Երեւանում տասնյակից ավելի ապօրինի շինություններ են քանդվել. ինչ հերթականությամբ ու սկզբունքով է գործընթացն իրականացվում

Հունիսի 22-ի երեկոյան ու նաեւ հաջորդ օրը մայրաքաղաքի մի շարք հասցեներում քանդվել են մեկ տասնյակից ավելի ապօրինի շինություններ: Գործընթացը շարունակվում է:

Քաղաքապետարանն առանց նախազգուշացնելու եւ բիրտ ուժի կիրառմամբ անցել է կպիտ հաշվեհարդարի բոլոր այն քաղաքացիների հետ, որոնք ապօրինի շինություններ են կառուցել կամ կրպակներ տեղադրել հատկապես վերջին մի քանի օրերին:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ ապօրինի շինություններ են քանդվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան եւ Հասրաթյան փողոցներում: Ինքնակամ կառուցված շինություններ են քանդվել նաեւ Շենգավիթ վարչական շրջանում, Նոր Նորքում, Էրեբունիում:

«Հայկական ժամանակը» այսօր շրջայց կատարեց Աջափնյակ վարչական շրջանում: Քանդված շինություններցի մի քանիսի սեփականատերերը հրաժարվեցին մեզ հետ խոսել: Իսկ տարածքով անցնող մեր քաղաքացիները անտարբեր չէին կատարվածին, քննադատում էին ու ասում, որ քաղաքապետարանի արածն անխղճություն է, գոնե պիտի թույլ տային մարդիկ իրենք քանդեին, ոչ թե այդ կերպ գային ու ավերակ դարձնեին: Նրանից ոմանք անգամ քաղաքապետարանի այս քայլը համեմատում էին թշնամու հետ, ասելով՝ անգամ թուրքն այդ կերպ չէր վարվի. «Տեսանք, թե տերն ինչպես էր աղաչում, որ թույլ տան գոնե մեջի ապրանքը վերցնի կամ ապակիները հանի»:

Մարգարյան փողոցի քանդված շինությունը, պետք է ծառայեր որպես ծաղկի խանութ սրահ: Սեփականատեր Գարեգին Եղիազարյանը «Հայկական ժամանակին» պատմեց, որ քարե շինությունը մի քանի ընկերների նախաձեռնությամբ սարքել էին մոտավորապես 25 օր առաջ: «Երբ նոր էինք սարքում քաղաքապետարանից Արամ Գյուլզադյանն ու իր տեղակալը՝ Վիգեն անունով մեկը, եկան, խոսեցինք, այդ ժամանակ ասեցին, որ միեւնույնն է՝ քանդելու են: Ասեցինք, թույլ տվեք դնենք հետո, եթե որեւէ խնդիր չառաջանա կօրինականացնենք»,-պատմեց նա:

Եղիազարյանի խոսքով՝ գիտեին, որ կարող է ակտավորեն, բայց իրենք պատրաստ էին որոշակի գումար մուծելու: Նշեց, որ երբ շինությունը գրեթե պատրաստ է եղել, ոստիկանությունից գնացել են՝ տուգանել 400 հազար դրամով: Բայց ո՛չ քանդաման որոշում է եղել, ո՛չ էլ իրենց են նախազգուշացրել, որ իրենք քանդեին կամ գոնե պիտանի իրերը հանեին (ապակի, եվրոդուռ եւ այլն), շինաղբի չվերածվեր:

«Երեկ երեկոյան մեզ լուրը հասավ, որ քաղաքապետարանի աշխատակիցներ են ոստիկանների հետ միասին լցվել այստեղ: Եկանք, տեսնենք ամբողջ հանրապետության ոստիկանությունն այստեղ է՝ էլ ներքին զորքեր, էլ կարմիր բերետավորներ: Մեզ ծեծելով, հրելով մտցրեցին ոստիկանական մեքենաներ: Կեսիս տարան Քանաքեռ, կեսիս Էրեբունի...»,- պատմեց նա՝ ցույց տալով թեւերի կապտուկները:

Գարեգին Եղիազարյանի խոսքով՝ մի քանի անգամ խնդրել են չքանդել, ժամանակ տալ, կամ գոնե թույլ տալ կարեւոր գործիքներն ու շինության դռներն ու ապակիները հանեն: «Ես աշխարհազորային կամավորական ջոկատներից մեկի հրամանատարն եմ: Այս խանութ-սրահը բացելն էլ ընկերներով էինք նախաձեռնել, բոլորը կռված տղերք են: Որոշել էինք մի բան դնել, որ աշխատեն մեր այն ընկերները, որոնք այս պահին գործ չունեն: Ում էինք խանգարելու ե՛ւ մեր ընկերների ընտանիքներին օգուտ կլիներ, ե՛ւ աշխատանք չունեցող մեր ընկերներին: Պատրազմի մասնակից տղեք ենք, Նիկոլ Փաշինյանի հետ 20 -25 օր ապրիլյանի ժամանակ դիրքերում ենք եղել, նա հաստատ կհիշի: 44-օրյա պատերազմին էլ ենք մասնակցել, լիքը ընկերներ ու հարզատներ ենք կորցրել, բայց էկանը դա չէ, ուղղակի հարց, էլի, մենք սրա՞ն էինք արժանի: Երեկ էլ ոստիկանը դոշերիցս բռնել գոռալով ասում էր՝ զոհվածի անուն չտաս»,- ասաց նա:

Քաղաքացու խոսքով՝ մոտ 10 հազար դոլարի վնաս են կրել: Բանկից գումար էին վերցրել, մի քիչ էլ ոսկի գրավադրել, որ ընկերներով փոքրիկ առեւտրի կենտրոն ստեղծեն:

Հարցին, թե իսկ ինչո՞ւ էին ապօրինի կերպով սկսել շինարարությունը, Եղիազարյանը կցկտուր պատասխան տվեց, ապա ասաց՝ չեն ցանկացել երկար քաշքշուկների մեջ ընկնել, մտածել են կսարքեն, հետո ինչպես Հայաստանում է ընդունված, շինարարությունն ավարտելուց հետո կօրինականացնեն, անգամ այդ ժամանակ են աչքի առաջ ունեցել, որ կարող է մի քանի հարյուր հազար էլ տուգանք վճարեն: «Երեկ, որ իրենք քանդում էին, մեզ էլ՝ քաշքշում, շենքի բնակիչները դուրս էին եկել, ասում, որ իրենց չի խանգարում, թույլ տան մնա, բայց այդ մարդկանց ոչինչ չկանգնեցրեց»,- ասաց նա:

 

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված քաղաքապետարանի այս օրերի կտրուկ քայլերը: Նաեւ հարցրինք, թե ինչու են հենց այս օրերին քանդվում օրինակ 25-30 օր առաջ սարքված կրպակները: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ասաց. «Ապօրինի շինարարության սովորականից ավելի բուռն աճը նաեւ որոշակիորեն կապված էր նախընտրական փուլի հետ, հավանաբար որոշ քաղաքացիների մոտ թյուր տպավորություն է եղել, որ ընտրական գործընթացները կարող են իրենց ապօրինությանը նպաստող իրավիճակ ստեղծել»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու հունիս 22-ի նիստին երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Աջափնյակում բանդա է գործում, որը զբաղվում է ապօրինի շենք-շինություններ կառուցելով կամ հովանավորելով: Խոսնակին խնդրեցինք, մասնավորեցնել, թե ինչ ասել է բանդա, ովքեր են նրանք, քանի հոգին են եւ արդյոք այդ «բանդան» միայն Աջափնյակ վարչական շրջանում է գործում: «Բանդա ասվածը պատկերավոր ձեւակերպում է, որպեսզի հանրությունն ավելի լավ հասկան, թե ինչի հետ գործ ունենք»,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է ավելի մանրամասն տեղեկություն տրամադրելուն, խոսնակը ասաց՝ ավելի մանրամասն իրավապահները կասեն, նրանք են այդ ամենով զբաղվում:

«Ինչպես քաղաքապետը նիստին նշեց՝ շատ հավանական է եւ առերեւույթ տվյալներ կան, որ իրավախախտները չի բացառվում նաեւ համագործակցում են պետական, համայնքային, կամ դատական իշխանության ինչ-ինչ օղակների հետ»,-հավելեց նա:

Նշենք, որ Աջափնյակ վարչական շրջանի վերը նշված փողոցներում գտնվող քանդված կրպակների տարածքում այսօր մեր այցելության ժամանակ կային նաեւ մի շարք ակնհայտ նորակառույցներ: Քաղաքապետի խոսնակի խոսքով՝ հերթը նաեւ դրանց է հասնելու: «Ինչպես ասում էր մեր հայտնի քաղաքական գործիչը՝ ամեն ինչ հերթով, կարգով: Ապօրինի շինությունները բազմազան եւ բազմապիսի են: Կան ավելի ցայտուն դրսեւորումներ եւ հանրային շահի ավելի կոպիտ ոտնահարումներ, այսինքն, որ ոչ միայն ապօրինի շինություն են կառուցել, այլեւ զավթել են համայնքի հողը՝ առաջնային դրանց ենք անդրադառնում: Իհարկե՝ կան նաեւ շինություններ, որ քաղաքացիներն իրենց պատկանող տարածքում են արել, պարզապես քաղաքապետարանից շինթույլտվության իրավունք չեն ստացել: Այդ ամենը դեռ ուսումնասիրման փուլում է»,-ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք նաեւ, որ ավագանու նիստին Հայկ Մարությանը հայտարարել էր, որ նամակներ են ուղարկվել ե՛ւ գլխավոր դատախազին, ե՛ւ ԱԱԾ տնօրենին, ե՛ւ ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՀԺ-ին փոխանցեց, որ խնդրի վերաբերյալ դիմում է ստացվել, այն ուսումանսիրվում է, ընթացքի մասին կտեղեկացվի:

Տպել
2925 դիտում

Տոկիո-2020. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց առաջին գոտեմարտում (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյան. Հավանաբար էլ չի ստացվում քաշ գցել

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Ծափահարություններ մրցավարներին. Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Հեռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտեց պայքարը (տեսանյութ)

Ճապոնական կարգապահությունն ու Օլիմպիական խաղերը. հայացք Տոկիոյից

Տոկիո-2020. Մրցավարներն ըմբիշ Կարեն Ասլանյանից խայտառակ կերպով խլեցին կիսաեզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում