Հետախուզվում է պատգամավորի թեկնածու, հարուցվել է 60 քր. գործ. Դատախազությունն ամփոփել է ընտրական հանցագործությունները

ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 2-ի դրությամբ առկա տվյալներով ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը,  քվեների հաշվարկի և առանձին տեղամասերում վերահաշվարկի ընացքը) առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների ընթացքավորման ուղությամբ իրականացված գործունեության արդյունքները: Ամփոփման մեջ ներառվել են նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ըստ այդմ՝ հուլիսի 2-ի դրությամբ ստացվել և ուսումնասիրվել է վերոնշյալ բնույթի ենթադրյալ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ 861 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝

  • 269-ը՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են,
  • 281-ը՝ ֆիզիկական անձի կողմից, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված հաղորդումներ,
  • 2-ը՝ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ,
  • 106-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ,
  • 203-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:

 Նշված առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդում-ահազանգերից՝

-           264-ը՝ վերաբերում է ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված),

-           226-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),

-           109-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

-           75-ը՝  տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),

-           60-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված),

-           14-ը՝ ընտրությունների արդյունքները կեղծելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդված),

-           13-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված),

-           9-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված),

-           4-ը՝ հանձնաժողովի կնիքը, աշխատանքային փաստաթղթերը հափշտակելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված),

-           3-ը՝ վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ ԶԼՄ ներկայացուցչին ընտրական  փաստաթղթերին ծանոթանալուն խչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.5-րդ հոդված),

-           84-ը՝ այլ (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված, դիտորդ լինելու վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելուն, գողության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված և այլն):

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 490 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածներից 462-ի դեպքում հաղորդումներով ներկայացված տեղեկությունները չեն հաստատվել, և դրանք թողնվել են անհետևանք, իսկ 28-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Ընդհանուր 861 հաղորդումներից 371-ն ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Դրանց արդյունքում 270 նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը, 41-ը գտնվում է նյութերի նախապատրաստման ընթացքում:

Իսկ 60 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝ 

  • 26-ը՝ ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ՝ ՝ այդ թվում նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ,
  • 8-ը՝ նախընտրական պաստառների վնասման, ոչնչացման հանգամանքով պայմանավորված ուրիշին գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ,
  • 4-ը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելու՝ այդ թվում՝ իրականացված մի խումբ անձանց կողմից,
  • 4-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ, այդ թվում՝ կատարված գույքին վնաս պատճառելով կամ նյութապես շահագրգռելով,
  • 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ,
  • 3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերով,
  • 2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ,
  • 2-ը՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ,
  • 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու դեպքերի առթիվ,
  • 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ քվեաթերթիկներ իրացնելու դեպքերի առթիվ,
  • 1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը հափշտակելու առերևույթ հատկանիշներով,
  • 1-ը՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու դեպքերի առթիվ,
  • 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ,
  • 1-ը՝ ենթադրաբար ընտրական գործըթնացներով պայմանավորված՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ,
  • 1-ը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում՝հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 66 անձանց նկատմամբ, որոնցից 65-ն ունեն մեղադրյալի կարգավիճակ, 1-ը՝ կասկածյալի: Մեղադրյալ ներգրավված 16 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այս գործերով քրեական հետապնդման ենթարկված 7 անձ հանդիսացել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 4 քաղաքական ուժերի՝ 2 կուսակցության և 2 կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու, որոնցից 4-ը՝ «Պատիվ ունեմե դաշինքի, 1-ը՝ «Հայաստանե դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստանե կուսակցության, 1-ը՝ «Վերելքե կուսակցության: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված 1 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու նպատակով ՀՀ դատախազությունը ՀՀ ԿԸՀ է ներկայացրել համապատասխան միջնորդություն:  

Հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկը՝ պատգամավորության թեկնածու:

Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցված 4 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, որոնցից 2-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն և մեկը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն: Նշված գործերից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար:

Տպել
2462 դիտում

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը