Քվեատուփերի հատակին շրջանաձև անցքեր, չհրկիզվող պահարանից դուրս քվեաթերթիկներ. «Ականատեսը» խախտումներ է արձանագրել

20/06/2021 schedule16:42

«Ականատես» դիտորդական առաքելությունը մամլո հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իրականացնում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների դիտորդություն Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և տարածքներում։

Առաքելության շրջանակներում ներգրավվել է 583 դիտորդ, որոնք դիտարկում են քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումը ազգային մակարդակում պատահական ներկայացուցչական ընտրանքի միջոցով 300 տեղամասերում։ Առաքելության շրջանակում ներգրավված է նաև 22 շրջիկ դիտորդների խումբ, ինչպես նաև իրականացվում է տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների դիտարկում։  

Քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը

Ընդհանուր պատկեր

Դիտորդների դիտարկումների համաձայն, քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց կոպիտ խախտումների։

Ժամը 7:00-ին, «Ականատեսը»  դիտորդներից զեկույցներ է ստացել դիտարկված տեղամասերի 96,3%-ից։

Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված գրանցվել է ժամանակավոր խոչընդոտման  1 դեպք։

Կողմնակի անձանց ներկայություն է դիտարկվել տեղամասերի 2%-ում։ Չհրկիզվող պահարանների մասով պահանջները պահպանվել են տեղամասերի 99%-ում։ Տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է գրանցված ընտրողների թիվը հավաստող տեղեկանքը։

Դիտարկված ընտրատեղամասերի 99.6%-ի կահավորումն ապահովվել է քվեարկության գաղտնիությունը։ Թվով 4 տեղամասում եղել են խնդիրներ, որոնք կարգավորվել են։  

Դիտարկված տեղամասերի միայն 27%-ն էր դժվարամատչելի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների համար։

Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9-%-ը՝ 8:01-8:10-ը ժամանակահատվածում, իսկ 1%-ը՝ 8:11-ից հետո։

Առանձին խախտումների նկարագրություն

Առանձնանում են քվեարկության նախապատրաստման փուլին առնչվող հետևյալ խախտումները․

Դիտորդի մուտքի խոչընդոտում

Գեղարքունիքում Ճամբարակ համայնքի 20/29 տեղամասում հանձնաժողովի նախագահի կողմից «Ականատեսի» դիտորդի մուտքը տեղամաս խոչընդոտվել է՝ պատճառաբանելով, որ դիտորդները պետք է մուտք գործեն ժամը 8։00-ին՝ ընտրողների հետ միասին։ Այդ մասին տեղյակ է պահվել թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովը, որի միջամտության արդյունքում դիտորդը միայն 07։30-ին կարողացել է մուտք գործել ընտրատեղամաս։

Կողմնակի անձանց ներկայություն

Երևանում Շենգավիթի 8/47 տեղամասում դպրոցի պահակը ներկա է գտնվել տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում։ Հանձնաժողովի նախագահին առաջարկվել է լուծել խնդիրը, սակայն վերջինս պարզաբանել է, որ դպրոցի պահակը հետևում է, որպեսզի կողմնակի անձինք մուտք չգործեն տարածք։ Պահակը ներկա է գտնվել քվեարկության սենյակում մինչ ժամը 08։25։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը մերժել է գրանցամատյանում արձանագրել խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը։

Չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիրներ

Երևանում Կենտրոնի 9/24 տեղամասում 6։45 րոպեին չհրկիզվող պահարանը բացված էր։ Ըստ հանձնաժողովի նախագահ՝ հանձնաժողովի անդամները շուտ էին ժամանել, այդ պատճառով պահարանը շուտ է բացվել։

Արձանագրվել են դեպքեր, երբ քվեաթերթիկները դրված են եղել չհրկիզվող պահարանից դուրս՝ պահարանում չտեղավորվելու պատճառաբանությամբ։

Քվեատուփի հետ կապված խնդիրներ

Մի շարք տեղամասերում դիտորդներն արձանագրել են, որ քվեատուփերի հատակին եղել են շրջանաձև անցքեր։

Տպել
1399 դիտում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ