Հնդկաստանում հայտնաբերված COVID-19-ի նոր տեսակը տարածվել է ավելի քան 90 երկրում. ԱՀԿ-ն անհանգստացած է

Աշխարհի ավելի քան 90 երկրում արդեն տարածվել է Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության՝ «Դելտա» (Delta) անվանումը ստացած նոր տեսակը, ինչը անհանգստացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Վան Կերկհովեն:

«Այս պահին մենք գիտենք, որ 92 երկրում վարակի նոր տեսակ «Դելտա»-ն տարածված է: Այս տեսակը շատ արագ է փոխանցվում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ վարակի նոր տեսակը անհանգստացնում է ԱՀԿ-ին, քանի որ այն շատ ավելի արագ է տարածվում աշխարհով մեկ: Միևնույն ժամանակ, ԱՀԿ ներկայացուցիչը շեշտել է՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ մինչև օրս հայտնաբերված պատվաստանյութերը արդյունավետ են վարակի այս նոր տեսակի դեմ պայքարելու համար, ինչպես կորոնավիրուսի մյուս շտամների դեպքում:

«Ինչ վերաբերում է COVID19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությանը, ապա մենք գիտենք, որ վարակի բոլոր շտամների, որոնք ևս անհանգստացնող են մեզ համար, այդ թվում՝ «Դելտա» տեսակի դեմ պատվաստանյութերը արդյունավետ են, այսինքն՝ կարող են կանխարգելել վարակի հետևանքով ծանր դեպքերը և մահացությունները: Սա լավ ցուցանիշ է»,- նշել է նա:

Մարիա Վան Կերկհովեն ընդգծել է նաև՝ հիվանդության դեմ պայքարելու միակ տարբերակը դրա դեմ պատվաստվելն է, և կարևոր է, որ մարդիկ ստանան պատվաստանյութի երկու դեղաչափերն էլ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե «Դելտա» տեսակը ավելի մահացու է, քան COVID-19-ի այն բոլոր շտամները և տեսակները, որ հայտնաբերվել են մինչ օրս, ԱՀԿ ներկայացուցիչը նշել է՝ այդ մասով տվյալներ չկան, ԱՀԿ-ն պետք է դեռևս ուսումնասիրի վարակի նոր տեսակը:

Աշխարհում այժմ տարածված է կորոնավիրուսային հիվանդության 4 շտամ, որոնց ԱՀԿ-ն անվանել է ըստ հունական այբուբենի: Բրիտանական շտամը, որը տարածվեց 2020 թվականի նոյեմբերից, ստացել է «Բետա» անվանումը, 2020 թվականի դեկտեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածված շտամի անվանումը «Ալֆա» է,«Գամա» անվանումը ստացել է այս տարվա մայիս ամսին Բրազիլիայում հայտնաբերված բրազիլական շտամը, վերջին օրերի ընթացքում Հնդկաստանում հայտնաբերված նոր տեսակն էլ ԱՀԿ-ն անվանել է «Դելտա»:

Տպել
487 դիտում

Փա՜ռք նրանց, ովքեր հավատում են հաղթանակին ու մեր անկախ ընթացքի շարունակականությանը. Վահե Ղազարյան

Մենք երբեք չպետք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին. նախագահը պետական պարգևներ է հանձնել (տեսանյութ)

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Երասխում բարձրացվել է Հանրապետությունում ամենամեծ եռագույնը (լուսանկարներ)

Քարի լիճ տանող ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան հոսպիատալացվածներ

Երգիչ Հայկոն ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նա վերակենդանացման բաժանմունքում է

ՄԻԵԴ-ը բավարարել է «Հայկական ժամանակն» ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գանգատը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բելառուսի նախագահն Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Ազատության օրն է ու խոզուկի ծնունդը. փոքրիկները՝ անկախության օրվա մասին (տեսանյութ)

Համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը. Ղազախստանի նախագահն ուղերձ է հղել

Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Վալերի Բուայե

Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. 1lurer

Ժամանակն է վերաիմաստավորելու մեր բոլոր կորուստներն ու ձեռքբերումները. Գնել Սանոսյան

Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

Այս օրը սրբազան խորհուրդ ունի, և մենք պարտավոր ենք այն իր ողջ պատասխանատվությամբ փոխանցել սերունդներին. ԱԻ նախարար

Սպորտի վաստակավոր գործչի և վաստակավոր մարզչի կոչումներ են ստացել մի շարք սպորտսմեններ

Արմեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Գնդապետ Արմեն Վարդանյանին հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Մարտական ծառայության և հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել են կամավորականներ և զինծառայողներ

Տղաները, որոնք զոհվել են, Անկախության համար են զոհվել, օրը պետք է նշել՝ ի փառս զոհված տղերքի. Սասուն Միքայելյան

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի հերոսաբար կյանքը զոհած հայորդիների հիշատակին (տեսանյութ)

Մեր անկախության հաջորդ տարիները պիտի խարսխվեն սփյուռքի մտավոր և գիտական ներուժի լիարժեք ներգրավման վրա. Զարեհ Սինանյան

Աղոթում եմ, որ օրհնվեն բոլոր մարդկանց ջանքերը, ովքեր աշխատում են հանուն ժողովրդի բարգավաճման. Հռոմի պապի շնորհավորանքը

Եկե՛ք փառք տանք այս հողի վրա իր ամենօրյա աշխատանքով անկախություն կերտող ամեն հային. Անահիտ Ավանեսյան

Մեր ժողովուրդը դուրս կգա այս իրավիճակից, և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք. Արտակ Դավթյան

Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել զոհված զինծառայողների շիրիմներին (լուսանկարներ)

Իսպանական Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի անկախության 30-ամյակը (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք

Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել՝ ամրապնդելու ավանդական բարեկամական հարաբերությունները. Սի Ծինփինի ուղերձը

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. Բլինկենը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

ՀՀ-ի հետ դաշնակցային ոգով հարաբերության զարգացումը համապատասխանում է եղբայրական շահերին. Վլադիմիր Պուտին

Վարչապետի ու բարձրաստիճան պաշտոնյաների խոնարհումը Եռաբլուրում՝ լուսանկարներով

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 18 մարդ է մահացել, ևս մեկ մարդ էլ՝ այլ հիվանդությունից

Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը հայ ժողովրդին ժողովրդավարական իր ուղին անցնելիս. Բայդենի ուղերձը

Օմանի նորին մեծություն սուլթանը շնորհավորել է Հայաստանի նախագահին, հայ ժողովրդին մաղթել բարգավաճում