ԿԳՄՍՆ-ն ու Կոնվերս բանկը հուշագիր են ստորագրել հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ

25/06/2021 schedule16:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հուշագիր են ստորագրել կրթության և մշակութային հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը հուշագրի ստորագրման ժամանակ շեշտել են նաև շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական կրթության զարգացման կարևորությունը, հուշարձանների պահպանության գործում համայնքային երիտասարդական խմբերի ներգրավվածությունը:

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոնվերս» բանկին՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և նորարար նախաձեռնությունների համար. «Ցանկացած հարցի խորքային լուծումը սկսվում է կրթությունից: Բարեփոխման փուլում գտնվող հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներում շեշտված են բնապահպանական և շրջակա միջավայրի ճանաչողության խնդիրները: Բնապահպանական, շրջակա միջավայրի, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանությանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումն ամբողջապես համահունչ է պետական քաղաքականության առաջնահերթություններին»:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ նոր կրթական չափորոշիչներում մեծ տեղ է տրվում նաև սովորողի հմտություններին՝ զուգահեռաբար կարևորելով  արժեքների ձևավորումը՝ գիտելիքի ձեռքբերմանը համընթաց:

«Մշակութային արժեքների պահպանման կամ ցանկացած այլ ծրագրի հաջողության հիմքում կարևոր է ինչպես պետություն–մասնավոր գործընկերությունը, այնպես և առաջնահերթաբար համայնքային ներգրավվածությունը: Երբ սովորողը, երիտասարդն իր ձեռքով ծառ է տնկում իր համայնքի որևէ հուշարձանի հարևանությամբ,  նրա մոտ սեփականության զգացում է ձևավորվում, և հետագայում, վստահաբար, նա սրտացավորեն հոգ է տանելու դրա պահպանության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ հայրենաճանաչությունը քաղաքացու ձևավորման գլխավոր և կայուն հենքն է:

«Բնապահպանական և կրթության, այդ թվում՝ էկոկրթության զարգացմանն ուղղված աջակցությունը մշտապես եղել է «Կոնվերս» բանկի ուշադրության կենտրոնում: Այդ ոլորտում հաջողված նախագծերի իրականացման փորձ ունենք թե՛ առանձին, թե՛ տարբեր հասարակական, պետական կառույցների հետ գործակցության շրջանակում, քանի որ մասնավոր-հանրային-պետական եռաչափ կամ երկչափ համագործակցությունը տալիս է աշխատանքի ավելի լայն ու ընդգրկուն հնարավորություններ, հաջողված ծրագրերի իրականացման նոր հորիզոններ է բացում: Վստահ ենք, որ ԿԳՄՍ նախարարության հետ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ ու շարունակական: Ու դրա շնորհիվ մենք համատեղ ուժերով կստեղծենք երկարաժամկետ, արժեքավոր արդյունք»,- նշել է «Կոնվերս» բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը:

Հուշագրով նախատեսվում է մարզային բնակավայրերի երիտասարդների էկոլոգիական կրթությանը, մշակութային հուշարձանների պահպանությանն ու հայրենաճանաչության խթանմանն ուղղված մի շարք համատեղ միջոցառումների իրականացում: Կկազմակերպվեն ոչ ֆորմալ կրթության և մասնագիտական կողմնորոշմանը միտված մի շարք միջոցառումներ, կլինեն հանդիպումներ մշակույթի, սպորտի, գիտության ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձանց հետ:

Յուրաքանչյուր տարի 4-5 մարզում՝ հուշարձաններին, եկեղեցիներին հարող կամ հանրային այլ վայրերում կկատարվեն մաքրման և դրանց շուրջ կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ, որոնցում կներգրավվեն նաև բուհերի մասնագիտացված ֆակուլտետների ուսանողները: Կկազմակերպվեն փոխադարձ ճանաչողական միջմարզային այցեր, ինչպես նաև մասնակի կփոխհատուցվի 3 ակտիվ մասնակիցների բուհական և միջին մասնագիտական կրթության առաջին տարվա ուսման վարձը:

Նշված միջոցառումներում կներգրավվեն բանկի կողմից մրցութային հիմունքներով ընտրված և նախարարության կողմից հաստատված սահմանամերձ համայնքների պետական հանրակրթական դպրոցները ( 9-12-րդ դասարանների աշակերտները):

Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու է բանկը: Միաժամանակ կողմերը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով ևս համագործակցելու պատրաստակամություն են հայտնում:

Տպել
774 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին