Այդ կենտրոնն էլի թողնելու ենք այդպես՝ ոչինչ չանելո՞վ. Երեւանի ավագանին քննարկում է Թոխատյանին հատկացված «Կանազի» հարցը

Այսօր Երեւանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը բարձրաձայնեց «Կանազ» մշակույթի կենտրոնի հարցը:

Հիշեցնենք՝ «Կանազ» մշակույթի կենտրոնը 2017 թվականից Երեւանի ավագանու որոշմամբ 10 տարի անհատույց օգտագործման ժամկետով տրվել է դերասան Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին:

Զաքարյանը հիշեցրեց, որ «Կանազի» կենտրոնը Թոխատյանին տրվել էր հատուկ պայմաններով, տարեկան կոնկրետ ներդրումային ծրագրով: Առաջին 5 տարին ներդրումային ծրագիր պիտի լիներ, ամեն տարի հաշվետվություն ներկայացվեր որոշակի ներդրումային ծրագրի եւ արված աշխատանքի վերաբերյալ:

«Ուզում եմ հարցնել՝ որեւէ փոփոխություն կա՞, որովհետեւ սրանից մոտ 1 տարի առաջ որեւէ տեղաշարժ չկար: Եթե կա, ասեք՝ իմանանք, եթե չէ, ապա արդեն 4-րդ տարին է ոչինչ չի արվում: Ինչ ենք անելու, այդ կենտրոնն էլի թողնելու ենք այդպե՞ս՝ ոչինչ չանելո՞վ»,- հարցադրում արեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը:

Քաղաքապետն էլ հարցը փոխանցեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արմեն Խաչատրյանին: Խաչատրյանը հայտնեց, որ համապատասխան գրություն է ուղարկվել տնտեսվարողին, որպեսզի հաշվետվություն ներկայացնի, թե ինչ է արվել, պայմանագրով նախատեսված պարտավորություններից որն է կատարվել, որը չէ: «Իհարկե, ներկայացվել են նաեւ օբյեկտիվ պատճառներ որոշ պարտավորություններ չկատարելու վերաբերյալ»,- ընդգծեց նա:

Քաղաքապետը հետաքրքրվեց՝ ե՞րբ կունենան համապատասխան գրության պատասխանը, որպեսզի ըստ այդմ որոշում կայացվի, թե ինչպես պետք է վարվեն: Խաչատրյանը հայտնեց՝ 2 օրից արդյունքները պարզ կլինեն:

Արձագանքելով Խաչատրյանին՝ Լեւոն Զաքարյանը նկատեց. «Ես այս հարցն ամեն տարի եմ տալիս, եւ կարծես թե ամեն տարի նույն վիճակն է այդ շենքում: Հարցը բոլորովին էլ պատահական չտվեցի, լավ էլ տեղյակ եմ, որ ոչ մի բան չի արվել մեծ հաշվով»:

Հիշեցնենք՝ «Կանազի» մշակութային կենտրոնը նախկին իշխանությունների կողմից Թոխատյանին անհատույց տրամադրման լուրն այդ ժամանակվա ավագանու որոշ ընդդիմադիր անդամներ որակել էին գավառական վերնախավի արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից հերթական նվեր ու եւս մեկ հոյակապ կոռուպցիոն գործարք:

Հրանտ Թոխատյանը մեծ ոգեւորությամբ էր խոսում կենտրոնի վերանորոգման եւ բուռն աշխատանքային գործունեություն ծավալելու մասին: Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Թոխատյանը հայտնել էր, որ 10 տարի ժամկետը շատ քիչ է, դիմել է ավագանու անդամներին այն երկարաձգելու խնդրանքով, սակայն, չգիտես ինչու, նրանք էլ ձգձգում են ու հստակ պատասխան չեն տալիս:

«Այն ժամանակ էլ, երբ շենքն ինձ տվեցին, ասացի, որ 10 տարին շատ քիչ է, բավարար չէ: Այնտեղ նվազագույնը 3 տարվա աշխատանք կա: Տակը մնում է 7 տարի, եւ ես չգիտեմ, թե այդ ընթացքում ինչ կհասցնենք: Ես երաշխիք էլ չունեմ, որ ավագանին կեսից չի փոշմանի, բա որ վերանորոգենք, վերջացնենք, ասեն, որ այդտեղ այլ բան են ուզում լինի»,- ասել էր նա:

Տպել
5634 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում