Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ներկայությունը 5 տարով չի սահմանափակվի. Արտակ Բեգլարյան

01/07/2021 schedule13:25

«Այո՛, վստահաբար ասում եմ, որ Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը չեն ընդունելու որևէ նմանատիպ պայման, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ»:

Այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

Արտակ Բեգլարյանն իր խոսքում նշեց, որ պատերազմից հետո իրենց ճանապարհն ավելի բարդ և երկար է թվում:

«Բայց հիմա մենք ունենք լրացուցիչ արտաքին քաղաքական հնարավորություններ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն ավելի ընդգծված ձևով կազմակերպելու համար: Հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են, այսինքն՝ տարածքային ամբողջականության և ուժի սպառնալիքի սկզբունքները ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով: Մնացել է մեր ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Միջազգային հանրությունը և Մինսկի խումբը դա շատ լավ գիտակցում են, դրա համար մենք այս ուղղությամբ մեր պայքարը շարունակելու ենք: Իհարկե, պետք է ՀՀ-ն էլ այս մասով գործուն ջանքեր գործադրի, և հույս ունենք, որ առաջիկայում դրական առաջընթաց կլինի»,- ասաց Բեգլարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է լինելու, երբ ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու ժամկետն ավարտվի՝ նախարարն ասաց՝ կարծում է, որ նրանց ներկայությունը 5 տարով չի սահմանափակվելու։

«Մենք այստեղ երկար ժամանակ ունենալու ենք ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե, մեր ՊԲ-ն, մեր զինված ուժերն իրենք իրենց մասով երաշխավորում են ու ժամանակի ընթացքում շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու մեր անվտանգությունը: Բայց մեր օրակարգը խաղաղ, բանակցային, քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք,  Ադրբեջանը պատրաստ կլինի»,- ասաց Արցախի պետնախարարը։

Խոսելով արտագաղթի կանխման ուղղված քայլերի մասին՝ Բեգլարյանն ասաց, որ դրա համար երկու հիմնական քայլ կա՝ կայուն անվտանգության երկարաժամկետ ապահովումն ու բնակարանային խնդրի՝ հնարավորինս արագ ու էֆեկտիվ լուծումը։ Նախարարը հայտնեց՝ իրենք նախագծեր ունեն, որոնց միջոցով պետք է տարեցտարի մեծացնեն Արցախի բնակչության թիվը:

Տպել
1023 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները