Գայի համայնքապետը չի կատարել ծառայողական պարտականությունները և համայնքին պատճառվել է 159 միլիոն դրամի վնաս

30/06/2021 schedule18:38

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գայ համայնքի ղեկավարի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։

Նշվում է, որ դեռևս 2020թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզի Գայ համայնքում իրականացվել է տեսչական ստուգում, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է ակտ, որն ուղարկվել է իրավասու մարմիններին՝ խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:

Նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի գործողություններում առկա են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գայ համայնքի ղեկավարը, 2008 թվականից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները/, չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ կանխարգելելու, կասեցնելու՝ առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի համայնքի տարբեր նշանակության թվով 11 հողամասերում կատարված ինքնակամ կառուցապատման աշխատանքների և շահագործման ուղղությամբ:

Ավելին՝ խախտումները ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերելուց հետո համայնքի ղեկավարը շարունակել է դիտավորությամբ որևէ միջոց չձեռնարկել, օրենքով սահմանված կարգով չի ապահովել հետևանքների վերացումը:

Քննությամբ հիմնավորվել է, որ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով՝ դրանց օրինականացման համար վճարվելիք ընդհանուր 159.396.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գայ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել համայնքի ղեկավարին պատկանող գույքի վրա:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Տպել
3746 դիտում

Գեղարվեստական լույսերի ձևավորման շնորհիվ Շենգավիթի մի շարք շենքեր ստացել են հեքիաթային տեսք (լուսանկարներ)

ՏԻՄ ընտրություններում առաջին համարի գործոնը մեծ ազդեցություն է ունենում. ՔՊ-ի Իջևանում համայնքապետի թեկնածու

Մրգաշատ համայնքում շչակ է գործարկվելու

Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվեն 8 շենքերի բակեր

Հաստատվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

41 տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգայցերի ընթացքում մի շարք օբյեկտներում ՍԱՏՄ-ն հայտնաբերել է խախտումներ

Պատվաստումների օր Գյումրիում. առկա կլինեն բոլոր պատվաստանյութերը

Երևանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը կարևոր խթան է Հայաստան-Վատիկան հարաբերությունների համար. վարչապետ

ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով դասընթացին

Հայաստանում քովիդի դեմ արդեն պատվաստում են նաև երեխաներին. առաջին պատվաստվողներից է եղել Արսեն Թորոսյանի դուստրը

ՀՀ վարչապետն ու ՌԴ ԳՇ պետի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ (լուսանկարներ)

Մարտական հենակետում նռնակի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՔԾ 30 քննիչ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել

Վարչապետին «24 ժամ ժամանակ տված» Իշխան Սաղաթելյանն ինչ էր ասում 1 տարի առաջ

«Բարսելոնան» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Արշակ Կարապետյանն ու Բեդրիխ Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական համագործակցության հարցերը

Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերվել. ՔՏՀԱ

«100 գաղափար Հայաստանի համար». 20 անվանակարգերում ներկայացվել է 137 հայտ

Ամերիաբանկը ամփոփում է 2021 թվականի 3-րդ եռամսյակի ցուցանիշները. (լուսանկարներ)

Գողություն հեռախոսների խանութից, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ (լուսանկարներ)

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

41-ամյա տաշիրցին ձի է գողացել

Հայաստանը միանում է ԵՄ «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի

Մարտական հենակետում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ԶՈՒ 4 զինծառայող. ՊՆ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագհը Շվեյցարիայի փոխդեսպանի հետ քննարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի աջակցությանը միտված ծրագիրը

Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը թեմայով վարժանք է անցկացվել Շիրակում

Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից (տեսանյութ)

Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

«UNIGHT» TO UNITE. UCOM-ը տոնել է իր վերածնունդը

DigiTec-ին IDBank-ն ու Իդրամը կզարմացնեն իրենց տաղավարով ու նորարարական մոտեցումներով

Կատարելագործվել են նռնականետորդների և խոշոր տրամաչափի գնդացրորդների հմտությունները

Ուժեղացված ծառայություն Աբովյանում. 28-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ (տեսանյութ)

Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. նախագահի ուղերձը Միլոշ Զեմանին

Հայկ Կոնջորյանը Սերգեյ Կոպիրկինի հետ զրույցում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին (լուսանկարներ)

Սուրբ Աթոռը կշարունակի ջանալ ռազմագերիների վերադարձի հանգուցալուծման համար. Կաթողիկոսն ընդունել է Էդգար Պենյա Պառային

Երեւան են բերվել հավելվածով աշխատող վճարովի ինքնագլորներ. ինչպես կարելի է օգտվել դրանցից եւ որ տարիքից սկսած

Արցախում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կիրականացվեն մինչև ժամը 19։00-ն

Գերմանիայում մոտ 350 ոստիկան է մասնակցում ԻՊ-ի ենթադրյալ կողմնակիցների դեմ գործողությանը

Ինժեներական նվաճումների ցուցադրություններ և պանելային քննարկումներ. ամփոփվել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ը