Տավուշի դպրոցներում նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ կանցկացվեն վերապատրաստումներ. ԿԳՄՍՆ

18/06/2021 schedule19:09

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային առցանց խորհրդակցություն: Այս մասին հաղորդում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

Նախարարությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Կրթության զարգացման և նորարությունների ազգային հիմնադրամի (ԿԶՆԱԿ), ԿԳՄՍ նախարարության hանրակրթության վարչության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տավուշի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի և «Այբ» հիմնադրամի ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սեպտեմբերի 1-ից առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: «Հանդիպման նպատակը հիմնական անելիքները, աշխատանքների ժամկետներն ու դրանցով պայմանավորված հնարավոր խնդիրները նախանշելն է: Նոր չափորոշչի փորձարկումը բազմաբաղադրիչ գործընթաց է՝ տարբեր հարցերով ու նրբություններով: Սեպտեմբերի 1-ից ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար այս փուլում գործողությունները ճիշտ պլանավորելը կարևոր է»,- նշել է նախարարի տեղակալը:

Մինչև սեպտեմբեր Տավուշի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների ուսուցիչները ԵՄ դրամաշնորհային ծրագրով կվերապատրաստվեն: ԲՏՃՄ առարկայական բնագավառի վերապատրաստումներն իրականացվելու են «ԱՅԲ» հիմնադրամի, հումանիտար-հասարակական ուղղությամբ` ԿԶՆԱԿ-ի կողմից: Վերապատրաստումներ կիրականացվեն նաև դպրոցների տնօրենների և վարչական աշխատակիցների համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնը դպրոցներում Մասնագիտական կողմնորոշման ակումբների ներդրման պատասխանատուն է, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն աջակցություն է ցուցաբերում տեղայնացման խնդիրներին: ԿԶՆԱԿ-ը, բացի վերապատրաստումներից, իրականացնելու է նաև ուսումնական նյութերի մշակման աշխատանք: Բացի հիմնական անելիքներից՝ կան նաև ընթացիկ խնդիրներ, որոնք ևս լուծում են պահանջում: Օրինակ, Տավուշի մարզի որոշ դպրոցներում չկան ինֆորմատիկայի ուսուցիչներ, և այդ բացը հնարավոր է լրացնել դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբակավարների միջոցով:

«Նախարարությունն այժմ հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար: Որպես գործընթացի համար պատասխանատու կողմեր՝ անպայման առաջարկում եմ ուսումնասիրել նախագիծը, դիտողություններ և առաջարկներ ներկայացնել, եթե կլինեն»,- դիմելով մասնակիցներին` ասել է Ժ.Անդրեասյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև փորձարկվող դասարանների վերապատրաստվող ուսուցիչների խմբերի ձևավորմանը: Ըստ նախարարի տեղակալի` այս գործընթացը պետք է կազմակերպել այնպես, որ զուգահեռաբար ընթացող պարտադիր ատեստավորման վերապատրաստումների հետ չհատվի: 

Տպել
290 դիտում

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ