Հորդորում ենք զերծ մնալ հանիրավի դատախազության գործունեությանն արհեստականորեն քաղաքական երանգավորում տալ. դատախազություն

Վերջին օրերին ընտրություններին մասնակցող քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ ՀՀ դատախազությանը, ի թիվս այլ իրավապահ մարմինների, անհիմն կերպով մեղադրում են ըտրությունների համատեքստում կողմնակալության և այդ դիրքերից քաղաքական իշխանության օգտին «պատժիչ» գործողություններ կատարելու մեջ: Նման մտացածին մեղադրանքները որևէ փաստական հենք չունեն և չեն կարող ունենալ:
 
Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած կոչ-հայտարարության մեջ:
 
ՀՀ դատախազությունը, ի սկզբանե հայտարարելով օրենքով սահմանված՝ քաղաքական զսպվածության սկզբունքով առաջնորդվելու և իր գործառույթի շրջանակներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հավասարության դիրքերից մոտենալու մասին, շարունակում է պահպանել այդ հավատամքը և գործել բացառապես ընտրությունների օրինականությունը, մասնակից ուժերի հավասար մրցակցայնությունը, քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու նպատակամղվածությամբ:
 
Ինչպես նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ, այնպես էլ դրա ողջ ընթացքում չի եղել հրապարակայնորեն ներկայացված և ՀՀ դատախազությանը հասու դարձած՝ առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող հանցավոր դրսևորման մասին որևէ հաղորդում, ահազանգ, անկախ նրանից, թե ընտրություններին մասնակցող որ քաղաքական միավորի կամ նրանց համակիրների գործողությունների հետ է կապված, որոնցով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում չի ապահովվել պատշաճ իրավական ընթացակարգ՝ դրանք ստուգման կամ քրեադատավարական կարգով քննության առարկա դարձնելու միջոցով:
 
Դատախազությունը, քաղաքական գործընթացների հանդեպ բացարձակ չեզոքությամբ, պատշաճ հետևողականություն է դրսևորել դրանցից յուրաքանչյուրով իրականացվող ընթացակարգերի օրինականության ապահովման հարցում՝ պարբերաբար հանրայնացնելով արդյունքները:
 
Ցանկացած ոք ցանկության դեպքում հեշտությամբ կարող է դրանում համոզվել՝ այն պարզ պատճառով, որ բոլորն արձանագրված են:
 
Ի սկզբանե և շարունակաբար դատախազության կողմից ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին, այդ թվում՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին ուղղվել են հրապարակային կոչեր՝ իրենց տրամադրության տակ հայտնվող՝ որոշակիություն և կոնկրետություն պարունակող առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ տվյալները, տեղեկությունները, այդ թվում՝ նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին, օպերատիվ կերպով ՀՀ դատախազությանը փոխանցելու վերաբերյալ:
 
Այդ նպատակով նաև թեժ գիծ է գործարկվել դատախազությունում, որն այս ողջ ընթացքում գործել է անխափան և անխափան գործելու է նաև քվեարկության ողջ օրվա ընթացքում:
 
Ուստի հորդորում ենք զերծ մնալ առանց որևէ փաստական հիմքի, հանիրավի կերպով դատախազության գործունեությանն արհեստականորեն քաղաքական երանգավորում տալու, այդ կերպ դատախազության գործառույթների իրականացման իրավաչափության հանդեպ կասկածներ հարուցելու, կեղծիքի վրա հիմնված հանրային տրամադրություններ գերենացնելու փորձերից:
 
Դրանք որևէ ազդեցություն չեն ունենում և չեն ունենալու դատախազության վրա:
 
Ելնելով վերոնշյալից՝ այս պահին էլ նկատի ունենալով, որ առջևում քվեարկության, քվեների հաշվարկի՝ ընտրական գործընթացի կարևորագույն փուլերն են՝ կրկին վստահեցնում ենք, որ ՀՀ դատախազությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար բաց է իր իրավասությունների շրջանակներում համագործակցության՝ հանուն օրինական, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների, հանուն մեր երկրում իրավակարգի և սահմանադրական կարգի ապահովման:
Տպել
1026 դիտում

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին