Պետք է կայունացնենք իրավիճակը և կենտրոնանանք բազմաթիվ խնդիրների վրա․ նախագահի հարցազրույցը՝ El Pais պարբերականին

Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նախագահի լրատվական ծառայությունը մասնակի կրճատումներով ներկայացրել է թարգմանությունը.

Հայաստանի նախագահը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո երկիրը պետք է նաև աշխատի արտաքին կապերի ամրապնդման ուղղությամբ:

Կրթությամբ տեսական ֆիզիկոս և մաթեմատիկոս Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահն է 2018 թվականից: Նրա դերը Հարավային Կովկասի փոքր խորհրդարանական հանրապետությունում հիմնականում ներկայացուցչական է, բայց նա ասում է, որ պետք է սահմանադրական փոփոխություններ լինեն, որոնք համակարգը կվերափոխեն դեպի ավելի նախագահականի:

Խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց, նախագահական նստավայրում կայացած բավական երկար հարցազրույցի ժամանակ նա պնդում էր, որ այդ փոփոխությունը երկրի ներկայիս շատ խնդիրներ կլուծի:

Սարգսյանը, որը դասավանդել է Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա), երկրի վարչապետն է եղել 1996-1997 թթ. և ունի երկար տարիների դիվանագիտական փորձ: Նա նաև այնպիսի խոշոր ընկերությունների խորհրդատու է եղել, ինչպիսիք են՝ Alcatel-ը, Bank of America-ն и Telefónica-ն: Հիմա նա փորձում է ստեղծել փոքր, բայց հաջողակ երկրների ակումբ, որը գիտելիքների և փորձի փոխանակման հարթակ կդառնա: Նա նաև հանդես է գալիս այն պատնեշների վերացման օգտին, որոնք այսօր խոչընդոտում են Սփյուռքում ապրող հայերին ներգրավվել երկրի քաղաքական կյանքում:

El Pais - Խորհրդարանական ընտրություններից հետո թեկնածուներից մեկը հայտարարեց, որ չի ընդունում դրանց արդյունքները: Ի՞նչ եք կարծում, լո՞ւրջ լարվածություն կլինի:

- Այդ հարցն ամբողջ քարոզարշավի ընթացքում ինձ շատ է հուզել: Լեզուն, որն օգտագործել են քաղաքական գործիչները կոպիտ, անհանդուրժող, իմպուլսիվ էր, և դա անընդունելի է: Ես անհանգստանում էի, որովհետև կարծում էի, թե կարող ենք հնարավոր առճակատումների բախվել, սակայն, ամենայն հավանականությամբ, կխուսափենք դրանցից:

El Pais - Կան մարդիկ, որոնք մտավախություն ունեն, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է վերսկսվել: Դուք դա հավանական համարու՞մ եք, թե՞ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն:

- Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է, որում կա երրորդ կողմ ՝ Ռուսաստանը, որն այդ հրադադարի երաշխավորն է: Ռուսաստանի դերն այստեղ շատ կարևոր է: Ռուս խաղաղապահներն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) կլինեն առնվազն հինգ տարի:

El Pais - Եվ ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը լա՞վ գործ է անում:

- Եթե Ռուսաստանն այնտեղ չլինի, ապա իրավիճակը բոլորովին այլ կլինի: Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարածք: Պարզ է, որ այս հրադադարը համաձայնեցված է երեք կողմերի միջև, միգուցե ետնաբեմում ներգրավված է չորրորդը՝ Թուրքիան, որը ինչպես և Ձեր երկիրն է (Իսպանիան), ՆԱՏՕ-ի անդամ է, և որը Հայաստանի դեմ օգտագործում էր ՆԱՏՕ-ի զենքերը:

El Pais - Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ի հետ հարաբերությունները պե՞տք է ամրապնդել:

- Լեռնային Ղարաբաղի այս երկրորդ պատերազմի ընթացքում Եվրոպական միության ձայնը լսելի չհնչեց: Սակայն այստեղ խոսքը ավելի շատ մեր մասին է. մենք պետք է սովորենք ավելի ակտիվ լինել այն միության շրջանակում, որտեղ արդեն իսկ գտնվում ենք: Դա Եվրասիական տնտեսական միությունն է: Ապա պետք է կառուցենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ մենք հատուկ հարաբերությունների և հատուկ համաձայնագրերի մաս ենք կազմում, և դա բավականին խոր կապ է:

Բայց համաձայնագրերը համաձայնագրեր են: Եթե դրանք կյանքի չեն կոչվում, ապա ոչ մի արժեք չունեն: Մենք պետք է կայունացնենք իրավիճակը Հայաստանում և կենտրոնանանք բազմաթիվ ներքին խնդիրների լուծման վրա: Մենք մի երկիր ենք, որը պատերազմի ընթացքում հազարավոր երիտասարդներ է կորցրել: Հայ-ադրբեջանական սահմաններում լարվածություն կա: Կան շատ հուզական խնդիրներ, քանի որ չնայած Հայաստանը վերադարձրել է բոլոր գերիներին, Ադրբեջանը հրաժարվում է դա արել: Բաքուն նրանց օգտագործում է սակարկությունների նպատակով: Դա սխալ է: Դուք չեք կարող օգտագործել մարդկային կյանքն առևտրի համար:

El Pais - Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:

- Կարծում եմ, որ մենք պետք է շատ խոր հարաբերություններ ունենանք Եվրամիության և արևմտյան այլ երկրների հետ: Մենք Ռուսաստանի հետ ունենք երկար, շատ սերտ, պատմական հարաբերություններ: Եթե դուք ազգ եք, որը ցեղասպանության պատմություն է ունեցել հարևանի՝ Թուրքիայի հետ, ապա պետք է շատ զգույշ լինեք: Քեզ բարեկամ է պետք: Երկար տարիներ Ռուսաստանը այդ բարեկամն է, և մյուսները դա հասկանում են: Մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք խոր ու ամուր հարաբերություններ և կշարունակենք ունենալ, բայց դրանում ոչ մի հակասություն չկա, քանի որ Հայաստանը լավ և խոր հարաբերություններ ունի նաև ԵՄ-ի հետ:

El Pais - Նշեցիք, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է որպես բարեկամ: Շարունակո՞ւմ եք լինել նույնքան լավ բարեկամ, որքան նախկինում:

- Ովքե՞ր կարող են դա գնահատել: Նախագահները նախագահների հետ քննարկումներու՞մ: Մարդիկ մարդկանց հե՞տ... Բարեկամության, նույնիսկ ընտանեկան հարաբերությունների մասին պետք է հոգ տանել: Յուրաքանչյուր հարաբերություն պահանջում է ժամանակ, ջանք և քրտնաջան աշխատանք՝ այն կենդանի, արդյունավետ և օգտակար պահելու համար:

El Pais - Ի՞նչ եք կարծում, բավարա՞ր չափով եք հոգ տարել:

- Մենք կարող ենք անել ավելին մեր հարաբերություններում՝ ոչ միայն Ռուսաստանի հետ: Մենք կարող ենք և պետք է անենք ավելին նաև Եվրոպայի հետ: Հատկապես Հայաստանի պարագայում, որը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, միլիոնավոր հայրենակիցներ ունի Սփյուռքում, պետք է ավելի ակտիվ աշխատենք: Սա հենց այն է, ինչ խորհուրդ եմ տալու հաջորդ կառավարությանը՝ լինել ավելի ակտիվ և լսել բարեկամներին՝ նրանց հետ ավելի արդյունավետ աշխատելու նպատակով: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանին ուղղված միջազգային աջակցությունը նվազել էր՝ համեմատած 1990-ականների սկզբին տեղի ունեցած ղարաբաղյան առաջին պատերազմի հետ, որտեղ հայկական բանակը հաղթանակ տարավ:

El Pais - Դուք խոսում եք շատ խնդիրների ու բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի դա անել:

- Փոխելով Սահմանադրությունը: Մեր շատ խնդիրներ կապված են ոչ ճիշտ սահմանադրության հետ: 2015 թվականին բարեփոխված սահմանադրությամբ երկիրը դարձավ ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական: Իսկ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է պատասխանատվություն կրել: Գործող սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որևէ մեկի առաջ հաշվետու չէ, նա հաշվետու է միայն խորհրդարանին, այսինքն՝ ինքն իրեն, քանի որ խորհրդարանական մեծամասնություն ունի: Երբ չկա խորհրդարանական ինստիտուտների մշակույթը, իսկ մեզ մոտ այն չկա, դա չի կարող արդյունավետ աշխատել:

El Pais - Ինչպիսի՞ փոփոխություն պետք է լինի:

- Հայաստանը եղել է Ռուսական կայսրության, այնուհետև Խորհրդային Միության մաս: Հետո մենք դարձանք նախագահական հանրապետություն: Կա նախագահի ինստիտուտի մշակույթը: Բացի այդ, մենք քրիստոնյաներ ենք, մենք միշտ ուզում ենք ունենալ փրկիչ: Սա դրսևորվում է նաև քաղաքական գործիչների նկատմամբ մեր վերաբերմունքում: Մենք ասում ենք. «Եկեք և փրկեք մեզ, տվեք լավագույն խոստումները, մենք կհավատանք ձեզ՝ անգամ գիտակցելով, որ դրանք չեք իրականացնելու»: Կուլտուրայի տեսանկյունից երկիրն ավելի լավ հասկանում է ուղղահայաց՝ նախագահական իշխանությունը, քան խորհրդարանականը: Եվրոպական ինստիտուտները մեզ հորդորում էին զարգացնել խորհրդարանական ժողովրդավարությունը, սակայն իրականում մարդկանց մեծամասնությունը դա չի հասկանում: Սա լինելու է առաջիկա տարիների իմ առաքելությունը:

Սակայն անգամ նախագահական համակարգի պարագայում մենք պետք է այն հավասարակշռենք ուժեղ խորհրդարանով, ինչը հիմա չենք անում: Մեր խորհրդարանը ներկայացուցչական չէ: Մենք պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որի անդամները կներկայացնեն կոնկրետ մարդկանց, կոնկրետ վայրեր, կոնկրետ քաղաքներ: Իսկ դրանից հետո պետք է լուծել մյուս առանցքային հարցը՝ ինչպես աշխատել մեր Սփյուռքի հետ:

El Pais - Ի՞նչ իմաստով:

- Մենք հայկական Սփյուռք անվանում ենք այն հայերին, ովքեր բնակվում են արտերկրում: Այն մեր ազգային արժեքն է, և մենք նրանից չենք օգտվում: Մենք պատնեշներ ենք կառուցել՝ թույլ չտալով Սփյուռքի մեր հայրենակիցներին մուտք գործել մեր երկիր քաղաքական տեսանկյունից: Պատգամավոր դառնալու համար պետք է վերջին չորս տարին բնակվես Հայաստանում, պետք է ունենաս միայն Հայաստանի անձնագիր, ինչն անհեթեթ է: Նույնը նաև նախագահի պարագայում՝ պետք է վերջին վեց տարին բնակվես Հայաստանում և ունենաս միայն մեկ անձնագիր՝ հայկականը: Սակայն երբ քո ուժը մարդկային արժեքն է, քեզ պետք է մեկը, ով ունի կյանքի մեծ փորձառություն, ով ճանապարհորդել է, ապրել ու աշխատել ողջ աշխարհում: Ողջ աշխարհում մեծ թվով հայեր են ներգրավված քաղաքականության, բիզնեսի ոլորտներում: Նրանցից և ոչ ոք այսօր չի կարող իր քաղաքական ներդրումն ունենալ Հայաստանում: Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել: Համաշխարհային փորձառությունը, գիտելիքներն են իրական հարստությունը: Պատկերացրեք, որ ներկայիս 3.5 մլն հայերի փոխարեն լինեն 15 միլիոնը:

El Pais - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ղեկավարած կառավարության հասցեին հնչող ամենալուրջ մեղադրանքներից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության վերաբերյալ բանակցությունները կարող էին միանգամայն այլ կերպ լինել: Դա այդպե՞ս է:

- Ես չեմ սիրում ենթադրություններ անել: Ես և վարչապետը երկու տարբեր մարդիկ ենք, տարբեր սերունդներ, տարբեր փորձառություն: Անգամ թշնամուն՝ Ադրբեջանին ենք տարբեր կերպ ճանաչում: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, արդյունքները կարող էին լինել տարբեր: Ես չեմ կարող ասել, թե՝ հստակ ինչպիսին, քանի որ այստեղ դերակատարում ունեն ոչ միայն բանակցող անձինք, այլև արտաքին գործոնները և այն, թե ինչպես են դրանք ազդում քեզ ու քո հակառակորդի վրա: Սակայն կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք պետք է մոռանանք այդ մասին և կենտրոնանանք ապագայի վրա: Մեր պատմության ընթացքում եղել են դրվագներ, որոնք մենք երբեք չենք մոռանա, ինչպես՝ Ցեղասպանությունը: Շատ կարևոր է, որ մյուս կողմը ևս հասկանա, որ եթե չես հանդուրժում ուրիշի արժեքները, մշակույթը, պատմությունը, ապա չես կարող հարաբերություններ կառուցել: Մեր հարևանների հետ հարաբերությունները չեն կառուցվելու ո՛չ սահմանների ու ո՛չ էլ զինվորների թվաքանակի հիման վրա: 26 տարի առաջ նույն երկրները պատերազմեցին, և հայերը հաղթանակ տարան: Ի՞նչ գիտեք, թե ինչ կլինի վաղը: Հիմա Ադրբեջանը կարող է մի պարզ քայլ կատարել՝ տուն վերադարձնել հայ ռազմագերիներին: Դա կլինի փոքր, սակայն կարևոր քայլ կործանված հարաբերությունների կառուցման ճանապարհին: Թուրքիան ցանկանում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, և դա նորմալ է: Էրդողանը չէր 106 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության կազմակերպիչը: Բայց, պետք է ուժեղ լինես ներողություն խնդրելու համար: Ներում հայցելը ուժ է, այլ ոչ թե թուլություն:

Տպել
907 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում