Համավարկի ընթացքում արձանագրվել է համաշխարհային սովի մակարդակի կտրուկ աճ․ ՄԱԿ-ի զեկույցը

13/07/2021 schedule12:12

2020 թ.-ի ընթացքում աշխարհում սովի մակարդակը զգալիորեն աճել է, հիմնականում՝ ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված. այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գործակալությունները:

Թեև համավարակի ազդեցությունը դեռ ամբողջությամբ պետք է քարտեզագրվի, ըստ գործակալությունների համատեղ զեկույցի՝ բնակչության մոտավորապես մեկ տասներորդը՝ ավելի քան 811 միլիոն մարդ, նախորդ տարվա ընթացքում թերսնուցված է եղել: Ելնելով այս թվից՝ անհրաժեշտ են հսկայական ջանքեր գործադրել՝ մինչև 2030 թ.-ը սովն աշխարհում վերացնելու համար։

«Պարենային և սննդի անվտանգության վիճակն աշխարհում» զեկույցի այս տարվա հրատարակությունը համավարակային ժամանակաշրջանում իրականացված, իր տեսակի մեջ եզակի հետազոտություն է: Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Ինչպես արդեն նշվել է նախորդ հրատարակություններում, միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների պարենային անվտանգությունը վտանգված է։ «Ցավոք, համավարակը շարունակում է ի հայտ բերել մեր պարենային համակարգի թերությունները, ինչը սպառնում է մարդկանց կյանքին և կենսակերպին ամբողջ աշխարհում»,- նշել են ՄԱԿ-ի հինգ գրասենյակների ղեկավարներն այս տարվա զեկույցի նախաբանում։

Շարունակելով նրանք նաև նախազգուշացնում են «բախտորոշ ճամփաբաժանի» վտանգի մասին, թեև միևնույն ժամանակ հույս են հայտնում ընդլայնված դիվանագիտական ջանքերի արդյունքում գրանցվելիք դրական փոփոխությունների մասին: «Այս տարի կայանալիք Պարենային համակարգերի գագաթնաժողովի, Սնուցում հանուն աճի գագաթնաժողովի և ՄԱԿ-ի 26-րդ Կլիմայի փոփոխության շրջանակային համաժողովի ընթացքում եզակի հնարավորություն է ընձեռվելու զարգացնել պարենային անվտանգությունը և սնուցումը պարենային համակարգերը վերափոխելու միջոցով:

ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստանը ներկայացնում է մանրամասներ թվերի վերաբերյալ.

Սովի մակարդակի ցուցանիշը սկսել է աճել դեռևս 2010 թ. կեսերին՝ այսպիսով կասկածի տակ դնելով սովի վերացմանն ուղղված հույսերը: 2020 թ.-ին սովը գերազանցել է բնակչության աճը թե՛ բացարձակ, թե՛ համամասնական հաշվարկներով, ինչն արդեն անհանգստացնող փաստ է։ Նախորդ տարվա ընթացքում բնակչության մոտ 9․9 տոկոսը համալրել են թերսնուցում ունեցող մարդկանց շարքերը՝ 8․4 տոկոսով գերազանցելով 2019 թ.-ի ցուցանիշը։

Թերսնված մարդկանց ավելի քան կեսը՝ 418 միլիոն մարդ, ապրում է Ասիայում, ավելի քան մեկ երրորդը՝ 282 միլիոնը՝ Աֆրիկայում, ավելի քիչ թվով մարդ՝ 60 միլիոն, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում: Սակայն սովն ամենաարագ տեմպերով աճել է Աֆրիկայում, որտեղ թերսնուցված մարդկանց թիվը կազմում է բնակչության 21 տոկոսը, ինչը կրկնակի մեծ է՝ համեմատած մնացած բոլոր տարածաշրջանների։

2020 թ.-ը սոսկալի էր նաև այլ տեսանկյուններից։ Ընդհանուր առմամբ 2.3 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության 30 տոկոսը) ամբողջ տարվա ընթացքում չի կարողացել լիարժեք սնվել։ Այս ցուցանիշը, որը հայտնի է որպես պարենային անապահովության միջին կամ ավելի վատ մակարդակ, մեկ տարվա ընթացքում այնքան է աճել, որքան նախորդ 5 տարիների ընթացքում միասին վերցրած։ 2020 թ.-ին խորացել է նաև գենդերային անհավասարությունը թերսնուցված յուրաքանչյուր 10 տղամարդու համեմատ, եղել է թերսնուցված 11 կին (այս ցուցանիշը 2019 թ.-ից աճել է 10.6-ով)։

Թերսնուցումը առկա է իր բոլոր ձևերով, ինչի հետևանքով ամենաշատը տուժել են երեխաները: 2020 թ.-ին ավելի քան 149 միլիոն 5 տարեկանից ցածր երեխա թերաճ է եղել կամ իր տարիքի համեմատ ցածր հասակ է ունեցել: Ավելի քան 45 միլիոն երեխա թերսնուցված է եղել կամ իր հասակի համար ցածր քաշ է ունեցել, իսկ գրեթե 39 միլիոնը եղել է գերքաշ: Ամբողջ երեք միլիարդ մեծահասակ և երեխա չի ունեցել առողջ սննդակարգից օգտվելու հնարավորություն հիմնականում բարձր գների պատճառով։

Վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտավորապես մեկ երրորդը սակավարյունություն (անեմիա) ունի: Գլոբալ մակարդակով, չնայած որոշ ոլորտներում արձանագրված առաջընթացին (օր.՝ ավելի շատ նորածիններ են սնվում բացառապես կրծքի կաթով), մինչև 2030 թ.-ը պարենային ցուցանիշների թիրախներին հասնելու աշխարհի ջանքերը դեռևս չեն հասել իրենց նպատակին։

Ի՞նչ է դեռևս հնարավոր անել.

Ինչպես նշված է նախորդ տարվա զեկույցում, սննդային ապահովության հասնելու համար անհրաժեշտ է վերափոխել սննդային համակարգերը, բարելավել սնուցումը և առողջ սննդակարգը հասանելի դարձնել բոլորին: Այս տարվա զեկույցում, ի լրումն, առանձնացվել է վեց «վերափոխման ուղի», որոնք են՝

  • Ինտեգրել հումանիտար, զարգացման և խաղաղության կառուցման քաղաքականությունը հակամարտությունների գոտիներում: Օրինակ՝ ձեռնարկել սոցիալական պաշտպանության միջոցներ, որպեսզի ընտանիքները ստիպված չլինեն փոխանակել իրենց ունեցվածքը պարենի հետ։
  • Բարձրացնել կլիմայական դիմակայունությունը պարենային համակարգերում՝ կլիմայական ռիսկերից ապահովագրություն և եղանակային կանխատեսումների վրա հիմնված ֆինանսավորում առաջարկելով մանր սեփականատեր ֆերմերներին:
  • Ամրապնդել ամենախոցելի շրջանակների դիմակայունությունը տնտեսական բարդությունների նկատմամբ: Օրինակ՝ իրականացնել դրամական աջակցության ծրագրեր, որոնք ուղղված կլինեն համավարակի և նման ճգնաժամերից հետո ծագող խնդիրները թեթևացնելուն կամ սննդի արժեքի անկայունությունը նվազեցնելուն:
  • Միջամտել մատակարարման շղթաների գործունեությանը, որպեսզի նվազեցվի սննդարար սննդամթերքի արժեքը՝ խրախուսելով կենսաբանորեն հարուստ մշակաբույսերի արտադրությունը կամ աջակցել միրգ և բանջարեղեն աճեցնողներին ավելի արագ շուկա մուտք գործելու հարցում։
  • Պայքարել աղքատության և կառուցվածքային անհավասարությունների դեմ: Օրինակ՝ աղքատ համայնքներում խթանելով սննդամթերքի սննդային արժեքի շղթան տեխնոլոգիաների տրամադրման և հավատարմագրման ծրագրեր իրականացնելու միջոցով:
  • Ամրապնդել պարենային բնագավառը և փոխել սպառողի վարքագիծը, օրինակ՝ վերացնելով արդյունաբերական տրանս-ճարպերը և նվազեցնելով աղի և շաքարավազի պարունակությունը սննդամթերքի մեջ, ինչպես նաև պաշտպանելով երեխաներին սննդի շուկայավարման բացասական ազդեցությունից։
Տպել
880 դիտում

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ