Աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո. Հայաստանում հուլիսի 1-ից կիրականացվի համակարգչային ծրագրերի արտոնագրում

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները:

«Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում ստարտափների, նորարար հեղինակների համար մտավոր արժեքներ ստեղծելու և դրանք Հայաստանում արտոնագրելու համար։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Արված փոփոխությունները և Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում Հայաստանի ավելի բարենպաստ դիրքավորման և երկրում նորարարության ու կայուն տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար»,- նշել է ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը։

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, քանի որ կայուն զարգացած տնտեսության կայացման նախադրյալներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարություններն են։ Դեռևս 2019 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը հռչակել է ռազմավարական ուղղություն․ կայուն և ներառական տնտեսական աճի խթանման նպատակով Կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում հստակ գործողություններով բարենպաստ պայմաններ է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեղական և օտարերկրյա ներդրումների համար, նպաստում նորարարական ստարտափ էկոհամակարգերի ակտիվ ներդրմանը։ 

Վերոնշյալ ուղղությունների կատարելագործման գործում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համապարփակ և ժամանակակից օրենսդրական բարեփոխումների մշակման գործում Հայաստանի կառավարությանը իրենց փորձով և գիտելիքով աջակցում են սփյուռքի ոլորտի լավագույն փորձագետները։

Դեռևս 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կողմից ձևավորվել է ՄՍ/ՏՏ կոմիտե, որի նպատակն է դյուրացնել առաջարկությունների և լուծումների մշակման գործընթացը ոլորտում օրենսդրական թերությունները վերացնելու համար: Աշխատանքային խումբը կազմված էր սփյուռքի և Հայաստանի ոլորտի լավագույն փորձագետներից, իրավաբաններից, պետական և մասնավոր հատվածի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, Ազգային ժողովի պատգամավորներից։ Աշխատանքային խմբի կողմից «Արտոնագրերի մասին» օրենքում արված փոփոխությունների և առաջարկների շուրջ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում այսօր արդեն հնարավոր է Հայաստանում իրականացնել համակարգչային ծրագրերի արտոնագրումը։

Արտոնագրերին դիմելու ընթացակարգին պետք է ծանոթանալ Մտավոր սեփականության գործակալության պաշտոնական կայքէջում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
368 դիտում

Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում

Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում

Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

205 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել․ 2 ուղեւոր տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Բասկետբոլի Ա լիգա․ «Էրեբունին» ընդհատեց «Ուրարտուի» անպարտելիության շարքը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին

ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային ՄԻ խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը կապահովի պետությունը. Անդրեասյան

N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Արցախի պետական նախարարը հանձնարարություններ է տվել լիազոր մարմիններին կարանտինի կանոնների խիստ պահպանման ուղղությամբ

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են «Վոլվո»-ն ու միկրոավտոբուսը, կան տուժածներ

«Արմավիր» ՔԿՀ-ում սառնարանի զննությամբ հայտնաբերվել է 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ

Արարատ Միրզոյանը Լեհաստանի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Ադրբեջանի զինվորականները չեզոք գոտուց տեղափոխել են ԱՀ քաղաքացուն և կյանքից զրկել. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

ՔՊ-ի նիստում որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

Առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան ոստիկանին

Վարչապետը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն անդրադարձել են երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին

Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

Ադրբեջանցիները սպանել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում մոլորված Արցախի խաղաղ բնակչին․ ՄԻՊ

36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով (լուսանկարներ)

Վարչապետի աշխատակազմի՝ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի կազմակերպելու Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումը

Ուժի կիրառմամբ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող խնդրի լուծման հիմք հանդիսանալ. Արարատ Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արդեն 2022 թվականի հունվարի 1-ից գիտության ոլորտում ակնկալվող աշխատավարձերի բարձրացումները

Նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ. Երևանում մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը (լուսանկար)

Փարաքար խոշորացվող համայնքը ներառող 9 գյուղերի համար ՀՀ-ում իր մեծությամբ առաջին ինժիներական լաբորատորիան կբացվի

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներ խոսել են առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք օգտագործելու հարցի մասին

27-ամյա երիտասարդին առևանգելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրին տոնածառ ու տոնական միջոցառում կունենա, կլինի հյուրասիրություն ավագանու անդամների և կառույցի աշխատակիցների համար

Մերձավանի համայնքապետի ԺՊ-ի և «Ադիբեկ» ՍՊԸ տնօրենի ջանքերով համայնքում ճանապարհների բարեկարգումներ են իրականացվում

Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը կալանավորված է. ոստիկանության և ՊԵԿ բացահայտումը (տեսանյութ)

Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը պետք է նպաստի ոչ միայն աշխատավարձի բարձրացմանը, այլև կոնկրետ արդյունքներ արձանագրմանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ

Աշխատանքներ են տարվում մոլորված և Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ. ԱՀ ԱԱԾ

«Արմավիր» ՔԿ-ում կարկանդակների միջոցով թմրանյութեր փոխանցելու փորձ է արվել (լուսանկարներ)

Ռազմական օդաչուներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում (լուսանկարներ)