Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գործադիր իշխանության հարաբերությունները այնքան էլ հարթ չեն: Ամիսներ շարունակ կուլիսներում այս մասին առկա խոսակցությունները երեկ ըստ էության հաստատել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:
«Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով հարցին, թե կուսակցությունում կարծիք կա՞ Հայկ Մարությանի աշխատանքի մասին, ասում են, որ դժգոհ եք նրա աշխատանքից, Հարությունյանը հայտարարել է. «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ եւ որպես «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներեւ եւ հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետեւ այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երեւանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձեւավորելու է կառավարություն»:
Հարցին՝ այսինքն հստակ վերաբերմո՞ւնք է ձեւավորվել, վարչապետի խորհրդականը հավելել է. «Էս պահին քաղաքապետի հետ կապված որեւէ քննարկում մեզանում չկա։ Սա հստակ կարող եմ ասել։ Մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ եւ քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաեւ չտուժի քաղաքը եւ քաղաքային իշխանությունը»:
«Քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ, շարունակում է կատարել իր աշխատանքը՝ անկախ որեւէ այդ կարգի խոսակցությունից»,- մեր զրույցում տեղեկացրեց Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Հարցին՝ Հարությունյանի խոսքերն արդյոք պարոն Մարությանի կողմից ընկալվե՞լ են որպես իր թիմի կողմից իր աշխատանքի վերաբերյալ գնահատական՝ Կարապետյանն ասաց, որ չի ցանկանում պարոն Հարությունյանի հայտարարության ընկալումների վերաբերյալ կարծիք հայտնել: «Աշխատանքի գնահատականը տալիս են այն մարդիկ, որոնք տվել են մանդատը: Ես կարծում եմ՝ քաղաքապետի եւ նրա թիմի աշխատանքի արդյունավետության գնահատականը պետք է տա իրեն մանդատ տվող հանրությունը»,- շարունակեց նա:
Մեր մյուս հարցին՝ Հայկ Մարությանը շարունակո՞ւմ է լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Կարապետյանը խնդրեց պատասխանը ճշտել կուսակցությունից:
ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը չցանկացավ թեմայի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Հարությունյանի հայտարարությունն ընկալվել է որպես ազդակ, որ պետք է քայլեր ձեռնարկվեն Մարությանի հետագա պաշտոնավարման հետ կապված.
«Այն, որ կա խնդիր, դա միանշանակ, ես չեմ ուզում հակառակը պնդել: Այո՛, կա խնդիր, այդ խնդիրը մեր ներթիմային տարբեր հարթակներում քննարկվում է: Թե ինչ որոշում կկայացվի թիմի կողմից...միայն կարող եմ ասել, որ hօգուտ, ի շահ Երեւանի ու երեւանցիների կլինի»,- ասաց Վարդանյանը՝ չցանկանալով պարզաբանել, թե որն է խնդիրը եւ երբ է այն առաջացել:
Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցությունում բոլո՞րն են համաձայն, որ խնդիր կա՝ Վարդանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ավագանու ներսում այդ հարցը չի քննարկվել»:
Զրուցեցինք նաեւ խմբակցության մեկ այլ անդամի՝ Աշոտ Մնացականյանի հետ.
- Պարոն Մնացականյան, որպես ավագանու անդամ կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Հայկ Մարությանը, լինելով ՔՊ անդամ, թիմին չի աջակցել խորհրդարանական ընտրություններում: Եթե այո, ապա ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են խմբակցության կողմից:
- Այո, համամիտ եմ, եւ ոչ միայն համամիտ եմ, այլ վստահ եմ, որ չի աջակցել ու ընտրություններից առաջ էլ գիտեի, որ չի աջակցելու: Արայիկ Հարությունյանի կարծիքը կիսում եմ միանշանակ եւ կիսողները ավագանիում շատ-շատ են: Քայլեր ձեռնարկելու մասով այս պահին թույլ տվեք մեկնաբանություն չանեմ:
- Ի՞նչն է պատճառը, որ չի աջակցել, փորձե՞լ եք ճշտել, խոսե՞լ եք նրա հետ:
- Անկեղծ ասած ժամանակ չի եղել ճշտելու, բայց ինձ թվում է՝ կճշտենք մոտ ապագայում:
- Խմբակցության կողմից Հարությունյանի հայտարարությունն ինչպե՞ս է ընկալվել. կարծում եք պետք է որեւէ քա՞յլ ձեռնարկվի Մարությանի պաշտոնավարման դեմ:
- Որպես էդպիսին կոնկրետ բան չկա, բայց ինձ թվում է՝ հնարավոր է, ինքս անձամբ կողմնակից եմ, որ նման պրոցես սկսվի: Չեմ ուզում թերագնահատել մինչ այս Մարությանի կատարած աշխատանքը, ամեն դեպքում աշխատանք կատարվել է եւ դա չի կարող չգնահատվել, բայց կա հարցի այլ կողմ. եթե դու թիմի անդամ ես, այդ թիմի շնորհիվ դառնում ես քաղաքապետ, աշխատում ես, ինչ-որ մի ճակատագրական փուլում (որովհետեւ մենք ընտրությունները գնահատում էինք որպես պետականության հարց) չեզոքություն պահպանելը իմ կարծիքով անթույլատրելի է: Ես առնվազն չեզոքություն եմ ասում, մյուս մասով չեմ ուզում մեղադրանքներ հնչեցնել: Դա իմ համար անընդունելի է, եթե նույնիսկ նրա տեղը լիներ հարազատ եղբայրս: Նկատի ունեմ՝ ինչքան էլ որ գնահատելի է նրա աշխատանքը, բայց երբ որ ամենածանր պահին չի կանգնում այն թիմի մեջքին, որն իրեն բերել է, դա անընդունելի է իմ համար ու ինձ թվում է շատ-շատերի համար:
- Պարոն Մնացականյան, ի վերջո ի՞նչ պետք է աներ քաղաքապետը, որ չի արել: Ի՞նչ կարող էր անել:
- Քարոզարշավին մանակցեր կամ հանրային խոսքով աջակցեր քաղաքական թիմին: Պարտադիր չէ բակերում մեզ հետ ման գար, մեկն ասեր «ապագա կա», ինքն էլ գոռար՝ «կա ապագա»: Բայց կարող էր հանրային աջակցություն ցուցաբերել:
Քաղաքապետի շուրջ այս զարգացումների վերաբերյալ կարծիք հարցրինք նաեւ Երեւանի ավագանու երկրորդ ամենախոշոր՝ ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանից:
Վերջինս ասաց, որ նախ պետք է քաղաքապետից հարցնել, թե ինչու չի աջակցել իր կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում:
«Ես անձամբ նիստի ժամանակ լսել եմ՝ ոնց է քաղաքապետն ասում, որ իրեն ընտրությունները չեն հետաքրքրում: Բայց ինչ վերաբերում է խոսակցություններին՝ թող իրար հետ նստեն, հասկանան: Նույն թիմի անդամ են, մենք չենք ուզում մտնել մատի ու մատանու արանքը»,- ասաց Ներսիսյանը՝ հավելելով, որ ինքը մշտապես քննադատում է քաղաքապետի ու նրա թիմի աշխատանքը, որովհետեւ սիրում է Երեւանը ու չի սիրում, որ մարդիկ պարապ մնալով փող են ստանում:
Հարցին, եթե նախաձեռնվի անվստահության հարց՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ի՞նչ դիրքորոշում կհայտնի, Ներսիսյանն ասաց, որ խմբակցության ղեկավարի հետ այդ հարցը չեն քննարկել:
Հիշեցնենք, քաղաքապետին անվստահությունը նրա լիազորությունների դադարեցման հիմքերից մեկն է: Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ «համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը»:
Ընդ որում համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերին, իսկ սա նշանակում է, որ հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականին:
Մամուլում վերջին շրջանում տեղեկություններ կային, որ Երեւանի ավագանին ցրելու մեկ այլ տարբերակ եւս քննարկվում է. խոսքը նույն Տեղական ինքնակառավարման մասին օրենքով նախատեսված հետեւյալ դեպքի մասին է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է, եթե տվյալ համայնքը, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր»:
Ըստ նույն հրապարակումների՝ Կառավարությունը նախատեսում է Երեւանին շատ մոտ 1-2 համայնք միացնել մայրաքաղաքին: Այս տեղեկությունները, սակայն, պաշտնապես որեւէ հաստատում չեն ստացել:
Հավելենք, որ ինքը Հայկ Մարությանը եւս վերջերս չէր թաքցրել, որ գործադիր իշխանության հետ խնդիր ունի: Ավագանու վերջին նիստում նա քննադատեց Կառավարությանը՝ ապօրինի շինությունների վերաբերյալ ինչ-որ նախագիծ չհաստատելու համար:
«Սա հստակ նախագիծ էր, որը կանգնեցնելու էր ապօրինի շինարարությունը ամբողջ Հայաստանում: Այդպես էլ այդ որոշումը չի ընդունվել: Ես չգիտեմ պատճառները»,- ասել էր Մարությանը՝ ի պատասխան իմքայլական ավագանու անդամ Գայանե Համբարձումյանի քննադատական ելույթի, որ կանաչ տարածքներում ապօրինի կրպակներ են տեղադրվում եւ քաղաքապետարանը 3 տարի ոչինչ չի անում՝ դա հիմնավորելով օրենքի բացով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT