Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է. Փաշինյանը որոշ ուժերից պահանջեց հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն չմտցնել

Հանրապետության հրչապարակում հրավիրված հանրահավաքի ավարտին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում սկսած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, վերադառնում են աշխատանքի:

Մինչ այդ, սակայն, Փաշինյանն ասաց, չնայած հոգնածությանը, որոշել էին այսօրվա հանրահավաքն անել, որովհետեւ քարոզարշավի ընթացքում պայմանավորվել էին քարոզարշավի օրը սկսած երկխոսությունը ամփոփել հունիսի 21-ին՝ Հանրապետության հրապարակում:

Անդրադառնալով տեղի ունեցած ընտրություններին՝ Փաշինյանն ասաց. «Մենք ի՞նչ էինք ասում, մենք ասում էինք, որ ժողովուրդը ցույց կտա, որ իր դեմ խաղ չկա եւ ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա: Եվ մենք ասում էինք այդ նույնը ոչ միայն ընդհանուր հայ ժողովրդի մասին, այլ մարզ առ մարզ: Եվ ընտրությունների արդյունքում Քաղաքացիական պայմանագիրը, այսինքն ժողովուրդը հաղթել է Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզում, Լոռվա մարզում, Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում, նույնիսկ Կոտայքի մարզում, եւ Երեւան մայրաքաղաքում: Հաղթանակը արձանագրվել է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում, Մեղրիում, Իջեւանում, Էջմիածնում, Արմավիրում: Մենք այսօր եկել ենք ամփոփելու այդ ասելիքը՝ արձանագրելու համար, որ այսօրվա հանրահավաքով մենք ամփոփում ենք նախընտրական քարոզարշավը, ընտրությունները, ես հույս ունեմ, որ մենք փաստացի այօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է եւ մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի»:

Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, պայմանները եւ միջավայրը այսօր էականորեն փոխված են, որովհետեւ ՀՀ-ն իրենց  կառավարությանը, քաղաքական թիմին տվել է մանդատ՝ երկրում հաստատել իրավունքի եւ օրենքի դիկտատուրա, ժողովուրդը իրականացրել է պողպատե հեղափոխություն:

 

Փաշինյանն անդրադարձավ քարոզարշավի ընթացքում արցախցիների ներգրավմանը՝ ընդգծելով, որ դրանով ոմանք փորձել են իրենց նեղ քաղաքական նատակների համար հակադրություններ սերմանել Արցախի եւ Հայաստանի հայության միջեւ:

«Ես ուզում եմ ասել, որ դա անթույլատրելի է: Հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը կա ու կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողիքն եւ ես ուզում եմ, որ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերրին, մեր նվիրական երազանքներին եւ Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը՝ ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասել՝ անջատում հանուն փրկության բանաձեւի շրջանակներում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց, որ Արցախի որեւէ բնակիչ չի մնացել առանց ՀՀ կառավարության աջակցության, Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնել են արցախցիների կողքին: Փաշինյանը խոսեց նաեւ Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի ջանքերով Արցախում մեկնարկող 100 մլրդ դրամի ներդրումային ծրագրի մասին, որով իրականացվելու է բնակարանաշինություն, ենթակառուցվածքների շինարարություն: Ընդգծեց՝ դա ավելին է, քան 1990 թ.-ից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած:

«Ես համոզված եմ, ովքեր հայաստանցի- ղարաբաղցի հակադրության վրա իրենց ձեռքերն էին տաքացրել եւ գրպանները լցրել, իրենց դա չի հաջողվելու: Կոչ եմ անում հրաժարվել, եթե պետք է պահանջում եմ, եթե պետք է խնդրում եմ, չփորձեք արցախցիների ու հայաստանցիների միջեւ հակադրություն մտցնել, չի հաջողվի, չի հաջողվի, չի հաջողվի»,- թեման եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ նա կրկին վերադարձավ հանրահավաքի բուն նպատակին. «Նախորդ հանրահավաքի ժամանակ ես իմ խոսքը ավարտեցի հետեւյալով, ասացի՝ հունիսի 21-ին հրապարակում հավքավելու ենք եւ վանկարկելու ենք «Հա-յաս-տան»: Շատերին թվաց, թե ես սխալվել եմ՝ քաղաքական մրցակցի անունը վանկարկելով, ոչ, որովհետեւ Հայաստանը քաղաքական մրցակցի անուն չէ, Հայատսանը մեր անունն է, Հայաստանը յուրաքանչյուր հայի անունն է, եւ ես նկատի ունեի, որ մենք այս հրապարակում Հայաստան անունը վերադարձնելու ենք յուրաքանչյուր հայաստանցու, յուրաքանչյուր հայի»:

Խոսելով քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին՝ ՀՀ վարչապետի թեկնածուն ընդգծեց. 

«ժողովուրդ, Հայաստանում ըստ այդմ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է եւ ավարտված: Եվ մենք բոլորով վերադառնում ենք Հայաստանը նորովի կառուցելու, մեր երեխաների այսօրը եւ ապագան կառուցելու ամենօրյա քրտնաջան եւ տքնաջան աշխատանքին, վերադառնում ենք Արցախի Հանրապետությանը զորավիգ լինելու մեր աշխատանքին, մեր զինված ուժերը, մեր բանակը բարեփոխելու, վերականգնելու մեր աշխատանքին, մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, մեր խոստացած 500 մանկապարտեզը եւ 300 դպրոցը, 2600 կմ ճանապարհը կառուցելու, առնվազն 7 տոկոս տնտեսական աճ արձանագրելու, պետբյուջեի միջոցները ավելացնելու, Հայաստանը եւ հայաստանցիներին հարստացնելու աշխատանքին»: 

Իր ելույթի ավարտին Փաշինյանը ըստ էության բացառեց հետընտրական պրոցեսները՝ շեշտելով, որ տեղի է ունեցել օրինական ընտրություն, ժողովուրդը կայացրել է իր որոշումը եւ ժողովրդի կայացրած որոշման հետ պետք է հաշվի նստել:

«Եվ ուրեմն, սիրելի ժողովուրդ, հերթական անգամ դու հաղթեցիր, այս ընտրություններում դու հաղթեցիր՝ արձանագրելով, որ դու ես տերը մեր երկրի»:

Հավաքի ավարտին Փաշինյանը խնդրեց ծափահարել եւ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին եւ բուժաշխատողներին՝ նրանց մասնագիտական տոների առթիվ: 

Տպել
1286 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին