Կարծում եմ՝ էս խորհրդարանը 5 տարի չի ձգի. Լեւոն Շիրինյանը՝ ընտրություններում պարտության, վարչապետի առաջարկի մասին

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ այս շաբաթվա ընթացքում հանդիպած գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները վարչապետից ստացել են առաջարկ՝ միավորվել արտախորհրդարանական ուժերից ձեւավորված մարմնում:

Թե ինչպիսին է լինելու այդ մարմինը, ինչ ուժեր են ներգրավված լինելու, դեռեւս հայտնի չէ: Կուսակցությունների ղեկավարների տպավորությամբ՝ Կառավարության պատկերացումը այդ հարցում դեռ սաղմնային վիճակում է, ուստի կոնկրետ ոչինչ չի ասվել: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա գրեթե բոլոր ուժերի կողմից դրանք հիմնականում դրական են՝ որոշ վերապահումներով:

Այս առաջարկի եւ հունիսի 20-ի ընտրություններից հետո ստեղծված իրողության շուրջ զրուցել ենք ընտրություններին «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքով մասնակցած եւ մոտ 20 հազար քվե ստացած «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ:

- Պարոն Շիրինյան, Փաշինյանի հետ հանդիպմանը ձեզ ե՞ւս առաջարկվել է ներգրավվել արտախորհրդարանական ուժերից կազմված մարմնում: Ո՞րն է ձեր կարծիքը:

- Առաջարկը եղել է, համաձայնությունս ասել եմ, մնացածը «մտածենք, տեսնենք» սկզբունքով է: Կանեն՝ կանեն, չեն անի, մենք մեր համագործակցության ձեւն ու չափը կպահենք:

- Կա կարծիք, որ դա Հանրային խորհրդի կրկնություն է լինելու:

- Չէ, դա վարչապետին կից է լինելու, հետեւապես Հանրային խորհրդի կրկնություն չի լինի: Հանրային խորհուրդը սահմանադրորեն նախատեսված է, սա Սահմանադրությունով նախատեսված չի:

- Եվ ի՞նչ է անելու այդ մարմինը:

- Ենթադրենք դուք շատ լավ առաջարկ ունեք Հայաստանի Հանրապետության  փրկության վերաբերյալ, մյուսների հետ քննարկում եք, ներկայացնում Կառավարությանը: Սա է նպատակը, ինչքան հասկանում եմ. առաջարկներ, տեսակետներ պետք է գեներացվեն, եւ փոխանցվեն վարչապետին:

- Առանց այսպիսի մարմնի դա հնարավոր չէ՞ր անել:

- Ես միշտ համագործակցել եմ ուղիղ, առանց բյուրոկրատիայի, պետք է եղել՝ ասել եմ, հարց է եղել՝ քննարկել եմ վարչապետի հետ, նույնը պատրաստվում եմ անել: Բայց իմ դեպքում հեշտ է, ես եթերով միշտ խոսում եմ, դժվարություն չեմ ունեցել խոսքս տեղ հասցնելու: Միգուցե մյուսները ունեցել են: Չնայած ասեմ՝ հայերը երբ որ մեծ թվով մի տեղ հավաքվում են, ես այդտեղից հույս չեմ ունենում, որ մի բան կստացվի:

- Ձեզ հետ դաշինքով ընտրություններին մասնակցած «Հանուն Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն, օրինակ, իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը չի պատկերացնում, թե ինչ պետք է քննարկի, ասենք, Տիգրան Ուրիխանյանի կամ Էդմոն Մարուքյանի հետ, իրենց պատկերացումները տարբեր են: Դուք այդպիսի խնդիր չունե՞ք:

- Քանի դեռ դա ընդամենը առաջարկ է՝ դժվար է ասել, հստակ որոշում կլինի, կքննարկենք, կտեսնենք:

- Պարոն Շիրինյան, ի տարբերություն ձեզ, մի շարք ուժերի ղեկավարներ հրաժարվեցին սեղմել Փաշինյանի «համերաշխության ձեռքը», հայտարարեցին, որ չեն հանդիպելու նրան, խոսելիք չունեն: Դա նշանակո՞ւմ է, որ չի ստացվում այդ համերաշխության օրակարգը:

- Հայաստանում համերաշխություն կարող է լինել հեղափոխություն կատարածների, հեղափոխության փաստը ընդունածների եւ աջակիցների միջեւ: Եթե ասենք «17 +»-ը կամ «2+1»-ը իշխանության բռնազավթման կոչ է անում, այդտեղ համերաշխություն իմ ու իրենց մեջ կարո՞ղ է լինել: Վարչապետը առաջարկ է արել, որ համերաշխություն ստեղծվի երկրում, որովհետեւ ինքը վարչապետ է, մտահոգ է դրանով: Բայց բոլորն են հասկանում, որ համերաշխությունը կարող է ստացվել նրանց միջեւ, ովքեր մասնակից  են հեղափոխությանը, ովքեր համակիր են եւ ժողովրդավարական զարգացման կողմ են: Նոր խորհրդարանում հայտնված այն 2-ի հետ ի՞նչ համերաշխություն, եթե իրենք չեն ուզում իրենց կողոպտած փողերը վերադարձնեն:

- Բայց ժողովուրդը իրենց ձայն է տվել, այնքան ձայն, որ խորհրդարան են մտել:

- Ձայնի մի մասը գնել են, ձայն չի տվել, մաքուր չի եղել: Երկրորդն էլ՝ ով տվել է, թող նա էլ մտածի, ես ինչո՞ւ մտածեմ:

- Պարոն Շիրինյան, բայց կարեւոր փոփոխություն կա նախկինների մոտ. Սերժ Սարգսյանն օրերս իր հարցազրույցում ասել է, որ ընդունում է իշխանության հաղթանակը:

- Ես Սերժ Սարգսյանին ինչքան հիշում եմ՝ նա երբեք ճիշտ խոսել չունի: Ուշադիր որ նայեք՝ նա երբեք ճիշտ չի խոսում: Ես չեմ հիշում դեպք, որ նա մի բան ասի, անի: Նա ասում էր, որ ինքը երրորդ անգամ չի առաջադրվելու, երդվում էր ամենասուրբ բաներով, հետո հանկարծ որոշեց մասնակցել, 3-րդ անգամ դառնալ նախագահ, հեղափոխության փոսն ընկավ: Դրանից ցցուն դե՞պք եք ուզում, որ համոզվեք: Եթե ճիշտ է խոսում, թող փեսային պադվալից հանի:

- Բայց կարեւոր փոփոխություն չի՞, որ խոստովանում են իշխանության հաղթանակը:

- Սուտ խոսելը կարեւոր փոփոխությո՞ւն է: 30 տարի է սուտ են խոսում. ասում ես՝ էդ դղյակդ որտեղի՞ց, ասում է Հովնանյանն է ինձ նվիրել: Մեզ չպատահեց մի Հովնանյան՝ մի ասեղ նվիրեր:

- Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի Ազգային ժողով անցնելով ի՞նչ փոփոխություն է լինելու այնտեղ:

- Ոչինչ, բացի նրանից, որ Ռուսաստանի ազդեցությունը եւ գողապետության ազդեցությունը խիստ բյուրեղացավ: Այն, ինչ փողոցում էին անում, հիմա կանեն ԱԺ-ում:

- Բայց ասում են՝ գնում ենք Ազգային ժողով՝ մանդատն օգտագործելով իշխանություն վերցնելու:

- Դե գնում են՝ գնան, ո՞վ է տալիս: 

- Որպես ընտրությունների արդյունքում  բավական մեծ թվով ձայներ ստացած դաշինքի ներկայացուցիչ ի՞նչն է ձեզ համար կարեւոր այս պահին:

- Ինձ հետաքրքրում է՝ ինչքան արագ ՔՊ-ն եւ վարչապետը կարող  են իրենց խոստումները սկսեն կատարել, դա շատ կարեւոր է երկրի համար: Իրենց քվե է տրված, եթե ձգձգեցին՝ նախ իրենք վատթարագույն վիճակում կհայտնվեն, իսկ հետո՝ երկիրը: Սա է կարեւորը. թե չէ, Սերժ, Ռոբերտ...Երկիրը պետք է փոփոխությունների ենթարկվի, միջազգային հարաբերությունները կարգավորվեն, լավագույն կառավարություն ձեւավորվի, որ ժողովուրդն էս անգամ գոհ մնա, կադրերը պիտի նշանակվեն այնպես, որ ժողովրդի համար ընդունելի լինեն, իշխանության իմիջը փոխվի: Եթե դրանք չեղան՝ մենք կատաստրոֆայի առաջ կկանգնենք:

- Դուք եւ պարոն Բաբաջանյանը շարունակելո՞ւ եք համագործակցել, թե՞ բաժանվել եք:

- Լավ միացել ենք, լավ աշխատել ենք եւ լավ հարաբերություններով դադարեցրել ենք մեր համագործակցությունը, որովհետեւ այդ դաշինքը ձեւավորվել էր ընտրության համար: Ընտրություններն անցան, եւ ինձ թվում է, մենք մնացինք բարեկամներ, եւ ոչ միայն ես ու Արման Բաբաջանյանը, այլ մեր երկու կուսակցությունները: Ընկերներ ենք դարձել բոլորս:

- Ձեզ պարտված համարո՞ւմ եք ընտրություններում:

- Ո՛չ, ո՛չ, մեր դաշինքը կրծքով պաշտպանեց գողապետության վերադարձը, ձախողեց: Թե չէ գրոհում էին:

- Հետընտրական զարգացումներ դեռ սպասվո՞ւմ են, ըստ ձեզ, թե՞ ոչ:

- Մենք ընտրությունների արդյունքում ձեւավորել ենք դեստրուկտիվ, առճակատման  խորհրդարան: Փողոցի զարգացումները տեղափոխվեցին խորհրդարան: Եվ չեղավ միջին քաղաքական օղակը, ինչպիսին մենք էինք, որ խորհրդարանն ունենար հավասարակշռություն: Մեր խորհրադարանում ճակատ ճակատի իրար դեմ պայքարող երկու ուժ հայտնվեց, որոնցից  մեկն ուզում է ռեֆորմներ եւ դեմոկրատիա, մյուսը՝ իր հարստության պահպանում, իշխանություն: Դրանք իրար հետ հակոտնյաներ են:

- Այսինքն մենք առաջիկա 5 տարում կրկին տեսնելու ենք նախկին-ներկա մեղադրանքնե՞ր:

- 5 տարի՞: Էս խորհրդարանը կարծում եմ 5 տարի չի ձգի: Ինչ վերաբերում է նախկին-ներկա բանավեճին. սուբյեկտներն իրենց շահերով մնացել են: Գողացածները չեն ուզում վերադարձնել, իշխանությունը ուզում է վերադարձնել տա, այդ հարցը մնացել է, չէ՞: Ուրեմն բանավեճն էլ կա:

- Ինչո՞ւ եք կարծում, որ 5 տարի չի մնա այս Ազգային ժողովը: Այսինքն նորից արտահե՞րթ եք կանխատեսում:

- Ասեմ ինչու, որովհետեւ մեր դաշինքը չանցավ: Ահռելի ընտրազանգված ունեինք եւ վստահ անցնում էինք խորհրդարան: Բայց քանի որ Քոչարյանն իր հանրահավաքում այդքան մարդ բերեց, բոլորը վախեցան, թե նրանք գալու են իշխանության, գնացին վարչապետի կողքը կանգնեցին: Դրա համար մեզ պարտված չեմ համարում, մեր պետության եւ ազգի  առջեւ դաշինքը կատարեց իր առաքելությունը, այդ թվում իրեն զոհաբերելով: Որովհետեւ դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես այնպես քննադատեի իշխանությանը, ինչպես իրենք՝ ինչ կլիներ իմ համակիրների քանակը, բայց ես չքննադատեցի, հաշվի առնելով, որ մեր պետության համար դա ավելի վատ զարգացման էր բերելու: Կապրենք, կտեսնենք: Չեմ ուզում բացել:

Տպել
8302 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին