Ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրեական գործ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի  արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում  առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մոնիթորինգի միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները:

Դատախազության հանրային կապերի բաժինը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 319 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 68-ը եղել է մամուլի հրապարակում, 127-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև՝ ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 17-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 107-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

79-ը վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված)

7-ը վերաբերում է  տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված)

89-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված)

46-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)

60-ը՝ ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մաս)

6-ը՝ ընտրողին ազատ կամքի իրականացմանը խոչընդտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված)

32-այլ՝ ընտրական հանցագործությունների հետ չկապված:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 169 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:

Ընդհանուր 319 հաղորդումներից 150-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Դրանցից 6-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝

1-ը ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 2-րդ մասով,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածով:

Նշված քրեական գործերով իրականացվում է նախաքննություն, որոնց առարկա դարձած հացավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա իրականացված ծավալուն գործունեության արդյունքները»:

Տպել
404 դիտում

Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին

Սեպտեմբերի 27-ը կսահմանվի Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել. ԶԱՀ

Հաղթանակում պատշգամբի փլուզման և մահվան փաստով քրգործը Այրումի համայնքապետարանի ոչ պատշաճ աշխատանքի դեպքով է հարուցվել

Վարչապետը դատախազությանը հանձնարարել է պարզել, թե ինչու են քովիդով մահացածների տվյալները տարբեր

Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. Գնել Սանոսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

Բացահայտվել է Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարանի» անշարժ գույքերի ձեռքբերման գործում խոշոր խարդախության դեպք. ԱԱԾ

ԱՄՆ սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում՝ նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին

Հայաստանում «օմիկրոն» շտամը դեռևս չի հայտնաբերվել, բայց չպետք է թուլացնենք մեր զգոնությունը. Փաշինյան

Հաղորդագրություն եմ ուղարկել Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը. Անդրանիկ Քոչարյան

Երեկ կորոնավիրուսի հետևանքով 21 մարդ է մահացել. այժմ բուժում է ստանում ավելի քան 12.000 պացիենտ

Թել Ավիվը ճանաչվել է ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքը, Դամասկոսը՝ ամենաէժանը

Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ թեստի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

Լարսում առատ ձյան պատճառով երթևեկության սահմանափակումներ կան

Գեներալների կողմից զինվորների սպանության մասին հայտարարությունների հեղինակին ԱՀ ԱԱԾ-ն հորդորում է ներկայանալ

Լավրովը հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը կխոսեն Թուրքիայի նախագահի առաջարկի մասին

Փարաքարում ովքեր կան ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում

ՊՎԾ-ն պարզում է՝ ինչու են վիճկոմիտեն ու ԱՆ-ն կորոնավիրուսից մահվան դեպքերի տարբեր թվեր հրապարակել

Տարածաշրջանում Ադրբեջանի ստեղծած լարվածության մասին ՀՀ ԱԳ նախարարը պատմել է Շվեդիայի խորհրդարանի ղեկավարին

Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան. ՄՕԿ-ը հաստատում է

Պլանային աշխատանքներով պայմանավորված, մի քանի ժամ լույս չի լինի Երևանի ու 2 մարզերի մի մասում

Քարաթափում Թումանյան քաղաքի սկզբնամասում. ճանապարհը միակողմանի փակվել է, քարերից մեկին՝ մեքենա բախվել

ՀՀ տարածքում ձյան տեղումներ են, մերկասառույց, մառախուղ, փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ

Իրականացվելու է զորակոչիկների մասնագիտական ընտրություն

ԱԺ պատվիրակությունը Մադրիդում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

Թալին-Մաստարա ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից

Արագածոտն գյուղի փոքրիկ բնակիչները շուտով նոր ու հարմարավետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան

Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Քովիդ-19-ով պայմանավորված՝ ՀՀ տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2022 թ․-ի հունիսի 20-ը․ ճամփորդական սահմանափակումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում

«Սև ուրբաթ»-ին գրքերի վաճառքը 3-4 անգամ ավելի է եղել. որոշ գրախանութներում զեղչերը դեռ գործում են

Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն

Հայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհներին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Հակոբ Արշակյան

«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է արդարադատության նախարարությանը

Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, տանիքներում տեղադրած արևային ջրատաքացուցիչներ, ավտոմեքենաներ․ ԱԻՆ (լուսանկարներ)

Կայացել է Ազգային ժողովի կարողությունների ուժեղացմանն ուղղված Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը