Քաղաքացիների անունով վարկեր, ապառիկներ են ձևակերպել և վերցրել դրանք. հանցավոր խմբի հինգ անդամի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2019թ. օգոստոսից 2020թ. հունիս ամիսների ընթացքում մի խումբ անձինք միասնական դիտավորությամբ նախնական համաձայնության են եկել խարդախությամբ հափշտակություններ կատարելու շուրջ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«Խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու համար թաքցնելով դրանց հանցավոր բնույթը և իրական նպատակները, դիմել են համակարգչային ծառայություններ մատուցող անձին և վերջինիս միջոցով «Facebook.com» կայքում գրանցված էջերի օգտագործմամբ տարածել շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ, որոնցում իբրև վարկային ծառայություններ մատուցող ընկերություններ նշվել են ֆինանսական կամ վարկային կազմակերպություններ չհանդիսացող և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չգրանցված վարկային ընկերություններ:

Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում նախապես վարձակալված գրասենյակային տարածքներ՝ ներկայացրել են, թե, իբր 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ստացումը կամ անուղղակի, այն է՝ դիմողի անվամբ ապառիկ եղանակով կենցաղային տեխնիկա և բջջային հեռախոսներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և ստացված գումարը տրամադրելու եղանակով ստացումը:

Այնուհետև չարաշահելով իրենց դիմած քաղաքացիների վստահությունը՝ նրանց ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, խաբեությամբ վերցրել նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ ներկայացնելով, թե, իբր, անհրաժեշտ է ստացված գումարները մուտքագրել գրասենյակ, կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն ստացված գույքը և գումարները հափշտակել են:

Քննությամբ պարզվել է նաև, որ խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ընթացքում օգտագործել են խաբեության և վստահությունը չարաշահելու այլ եղանակներ ևս:

Մասնավորապես՝ իրենց դիմած քաղաքացիներից պարզելով վերջիններիս անձնական տվյալները՝ նրանց անվամբ վճարային համակարգում գրանցել են հաշիվներ, որոնց միջոցով վարկային ընկերությունից առցանց եղանակով ստացել են վարկային գումարներ, սակայն գումարները նրանց չեն տրամադրել, այլ հասանելիություն ունենալով նրանց անվամբ գրանցված վճարային համակարգի հաշիվներին՝ վարկային գումարները փոխանցումների միջոցով կանխիկացրել և հափշտակել են:

Բացի այդ, վարկային գումարներ ստացած քաղաքացիներին հայտնել են, թե, իբր, հետագայում նրանց անվամբ ավելի մեծ չափերով վարկային գումարներ են տրամադրելու և չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբեությամբ ստացել են նաև խոստացված գումարների համար հաշվարկված միջնորդավճարները, սակայն վերջիններիս այլ գումարներ չեն տրամադրվել:

Մեկ այլ դեպքում վարկեր ստացած քաղաքացիներից խաբեությամբ վերցրել են որոշակի գումարներ՝ հայտնելով, թե, իբր, դրանց միջոցով հետագայում պետք է կատարեն տոկոսագումարների մարումներ, սակայն մարումներ չեն կատարել, իսկ վերցրած գումարները հափշտակել են:

Իրենց հանցավոր գործունեության արդյունքում հափշտակված գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները խմբի անդամները հանձնել են խմբի ղեկավարին և որպես աշխատավարձ ստացել որոշակի գումարներ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած 28 անձանցից խարդախությամբ հափշտակվել է 17 մլն ՀՀ դրամ գումար:

Խմբի անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երեքին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նշված հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հանցավոր խմբի ղեկավարը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած այլ անձանց, ինչպես նաև՝ խմբի հնարավոր այլ անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քաղաքացիներին հորդորում ենք վարկ ստանալու ցանկության դեպքում դիմեն բացառապես բանկերին կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններին և զերծ մնան համացանցում վարկեր տրամադրելու առաջարկով հանդես եկող օգտատերերից:

Որևէ դեպքում իրենց անձնական տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը կամ բանկային քարտերի վավերապայմանները, առավել ևս՝ համացանցում, չտրամադրեն որևէ մեկի»:

Տպել
1120 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել