Պաշտոնանկություններ Գյումրիում. Շիրակի մարզպետն ու ՔՊ թեկնածուն հերքում են իրենց ուղղված մեղադրանքները

Գյումրու թիվ 38 դպրոց, Գեղանիսի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա. երեքին մեկ ընդհանրություն է միավորում. երեքի տնօրեններն էլ գրեթե նույն ժամանակամիջոցում և նույն հիմքով ազատվել են աշխատանքից:

Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, չի բացառում, որ իր ազատման պատճառը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառման տակ իր կողմից արված խիստ դիտարկումը լինի: Բայց որ քաղաքական հիմք ունի կատարվածը, վստահ է:

«Ես երեք տարի է իմ մաշկի վրա զգացել եմ էդ քաղաքական ճնշումները:  Այդ օրն էլ, ուշ ժամի էր, որ գրառումն արել եմ, և Նազելին որ գրեց, տիկին Նիկողոսյան, դուք ի պաշտոն մեկնաբանություն գրելու իրավունք չունեք, ես էլ գրեցի, որ չունեմ աշխատանքի ժամին, և աշխատանքի տեղում, արդեն հասկացա, որ մի բան լինելու է, հերթական գրոհի պետք է ենթարկվեի: Բայց նման անհեթեթ ազատում ու էդքան արագ, չէի սպասում: Սա բոլոր իրավական ակտերին դեմ է»,-ասաց Նիկողոսյանը:

Դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի(Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ՝ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում), և ՀՀ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով:

Թե ինչու է մարզպետն անվստահություն հայտնել Նիկողոսյանին, աշխատանքից ազատված տնօրենը չի էլ պատկերացնում: Ասում է, Հայաստանում չկա այնպիսի ստուգող մարմին, որն իր ղեկավարած դպրոցում ստուգումներ իրականացրած չլինի անցած 3 տարիների ընթացքում:

«Հենց մարզպետն իր օգնականներով ու խորհրդականներով, բոլոր 3 մարզպետների ժամանակ էլ  խնդիրը եղել է: Իսկ Նազելիի հետ տարակարծությունները քաղաքական հողի վրա են: Էն ժամանակ էլ ինքը մարզպետի օգնական էր, գալիս էր ստուգումների, ասեմ, որ եկողներից ամենասթափ մտածողն էր, ու որոշ դեպքերում ճիշտ լուծումներ են եղել դպրոցի հետ կապված ու ինձ թվում էր, որ խնդիրներ չունենք իրար հետ, բայց փաստորեն, միայն թվում էր»,-վստահեցրեց ՀՅԴ անդամ Արփինե Նիկողոսյանն ու մեկ անգամ ևս շեշտեց. դպրոցում երբեք իր գաղափարները չի պարտադրել, ի ցույց չի դրել, քարոզչությամբ չի զբաղվել:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանը մեզ հետ զրևույցում նշեց, որ իր անունը կապել այս պաշտոնանկության հետ անհեթեթություն է:

«Ոչ իմ ոլորտային մասնագետն է, ոչ շփում եմ ունեցել աշխատանքի բերումով, որովհետև ԱԺ-ում նգամ կրոթւյան հարցերով չեմմ զբաղվում, և ինչ-որ խնդիրներ ունենալ, դրանք բերել առարկայական  դարձնել այս հարթության վրա, անհեթեթ է: Չեմ կարող ասել, որ ֆեյսբուքյան գրառումը որևէ մեկի պաշտոնանկության համար հիմք կարող է դառնալ: Եթե տիկին Նիկողոսյանը կարծում է, որ իր իրավունքները ոտնահարվել են, կարող է դիմել դատարան»:

Պատգամավորի թեկնածուն նաև տեղեկացրեց, եթե իր անունը շարունակեն շրջանառել և շահարկել այս պաշտոնանկությունների հետ կապված, ստիպված կլինի զրպարտության համար դիմել դատարան:

«Գյումրիում չկա մեկը, ով համարձակվի իմ անունը կապել ինչ-որ պաշտոնանկությունների կամ այլ գործընթացների հետ»,-ասաց Բաղդասարյանը:

Նույն հիմքով աշխատանքից ազատվել է նաև Գեղանիսի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանը: Ուզել է իր հերթական արձակուրդը, ժամերի ընթացքում ստացել աշխատանքից ազատման հրաման: Նա ևս չի պատկերացնում, թե Շիրակի մարզպետն ինչ  հարցում է եղել այդքան անվստահ, որ առանց նախազգուշացման իրեն ազատել է աշխատանքից: «Ամուսինս հարում է «Հայաստան» դաշինքին, դաշնակցական է, բայց ես դպրոցում որևէ բանով քաղաքական այդ կտրվածքում աչքի չեմ ընկել, ոչինչ չեմ արել: Մարզպետի որոշումն անօրինական եմ համարում»,-ասաց Ղազարյանը:

Երկուսն էլ պատրաստվում են Շիրակի մարզպետի, ըստ իրենց անօրինական որոշումները դատական հարթակում վիճարկել:

Զբաղեցրած պաշտոնից անակնկալ ազատվել է նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենը: Այվազ Սուքիասյանը, սակայն, չցանկացավ այդ մասին խոսել, ասեց, այլևս խոսելիք չունի այդ թեմայով:

Ինչո՞ւ է տնօրեններին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ազատել աշխատանքից: Այս պահին արձակուրդում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու մարզպետը մեր խնդրանքով մեկնաբանեց տեղի ունեցածը: Նաև հիշեցրեց, որ պաշտոնավարման սկզբից էր հայտարարել, որ հանուն երկրի բարօրության չաշխատողը պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից: «Նման որակումները տեղին չեն, քանի որ ինձ համար աշխատակիցների քաղաքական հայացքները երկրորդ պլանում են, կարևորն աշխատանքի որակն ու նվիրվածությունն է: Իսկ այն, որ  մեկ օրում երկու տնօրեն է ազատվել աշխատանքից, զուտ զուգադիպություն է:  էդքան բան: Մարզում 140-ից ավել դպրոց կա, ինչի մասին է  խոսքը: Ես օգտվել եմ օրենքով սահմանված իմ իրավունքներից: Այլ  շահարկումներն անհիմն են»,-պնդեց Շիրակի մարզպետը:

Իսկ ինչո՞ւ են տնօրենները խոսում վարչական ռեսուրսի կիրառման ու քաղաքական հայացքների պատճառաով ազատումների մասին: Ըստ մարզպետի, այդպես իրենց ավելի հարմար է:

Առաջիկայում սպասվո՞ւմ են նոր պաշտոնանկություններ: Հովհաննես Հարությունյանը չբացառեց: Ասաց նորմալ գործընթաց է կադրերի փոփոխությունը:

Արդյո՞ք աշխատանքից արդեն ազատված տնօրենների արարքներն աններելի էին այնքան, որ հնարավոր չէր սպասել և քաղաքական գործընթացների ավարտից հետո դրանց ընթացք տալ: Մարզպետն ասաց՝ ոչ:  «Եթե մի բանն արվել է, ուրեմն հենց էդ պահին էր պետք»:

Տպել
8126 դիտում

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ

Չաուշի փողոցում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը (տեսանյութ)

Տոկիո-2020 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների

Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, հուղարկավորությունը՝ օգոստոսի 1-ին

ԳԹԿ-ն նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ

Վահան Քերոբյանը Վրաստանի գործընկերոջ հետ խոսել է արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին