Նարեկ Մկրտչյանն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերին։

Բարձր գնահատելով միջազգային փորձագիտական աշխատանքների դերը սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է GIZ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված և նախատեսվող ծրագրերը։ Վերջինս ընդգծել է՝ որոշ դեպքերում փորձի փոխանակումն ու փորձագիտական աշխատանքները կարող են առավել օգտակար և արդյունավետ լինել, քան որևէ այլ աջակցություն․

«Որքան պրոֆեսիոնալ ու կայացած լինի Միասնական սոցիալական ծառայության համակարգը, այնքան ավելի մատչելի ու արդյունավետ կլինեն պետական ծրագրերն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։ Ուստի Միասնական սոցիալական ծառայության 5-ամյա ռազմավարության մշակման գործում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև GIZ-ի փորձագիտական աջակցությունը»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել ՄՍԾ համակարգի զարգացման գործում՝ կարևորելով կառույցի գործառույթների կատարելագործումն ու զարգացումը, ինչպես նաև խնդիրների կարգավորման տեսլականի մշակումը։

«Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների մասին ԱՍՀՆ կողմից տրամադրված տեղեկատվությունը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել Միասնական սոցիալական ծառայության մատուցած ծառայությունների մասին։ Այս հարցում ևս Հայաստանի կողքին ենք և պատրաստակամ՝ կիսվել մեր ունեցած փորձով և տրամադրել անհրաժեշտ աջակցություն»,- նշել է Մադլեն Ռաուշենբերգերը։ 

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ժամանակավորապես բնակվող արցախցիների աջակցության գործող և նախատեսվող ծրագրերի զարգացումն ու տեղահանված անձանց արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ Մադլեն Ռաուշենբերգերն ընդգծել է՝ GIZ-ն իր քաղաքականության մշակման գործում մեծ տեղ է հատկացնում արցախցիներին և պատրաստակամ է աջակցել նրանց՝ առկա հիմնախնդիրների կարգավորման գործում։

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄՍԾ ղեկավարների հետ առաջիկայում կազմակերպել աշխատանքային քննարկում՝ համագործակցության շրջանակի հստակեցման նպատակով։

Տպել
668 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ