդուարդ Բեզոյանի որդին է։ Էդուարդ Բեզոյանը ճանապարհաշինարար է, եղել է «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրերի գրասենյակի ղեկավար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
1945 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում