Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նոր պարեկային ծառայության հետ կապված քաղաքացիների մտահոգություններին

Այսօր առավոտյան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ազդարարեց Երևանում նոր Պարեկային ծառայության մեկնարկի մասին։

Ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրել է, որ հնգամսյա թիրախային և միջազգային լավագույն փորձի հիման վրա կրթություն ստացած մեր երիտասարդներն այսօրվանից երևանաբնակ մեր քաղաքացիներին ներկայանալու են բարեվարք և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերպարով։

«Խոստովանեմ, սպասելիքը, որ մեր քաղաքացիները ոգևորությամբ են դիմավորելու նոր պարեկներին, արդարացավ։ Սակայն քաջալերող խոսքերի կողքին հնչեցին նաև մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ մտահոգություններ, որոնցից երեքին այս պահին կուզենայի անդրադառնալ։

Ինչո՞ւ է ավտոմեքենայի վրա տրանսլիտով գրված POLICE/PATROL։

Խնդրում եմ դիտել առաջին նկարը, որում հայերենով գրված է «Պարեկային ծառայություն» բառակապակցությունը։ Այո, դրա կողքին նշված է նաև Patrol բառը, որը, խոստովանենք, հանրաճանաչ է, բոլորիս համար ընկալելի։ Բացի այդ, քաղաքում կան նաև զբոսաշրջիկներ, որոնց թիվը տարեցտարի, ի ուրախություն բոլորիս, ավելանում է։ Օտարերկրացի մեր հյուրերը հնարավոր է ունենան պարեկների օգնության կարիք ու, Patrol կամ Police գրվածքը տեսնելով, ավելի արագ դիմեն օգնության։

Ինչո՞ւ էր քաղաքի որոշ հատվածներում այսօր խցանում։

Պարզ է չէ՞ բոլորիս համար, որ Երևանում խցանումների խնդիրն այսօր չառաջացավ ու հենց այսօր էլ այդ խնդիրը չի լուծվելու։ Հավատացնում եմ Ձեզ, որ առաջին օրով գերպատասխանատվությամբ ծառայության դուրս եկած մեր պարեկների համար ևս հեշտ օր չի եղել ու նրանք, ուժերի ներածին չափով, փորձել են նաև ոչ իրենց գործառույթներով պայմանավորված խնդիրը հնարավորինս կարգավորել։ Բայց կարևոր է, որ առաջին իսկ օրվանից մենք հետևողական հավաքագրելու ենք բոլոր խնդիրները, որոնց լուծման համար անգամ ծառայության մեկնարկին զուգահեռ այս օրերին անցկացվելու են ադապտացիոն սցենարային վերապատրաստումներ՝ հանրությանը մատուցվող ծառայության որակն ամեն օր ավելի լավը դարձնելու համար։

Ինչո՞ւ է ընտրվել հենց այս լոգոն։

Լոգոյի ընտրության համար Ոստիկանության կողմից հայտարարված մրցույթին տարբեր առաջարկներ են եղել․ ընտրվել է այս տարբերակը։ Բայց, եթե հանրային կարծիքներն ուսումնասիրելուց հետո լոգոն փոխելու անհրաժեշտություն առաջանա, այն անպայման կվերանայենք»,- մանրամասնել է նախարարի պաշտոնակատարը։

Տպել
1384 դիտում

Գողություն, ծեծ, անչափահասի հետ սեռական հարաբերություն, յուրացում. 1 օրում բացահայտվել է 89 հանցագործություն

Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճում են. մեկ օրում գրանցվել է 1332 նոր դեպք, կան մահվան դեպքեր ևս

Չարենցավանի ճանապարհին վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է

Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է. Bloomberg Economics

Մի քանի պարզաբանում՝ վիճահարույց հրթիռների մասին. Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ

Լորիս Ճգնավորյանը վերջին 2 տարում 40 գործ է հեղինակել. ԿԳՄՍ նախարարն ընդունել է կոմպոզիտորին

Դադիվանքի հոգևորականները պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Կապան-Տաթև ավտոճանապարհին 5 բեռնատարներ էին մնացել արգելափակման մեջ

Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական

Հայաստանի 4 մարզերում ձյուն է տեղում. Շիրակի մարզի Լանջիկ գյուղում բուք է

4 մարզերի ու Երևանի մի շարք հասցեներում 2-6 ժամով հոսանքազրկումներ են սպասվում

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 7 ավտոմեքենա

Արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան. վարչապետը՝ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու ցանկության մասին

Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում. շինհրապարակում անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցը

Եթե ՌԴ-ն «ներխուժի» Ուկրաինա, ի՞նչ դիրքորոշում է հայտնելու ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր․ մեկնաբանում է Փաշինյանը

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել

5 զավակ, 9 թոռ, 15 ծոռ. վանաձորցի Եվգին տատը ծննդյան 100-ամյակն է տոնել

Հայկ Չոբանյանը նշանակվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության հավանականությունը մեծ է․ Փաշինյան

Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն

ՊՆ-ից արձագանքել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի առթիվ դրամահավաքության մասին լուրերին

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. Ոստիկանություն

Հայաստանը չպետք է անցնի կիսանախագահական կառավարման համակարգի․ Նիկոլ Փաշինյան

Փաստաբանի միջոցով «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձին փորձել են փոխանցել մեթամֆետամին

Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին տեղեկացել եմ հրապարակային հայտարարելուց ընդամենը 3,5 ժամ առաջ․ Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը (ուղիղ)

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4.342 խախտում

Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, ըստ տեղեկությունների՝ նա Ոստիկանության Մարտունու բաժնում է. փաստաբան

Պարո՛ն Սամսոնյան, հարկ է աշխատանքն այնպես կազմակերպվի, որ քաղաքացին դժգոհ չլինի. Շիրակի մարզպետը՝ Գյումրու համայնքապետին

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը Գյումրիում կնշվի հավաք և զուսպ

Թմրամիջոցներ կարմիր պղպեղի տուփում և արգելված իրեր դատապարտյալի խցում ու նրա համար նախատեսված հանձնուքում

Մեզ սպառնում են. Մորգենշտերնի համերգի կազմակերպիչները մեկնաբանում են կատարվածը

Զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական մարտավարական զորավարժություններ

Հայրենասեր լինելու համար պետք է համախմբվել մեկ նպատակի շուրջ, ինձ համար այլ նպատակներ չկան. Տիգրան Արզաքանցյան

Էջմիածում այրվել է չշահագործվող շինության տանիք

ՍԱՏՄ-ն կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր է անցկացրել հանրային սննդի օբյեկտներում