Աբովյանում մեկնարկել է ապաստան հայցողների նոր կացարանի շինարարությունը

29/06/2021 schedule10:26

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տրվել է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը: Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության համագործակցությամբ, միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.358.000 եվրո: Այն հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Միգրացիոն ծառայությունը, որում նաև ասված է.

«Այս առիթով Հայաստան են ժամանել Դանիայի Թագավորության միգրացիայի հարցերով դեսպան Նիկոլայ Ռուգեին և ներգաղթի ու ինտեգրման նախարարության ապաստանի հարցերով վարչության ստորաբաժանման ղեկավար Անդերս Շլյութթեր-Հվելպլունդը, որոնք այցելել են նաև Միգրացիոն ծառայություն:

Շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով բարձր է գնահատել միջազգային գործընկերների ներդրումը ոլորտի բարելավման գործում: Ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը, որն իր գոհունակությունն է հայտնել ծրագրում իրենց մասնակցության առթիվ:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը երախտագիտություն է հայտնել ժամանակավոր կացարանի կառուցմանը մասնակցելու համար և նշել, որ նույնիսկ համավարակով պայմանավորված՝ ապաստան հայցողների թիվը Հայաստանում շատ փոքր նվազման միտում է արձանագրել, և նոր՝ առավել մեծ հնարավորություններով կացարանի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է։

Միևնույն ժամանակ, Ա․ Ղազարյանն անդրադարձել է Հայաստանում միգրացիոն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին և իրականացվող աշխատանքներին, որը նաև դրական ազդեցություն կունենա ապաստանի համակարգի բարելավման վրա:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նկատեց, որ այս նախաձեռնությամբ Հայաստանում ապաստան հայցողների կենսապայմանները համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին, և բարելավվում է Հայաստանի՝ 1951 թ.-ի փախստականների կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման որակը: 

Դեսպան Ռուգեին բարձր է գնահատել Հայաստանում միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ ապաստան հայցողների կացարանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Նա նաև նշել է, որ Դանիան ներկայումս որոշակի քայլեր է իրականացնում դեպի իրենց երկիր անկանոն միգրացիայի կանխարգելման ուղղությամբ՝ միաժամանակ աջակցելով և համագործակցելով այլ երկրների հետ»։

Նոր կացարանը, որը նախատեսված է 100-120 ապաստան հայցողի համար, կառուցապատողի հավաստմամբ, պատրաստ կլինի 2022 թ.-ի կեսերին:

Տպել
991 դիտում

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ