Ֆրանսիական կողմը շահագրգիռ է համագործակցության զարգացմամբ․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ժոնաթան Լաքոթին (տեսանյութ)

Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ և նշել, որ երկու դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ ժամանակակից մարդկության համար: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում աշխարհում ձևավորվեցին նոր հարաբերություններ: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախագահ Մակրոնի հետ գտնվում է մշտական կապի մեջ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում:

Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար՝ հավելելով, որ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը ևս ժողովրդավարական արժեքների ամրապնդման նոր իրողություններ ստեղծեց Հայաստանում: Դեսպանը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին և ՀՀ քաղաքացիներին՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և նշել, որ այդ ընտրություններով Հայաստանը հղեց ամուր ժողովրդավարական ուղերձ և միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ համագործակցության, նոր ուղի բացեց: Ժոնաթան Լաքոթը հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը: Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը և Ժոնաթան Լաքոթն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող գործընթացներին և ֆրանսիական կողմը շարունակելու է հետևողական ջանքերը՝ ի նպաստ կայունության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և բանակցությունների վերականգնման: Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերրջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Միաժամանակ, դեսպան Լաքոթն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համար նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, ինչի վկայությունն են այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարությունները: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է տեղի ունեցող գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

Տպել
1039 դիտում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է