Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ բանակցություններ են ընթանում. ԶՈՒ ԳՇ պետ

22/06/2021 schedule12:19

Գեղարքունիքի ու Սյունիքի սահմաններին՝ Սոթքից մինչեւ Խոզնավար, ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ բանակցություններ են ընթանում: Տեղեկությունը այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ երբ կլինի վերջնական որոշում, անպայման տեղյակ կպահեն: 

«Վերջնական որոշումը միայն մեր ցանկությունը չէ, դրան մասնակցում են նաեւ այլ կողմեր։ Բանակցություններն ընթանում են»,- ասաց Դավթյանը:

Հարցին՝ ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, քանի որ համաձայնության դեպքում նախատեսվում է նաեւ նրանց զինված ուժերի հետքաշում Հայաստանի տարածքից, Դավթյանը պատասխանեց. «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ»։

ԳՇ պետի խոսքով՝ բանակցային այս գործընթացի նպատակը առանց բախումների Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի հետ քաշումն է։

Դավթյանն ասաց, որ ներկա պահին քննարկվում է ՀՀ սահմանին միայն ռուս սահմանապահ զորքերի տեղակայման հարցը, այլ երկրների խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել:

Գեղարքունիքի մարզում հնարավոր զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանեց՝ որևէ զիջում չի լինելու, և եթե ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը չկարգավորվի բանակցություններով, կկարգավորվի համապատասխան գործողություններով:

Դիտարկմանը՝ նախապես հայտարարվել էր, որ թշնամու 1000 զինծառայող է գտնվում մեր տարածքում, նա արձագանքեց, որ ընդհանուր թիվը մնացել է նույնը:

Անդրադառնալով հարցին՝ միջադեպեր կրկին լինո՞ւմ են, թե՞ իրավիճակը հանդարտվել է, ԳՇ պետը պատասխանեց. «Միջադեպերը, որ նախկինում կային, այս պահին այդ ծավալով չկան։ Դա առաջին հերթին պայմանավորված է ակտիվ ընթացող բանակցային գործընթացով։ Ուղղակի բանակցային գործընթացին չվնասելու համար դրա առանձին փուլերի արդյունքների մասին չի հայտարարվում։ Վերջնական արդյունքները երբ տեսանելի կլինեն, մենք կհայտարարենք»:

Հարցին՝ արդյոք բանակը յուրաքանչյուր պահի կարո՞ղ է ուժային ճանապարհով դուրս շպրտել մեր սահման մտած թշնամուն, Դավթյանը պատասխանեց. «Բանակը պատրաստ է ուժային հատվածով խնդիրը լուծել, սակայն դա ոչ ցանկալի տարբերակ է՝ հաշվի առնելով այս պատերազմի ընթացքում մեր կրած կորուստների քանակը: Եթե կա հնարավորություն բանակցային գործընթացով հարցը լուծելու, ավելի լավ է այդպես անել, քան գնալ նոր բախումների»:

Տպել
1124 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը