Կամավոր ատեստավորման համար հայտագրվել է 1377 ուսուցիչ. դասավանդման շրջանակներից դուրս հարցեր չեն լինելու. Ա. Բաղդասարյան

Աշխատավարձերի բարձրացման նպատակով ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլի վերջնաժամկետը լրացել է երկու օր առաջ՝ հուլիսի 13-ին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կամավոր ատեստավորման երկրորդ փուլի համար դիմել է 90 ուսուցիչ:

Նրա խոսքով՝ քանի որ դիմումների ընդունելությունը երկու օր առաջ է ավարտվել, ուստի երկրորդ փուլի ամփոփ տվյալները դեռ չկան: Վերլուծություն դեռ չի արվել, թե որ առարկայի համար և որ մարզերից են ուսուցիչներն առավելապես հայտ ներկայացրել: Վերլուծությունը կկատարվի առաջիկա օրերի ընթացքում, ուսուցիչների ընդհանրական ցանկը կներկայացվի Գնահատման եւ թեստավորման կենտրոն: ԳԹԿ-ն, հաշվի առնելով դիմումների քանակն ըստ տարածաշրջանների ու առարկաների, մինչև օգոստոսի 20-ը կձեւավորի քննական կենտրոններ, եւ գիտելիքների ստուգման բուն գործընթացը՝ թեստավորումը, կիրականացվի սեպտեմբերին, իսկ արդեն նոյեմբերից կունենանք հավելավճարներ ստացող ուսուցիչներ:

Հիշեցնենք, որ Երեւանից եւ մարզերից առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել հայերենի, մաթեմատիկայի, պատմության, աշխարհագրության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի 1287 ուսուցիչ:

Նկատենք՝ կամավոր ատեստավորման երկու փուլերին հայտ ներկայացրած ուսուցիչների թիվը միասին եւս բավականին քիչ է (1377)՝ համեմատած նախարարության կանխատեսումների: Ըստ ԿԳՄՍՆ կանխատեսման՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը պետք է լիներ 2070, որոնց 76.8 տոկոսը՝ 1590-ը, կհաղթահարեր սահմանված շեմը և կստանար աշխատավարձի 30-50% հավելավճար:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված նախարարության կանխատեսման եւ հայտագրված ուսուցիչների իրական թվի այսպիսի տարբերությունը:

«Հայտագրվածների ընդհանուր թիվը, իհարկե, էլի կանխատեսվածից քիչ է: Իհարկե, տեղեկատվական բոլոր հնարավոր հարթակներով նախարարությունը մշտապես տեղեկացրել է կամավոր ատեստավորման մասին, այսինքն՝ տեղեկատվության հասանելիությունը եղել է մաքսիմալ: Դիմումների՝ նախատեսվածից քիչ լինելու միակ պատճառը կարծում ենք այն է, որ գործընթացը դեռ նոր է, ուսուցիչները մի փոքր մտավախություն ունեն, չեն պատկերացնում, թե ինչպես է անցկացվելու բուն թեստավորումը, ինչ հարցեր են ներառված լինելու, ուստի անորոշությունից ելնելով՝ չեն հայտագրվել»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ հնարավո՞ր է՝ կամավոր թեստավորման ժամանակ ուսուցիչների համար երկակի պատասխաններ պարունակող հարցեր լինեն, ինչպես, օրինակ, այս տարի տեղի ունեցավ հայոց լեզվի միասնական քննության ժամանակ:

«Կամավոր ատեստավորման գործընթացն իրականացնելու է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, եւ ԳԹԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված են թեստերի նմուշները եւ նաեւ գրականության ցանկը, որի շրջանակներում էլ լինելու է թեստավորումը: Այստեղ պետք է շեշտեմ նաեւ, որ դասավանդման ծրագրից են լինելու հիմնական հարցերը, եւ ուսուցիչների համար այստեղ որեւէ անակնկալ կամ դասավանդման շրջանակներից դուրս հարցեր չեն լինելու: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցում են 7-12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչները, և 7-րդ դասարանում դասավանդող ուսուցչին չեն տա 12-րդ դասարանի հարցեր»,- ասաց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 15-ին հանրապետությունում անցկացված «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննության մեկ առաջադրանքի շուրջ մասնագետներն ու դիմորդները իրենց բողոքն էին ներկայացնում՝ նշելով, որ երկակի պատասխան ունի վարժությունը, եւ այդ պատճառով առաջին եւ երրորդ տարբերակը գրող դիմորդներն անիմաստ կորցրել են կես միավոր։ Բողոքարկումների արդյունքում ԳԹԿ-ն բարձրացրեց առաջին եւ երկրորդ թեստերը գրող դիմորդների միավորները:

Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ եթե առարկայական հարցաշարերն իսկապես կազմվելու են դասագրքերի հիման վրա, ապա գուցե ուսուցիչները վախենո՞ւմ են թեստը չհաղթահարելուց եւ կրճատման վտանգի առաջ հայտնվելուց՝ Արսեն Բաղդասարյանը նշեց, որ թեստավորման արդյունքում 90-100 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները ստանալու են հավելավճար 50 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները ստանալու են հավելավճար աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, եւ նրանց աշխատավարձը կպահպանվի: Այստեղ մինչեւ 59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներն են, որոնց կառաջարկվի մեկ տարի հետո անցնել պարտադիր վերապատրաստում: Այդ վերապատրաստման արդյունքից հետո, եթե նորից նրանք որեւէ առաջընթաց չեն ունենա, այդ ժամանակ նոր կարող է դիտարկվել այդ խնդիրը:

«Բայց այնպես չէ, որ սա գիլիոտին է, որ ով չանցավ, միանգամից ազատվելու է աշխատանքից: Նման բան չկա:

Նախարարությունը բոլոր հարթակներով, բոլոր հնարավոր ձեւերով հաղորդել է, որ որեւէ կրճատման գործընթաց սրա արդյունքում նախատեսված չէ: Իսկ թե ինչո՞ւ են քիչ թվով ուսուցիչներ դիմել, ենթադրվում է, որ գործընթացը դեռ փորձնական է, դեռ շատերը մտավախություն ունեն: Հենց դա է խնդիրը, որ չեն ուզում մասնակցել: Վստահաբար, կարող եմ ասել, որ այս փորձնական փուլը մենք ամփոփենք, արդեն ուսուցիչներն էլ փոխանակվեն իրենց փորձով՝ ինչպես է անցել, եւ հաջորդ տարիների համար դիմողները շատ ավելի շատ են լինելու: Ե՛վ այս տարվա դիմողները, ե՛ւ բոլոր ուսուցիչներն էլ կհամոզվեն, որ գործընթացն ավելի շատ նպատակ ունի խրախուսել մասնագիտական զարգացման բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներին եւ նրանց հավելյալ վարձատրություն տալ: Այն ուսուցիչները, որոնք մտավախություն ունեն եւ մի փոքր զգուշավոր են մոտենում այս փուլում, վստահաբար, այս ընթացքում նաեւ իրենց մասնագիտական գիտելիքների վրա կաշխատեն, եւ հաջորդ փուլերին ավելի շատ մասնակցություն կապահովվի»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու աշխատավարձերի բարձրացնելուն միտված քայլերը համաչափ չեն կիրառվում, այսինքն՝ այլ ոլորտներում աշխատողների աշխատավարձը բարձրանում է առանց նախապայմանների, իսկ ուսուցիչների դեպքում բարձրացվում է միայն գիտելիքի ստուգման դեպքում, Արսեն Բաղդասարյանը պատասխանեց հետեւյալը.

«Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հանրակրթությունը բավականին մեծ համայնք է, եւ մեծ շահառուներ, մեծ թվով ուսուցիչներ ունենք, բացի դրանից՝ պետք է հաշվի առնել բյուջեի հնարավորությունները»,- ասաց նա:

Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ բոլոր ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մեծ ցանկություն կա, սակայն քանի դեռ հավասարապես բոլորինը բարձրացնելու հնարավորություն չկա, ուստի այս պահի դրությամբ կրթության նախարարությունը փորձում է այս մեխանիզմները կիրառելով այն բարձրացնել՝ նաեւ խրախուսելով, որ մանկավարժներն իրենց վրա աշխատեն: 

«Գիտեք նաեւ, որ տարակարգի շնորհման գործընթաց կա, եւ այն ուսուցիչները, որ համապատասխանում են ներկայացված չափանիշներին, 10-50 տոկոս աշխատավարձի հավելավճար են ստանում, այսինքն՝ տարբեր մեխանիզմներով մենք փորձում ենք խրախուսման ձեւով ուսուցիչներին հավելյալ աշխատավարձ տալ: Այստեղ պետք է ասեմ, որ առաջիկայում լինելու է տարակարգի շնորհման գործընթացի պարզեցման կարգավորումներ»,- նշեց նա՝ հավելոլվ, որ առաջիկայում օրենքի նախագիծ կշրջանառվի, ըստ որի՝ հնարավորություն կընձեռվի, որ ուսուցիչը 4-րդ աստիճանի տարակարգ ստանալու համար, որը ենթադրում է ամենաբարձր՝ աշխատավարձի 50 տոկոս հավելավճար, աստիճանական չանցնի, այլ կարողանա ստանալ միանգամից, եթե համապատասխանում է այդ աստիճանի տարակարագի չափանիշներին:

«Գործող կարգով՝ տարակարգերը ուսուցիչը պիտի անցնի էտապներով, բայց նոր կարգով այլեւս դրա անհրաժեշտությունը չի լինի. 4-րդ կարգի տարակարգ, օրինակ, ստանալու համար չի սպասի 9 տարի, ինչպես գործող օրենդրությամբ է, այլ եթե համապաատսխանում է 4-րդ աստիճանի տարակարգի չափանիշներին, կարող է միանգամից դիմել 4-րդ աստիճանի տարակարգի համար եւ ստանալ տարակարգը»,- նշեց Արսեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ եւ երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարում այն կանցկացվի 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար և պարտադիր կդառնա համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում: Երրորդ տարում ատեստավորումը կանցկացվի 1-4-րդ դասարաններում (5-12-րդ դասարաններում) դասավանդող բոլոր ուսուցիչների, ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող՝ համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար:

Մարիամ Գեւորգյան

Տպել
7131 դիտում

Մայրն ասաց՝ աղջիկը կրկին սկսել է երազել․ «UPSHIFT Իջևան»-ն ամփոփեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Գյումրու ԵՆԿ-ն

Ոտնաձայներ լսելով՝ մտածել է, թե մոտեցողը հակառակորդն է և ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ․ ՔԿ

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հարցը

Արցախում կապի տարբեր միջոցների օգտագործմամբ խարդախությամբ քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31մլն դրամ

«Նորքի տուն-ինտերնատ»-ն առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք

Շարունակվում է ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը

14 տոկոս աճը բավականին դրական ցուցանիշ է. տնտեսության ո՞ր ոլորտներն են տուժում սահմանային լարումների հետևանքով

ՊՆ-ն հանրային վայրերում զինծառայողների համար իրերի հավաքագրման և սոցցանցային դրամահավաքի դեպքերով կդիմի իրավապահներին

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի հետ

Բերքառատում այրվում է մոտ 1000 հակ պահեստավորված անասնակեր

Երեք ամսում խոսել, կարդալ և գրել հայերեն․ մեկնարկել է հայրենադարձների համար անվճար դասընթացների այս տարվա վերջին փուլը

Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն առանձնանում են դաշնակցային բնույթով․ վարչապետի ուղերձը Նիկոս Անաստասիադիսին

100-ամյակները բոլորած ու անցած Ասանեթը, Մարգարիտը, Վարդն ու Խանումը․ Շիրակի մարզը երկարակյաց 4 բնակիչ ունի

Դաշտադեմ գյուղում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի․ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից է

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը

Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

21-ամյա վարդենիսցին բակ է մտել ցանկապատի վրա անցք բացելով, իսկ տուն՝ պատուհանը կոտրելով

Ներկայացվել են «Հայավտոկայարան»-ը կոնցեսիոն կառավարման հանձնելու, 3 դոպլերային ռադիոլոկատոր ձեռք բերելու և այլ ծրագրեր

Տարեցների միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերը և արժեքը

«Զիլ»-ը բախվել է մեկ այլ մեքենայի և վրաերթի ենթարկել 33-ամյա կնոջը

24-ամյա հետախուզվողը ներկայացվել է դատարան

Անկարան չի ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանի Դաշնությանը

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

Վահրամ Դումանյանը Մեխիկոյում հանդիպել է Հունաստանի գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Աննա Հակոբյանի նամակը՝ դեռ չծնված հայ աղջկան

«ԱՐՄԵԴ» համակարգի պացիենտները իրենց հետազոտությունների արդյունքները կկարողանան տեսնել առցանց

Փանիկցիները «Տելեգրամ»-ով թմրանյութ էին ձեռք բերել, տարբեր վայրերում տեղադրել ու բռնվել

ՀՀ փոխվարչապետը և Ճապոնիայի դեսպանը ընդգծել են երկկողմ հարաբերություններում ներուժի իրացման անհրաժեշտությունը

Գայ գյուղի բնակիչը ջերմատանը կանեփ է աճեցրել

Ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Չինաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առաջնահերթ կարևորություն ունեն Հայաստանի համար․ ՀՀ վարչապետ

Սուբվենցիոն ծրագրերի տեմպերից գոհ չեմ, հորդորում եմ լինել առավել զգոն․ Նազելի Բաղդասարյան

Մարտական դիրքում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի

Աշոցք-Վարդաղբյուր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Ասում են՝ չեն կռվի այդ հրամանատարության ներքո, բայց հանկարծ սկսում են բահ ու քլունգ գնել, ի՞նչ փոխվեց. Հովհաննիսյան

Կրթվելու և մշակույթին էլ ավելի մոտ լինելու «խրամատը» ևս ամուր պետք է լինի․ կայացավ գրքի երևանյան փառատոնի բացումը

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում կառույցի նկատմամբ հանրային որոշակի տրամադրություններ են փոխվել. Փաշինյան

«ԳեոՊրոՄայնինգը» շարունակում է համայնքներում համալրել կոմունալ ծառայությունների սպասարկման տեխնիկական պարկը