Կորոնավիրուսից մահացածների դիերը որոշ ժամանակ պահվել են նախկին հիվանդանոցի լքված շինության մեջ

Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Վանաձորի բժշկական կենտրոնի նախկին մասնաշենքում գտնվող շտապբուժօգնության նախկին կայանում՝ հատակին, պարկերի մեջ դիեր են պահվում: Վանաձորի բնակիչ Հակոբ Միկոյանն այս մասին գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ մասնավորապես նշելով. «Վերջերս, գործնական առումով, գործընկերներիս հետ այցելել էինք Վանաձորի նախկին շտապօգնության լքված տարածք (այդ վայրը դիտարկում էինք, որպես ապագա անասնաբուժական կլինիկա, կից նաև թափառող կենդանիների համար փոքրիկ կացարան): Ովքեր չգիտեն ասեմ, որ այդ վայրին կից նախկինում տեղակայված էին Վանաձորի բժշկական կենտրոնը, ծննդատունը, մորգը նաև արյան կենտրոնը։ Ներկայումս վերը նշվածներից մնացել է միայն մորգը։

Մի խոսքով։ Ուշ ժամ էր, անասնաբույժ գործընկերներիս հետ մտնում ենք այդ լքված շինություն, հեռախոսի լապտերներով լուսավորում, որպեսզի մոտավոր պատկերացում ունենանք ինչ վիճակում է շինությունը և արդյոք հարմար է մեր աշխատանքները կազմակերպելու համար, թե ոչ։ Հենց առաջին իսկ սենյակ մտնելով նկատում ենք հատակին սև պոլիեթիլային մեծ տոպրակ է գցված, մարդու բոյով, տոպրակի բերանը սկոչով փակած, սկոչի տակ էլ թղթի վրա գրված մի կնոջ անուն ազգանուն, որը հիմա հասկանալի պատճառներով չեմ գրում այստեղ...

Նայում ենք իրար երեսի, ու չգիտենք ինչ խոսենք։ Անասնաբույժ ընկերս (ում անունը կարիք չեմ համարում այստեղ գրել) ասում է, որ հատակին դրված տոպրակի մեջ հավանաբար դիակ է և հորդորում է, որ տարածքը լքենք»։

Տարածքից դուրս գալով, Հակոբը զանգահարել է ոստիկանություն ու պատմել տեսածի մասին: Քիչ անց, ըստ Հակոբի, իրեն զանգահարել են ոստիկանությունից ու հաստատել՝ պարկերում իսկապես դիեր են եղել, եւ դրանք դիահերձարանից են տեղափոխել այդ շինություն. «Մորգից են բերել դրել ըտեղ, քովիդով մահացածի մարմին ա, ու էնտեղ մենակ մի դիակ չկա, շատ կա...»:

«Հայկական ժամանակն» այցելեց շտապօգնության նախկին կայան, որտեղ, ըստ ահազանգի, դիակներն են պահվում: Մուտքի դուռը բաց էր, վրան անգամ կողպեք չկար, տարածքում ոչ ոք չկար, որը կամ մեզ արգելեր, կամ էլ պարզապես հարցներ, թե ով ենք եւ ուր ենք գնում: Հնարավորինս պահպանելով անվտանգության կանոնները մտանք ներս: Մութ սենյակներից առաջինում միայն, որը նախկինում տնօրենի աշխատասենյակն էր, մի քանի սեղաններ էին դրված, վրան ծածկոցներ ու սպիտակեղեն լցված: Մեր տեսածը հուշում էր, որ այստեղ, իսկապես դիակներ են եղել, թեեւ այդ պահին մարմիններ չկային:

ՀԺ-ին լավատեղյակ աղբյուրները հաստատեցին՝ որոշ ժամանակահատված իսկապես, կորոնավիրուսից մահացածների մարմինները թե բնակարաններից, ու թե հիվանդանոցից միանգամից այստեղ են բերել, որոշակի գործողություններ իրականացրել, ապա համապատասխան կարգով հանձնել մահացածների հարազատներին: Մեր աղբյուրը հայտնեց նաեւ, որ եղել են օրեր, երբ անգամ դիերը հատակին են դրել, նաեւ՝ կողքի սենյակներում: Զրուցակցիս փոխանցմամբ՝ քիչ չեն եղել դեպքերը, երբ համապատասխան աշխատակիցների ու մահացածների հարազատների միջեւ վիճաբանություններ են անգամ տեղի ունեցել, դիերի ոչ պատշաճ պահման պայմանների հետ կապված: Ի դեպ, մեզ հայտնեցին նաեւ, որ շինության ու այն սենյակի, որտեղ պահվել են դիերը, դռները գրեթե միշտ բաց են եղել:

Դուրս գալով դիերի պահման սենյակից ու շինությունից, մեզ դարձյալ ոչ ոք չհանդիպեց:

Շտապբուժօգնության նախկին շենքն ու դիահերձարանը իրարից մոտ 100 մետր հեռավորության վրա են գտնվում:

Շինության մեջ դիեր իսկապես եղել են

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը չհերքեց՝ մահացածների մարմիններ նշված տարածքում իսկապես պահվել են, պատճառն ըստ տնօրենի՝ իրավիճակային է եղել. «Որոշ ժամանակ, երեւի մի քանի օր, կարճ ժամանակով այո, այդտեղ դիեր են պահվել՝ կապված կորոնավիրուսի պիկի ու պատերազմական իրավիճակի հետ, երբ դիահերձարանում տեղ չկար»,-ասաց պարոն Մկրտչյանը՝ խնդրելով մանրամասների համար զանգահարել ավելի ուշ:

Լոռու մարզային դատական բժշկության բաժնի վարիչ, համատեղության կարգով նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի ախտաբանաանատոմ Վարուժան Սաքանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց. «Կորոնավիրուսից մահվան դեպքերը, պատերազմին հարող ժամանակաշրջանում, տեղ չլինելու եւ մնացած մահերի հետ կոնտակտը նվազեցնելու նպատակով պահվել է Վանաձոր բժշկական կենտրոնի կողմից առանձնացված նախկին շտապօգնության բաժնի տարածքում՝ հատուկ նախատեսված սենյակում: Կորոնավիրուսից մահացած հիվանդները համապատասխան պարկի մեջ զմռսված վիճակում ԲԿ-ից տեղափոխվել են նշված տարածք, որտեղից էլ փոխանցվել են հարազատներին»,- ասաց պարոն Սաքանյանը՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննությունների մարզային կենտրոնը այս ամենի հետ որեւէ առնչություն չունի այնպես, ինչպես նշված տարածքի, դա Վանաձոր ԲԿ-ի նախկին տարածքն է. «Բայց երբ դիահերձարանում եղել են հանգիստ պայմաններ, այնտեղ չեն եղել զինվորների մարմիններ, կամ դիահերձարանում են քիչ դիակներ եղել, այդ ժամանակ նաեւ կորոնավիրուսով մահերը ճանապարհել ենք նաեւ դիահերձարանի տարածքից»:

Մահացածների մարմինները նախկին շտապօգնության լքված շինության տարածքում պահելը Վարուժան Սաքանյանի խոսքով, արվել է միայն ու միայն տեղ չլինելու, ինչպես նաեւ այլ մահերի հետ կոնտատ չառաջացնելու նպատակով:

Դիտարկմանը, որ հրապարակման օրվա ավարտին (Մեր այցի ժամանակ-խմբ) շինության մեջ այլեւս մարմիններ չկային, պարոն Սաքանյանն ասաց. «Շուրջ 2 ամիս է, ինչ այդտեղ այլեւս մարմիններ չեն պահվում, իսկ կորոնավիրուսի պիկի ժամանակ այո, տեղափոխել ենք»:

Նա կտրականապես հերքեց այն խոսակցությունները, թե պարկերի մեջ հնարավոր է նաեւ պահված լինեն զոհված զինծառայողների մարմիններն ու աճյունները. «Ոչ միայն այնտեղ, այլ նաեւ Վանաձորում որեւէ զինվոր որեւէ մի օր չի մնացել առանց համապատասխան  պայմաններ ապահովելու, բոլոր զինվորները, թեկուզ ամենածայրահեղ պայմաններով, գիշերով անգամ աշխատել ենք, անպայման բոլոր զինվորների փորձաքննություններն իրականացրել ու ուղարկել ենք Մեծամորի սառնարանային պայմաններ՝ հատուկ պայմաններում պահելու համար»:

Հավելենք, որ Վանաձորի նախկին բժշկական կենտրոնի բոլոր մասնաշենքերն այժմ չեն շահագործվում, բացի դիահերձարանից: Մեր տեղեկություններով՝ շինություններն անցել են պետական գույքի կառավարմանը:

Շտապօգնության նախկին մասնաշենքը, որտեղ պահվել են մահացածների մարմինները

Սենյակը, որտեղ պահվել են դիեր

Տպել
3540 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին