Երևան
29 °C
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ զոհված, անհետ կորած և առաջին խմբի հաշմանդամ համարվող արցախցի զինծառայողների ընտանիքները նոր բնակֆոնդով կապահովվեն: Այս մասին նա որոշում է ստորագրել օրեր առաջ:
«Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ օրեր առաջ ստորագրել եմ Կառավարության որոշում՝ հաստատելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման ու կազմակերպման համար»,- նշել է Հարությունյանը՝ մանրամասնելով.
Հաշվառված շահառուներին բնակտարածքով ապահովելու նպատակով իրականացվում և իրականացվելու են, ի թիվս այլ միջոցառումների, բնակֆոնդի ձևավորման հետևյալ աշխատանքները.
• Ստեփանակերտ քաղաքում կառուցվում են բազմաբնակարան շենքեր՝ շուրջ 1200 բնակարանով:
• Հանրապետության գյուղական բնակավայրերում կառուցապատվում են առնվազն 20 նոր բնակելի թաղամասեր, որի շրջանակում կկառուցվեն ավելի քան 2297 բնակելի տներ ավելի քան 36 համայնքի տեղահանված բնակիչների համար: Այդ բնակելի տներից 1809-ի համար կկառուցվեն հիմքերը, իսկ թեթև կոնստրուկցիաներով դրանց կառուցումը կիրականացվի բարեգործական տարբեր ծրագրերով:
• Ստեփանակերտ քաղաքի բնակարանների առաջնային շուկայից կգնվի մոտ 1000 և երկրորդային շուկայից՝ ավելի քան 500 բնակտարածք:
• Հանրապետության շրջանների բնակարանների առաջնային շուկայից կգնվի մոտ 70 բնակարանի և երկրորդային շուկայից կգնվի և կվերանորոգվի շուրջ 1000 միավոր բնակտարածք:
• Ծրագրի շրջանակներում ապահովվելու է նաև կառուցապատվող բնակավայրերի բարեկարգումը, ենթակառուցվածքների կառուցումը կամ վերանորոգումը և բնակտարածքների կահավորումը:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, Արցախի Հանրապետության պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին առաջիկայում առանձին կանդրադառնամ…
Նման ծրագրերի միջոցով լուծելու ենք բնակարանային ապահովման կարիք ունեցող մեր բոլոր քաղաքացիների բնակարանային խնդիրը։ Նշեմ, որ նախապատերազմյան ժամանակաշրջանում գործող պետական բնակարանային ծրագրերը ևս ուժի մեջ են, և կառավարությունը շարունակում է զուգահեռաբար իրականացնել իր պարտավորությունները մնացած շահառու խմբերի հանդեպ:
Ես չգիտեմ, թե ով ինչ է ասում, բայց Սյունիքը եղել է, կա և կլինի հայկական, մեր հայրենիքի անբաժան մասն է. Ռոբերտ Ղուկասյան
Սոթքի հանքավայրի միայն բաց հատվածում են աշխատանքները դադարեցված. Գեղարքունիքի մարզպետ
Անկախ ամեն ինչից՝ Սյունիքը միասնական է, ամուր, շնորհակալ եմ մեր ժողովրդին. մարզպետ
Երևանում և մարզերում գնային ինչ փոփոխություններ է արձանագրել սպառողական շուկան. որ ապրանքներն են էժանացել
Տեղ համայնքի որոշ հատվածներից ադրբեջանցիները հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Ե՛վ ոռոգման ջուր ենք բաց թողնելու Սևանից, և՛ լիճը կանաչելու է, լավ տարի չի սպասվում. Սիմիդյան
Պռոշյան գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց ՀՀ-ի սահմանները լինելու են անառիկ. Գեղարքունիքի մարզպետ
ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է երեխայի նպաստի իրավունքը
Հայաստան է ժամանել Պոլսի Հայոց պատրիարքը
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Ինչ խնդիր մենք ունենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է սեղանի շուրջ որոշել հարցերը. Տավուշի մարզպետ
Թունավորման բռնկումից հետո Արտաշատի մանկապարտեզի խոհանոցի կասեցված գործունեությունը վերացվել է. ՍԱՏՄ
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը հոսպիտալացվել է
«Ֆլայ Արմենիան» տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերի մեկնարկը
Նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ. հայտնի է՝ ով կղեկավարի այն
Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման հետևանքով 18 մարդ է մահացել. կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ
FLYONE ARMENIA-ն տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր թռիչքների մեկնարկը
Ժնևում Նարեկ Մկրտչյանն ու Գիլբերտ Հունգբոն քննարկել են Հայաստանում նախատեսվող ֆորումի մանրամասները
Գյուրզա, շահմար, լորտուներ. նկատված օձերի մասին մեկ օրում 20 ահազանգ է ստացվել
Առկա են հարաբերությունների զարգացման օրակարգ և մեծ ներուժ. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Լատվիայի դեսպանին
Ադրբեջանի Պն-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Արամ Խաչատրյանի արձանի մոտ պատվո պահակախումբ է կանգնեցվել. լրանում է մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակը (տեսանյութ)
Գնդակոծության հետևանքով ավերվել է Կախովսկա ՀԷԿ-ի մի հատվածը
Հարցերի լուծման կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է. Վեդանտ Պատել
Տևական ժամանակով կդադարեցվի Սևան քաղաքի գազամատակարարումը
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում
Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի տասնյակ թաղամասերում և 8 մարզի տարբեր համայնքներում
Հաղթանակ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել
Կլաարը Հայաստան ժամանելուց հետո կայցելի նաև Ադրբեջան
Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանական կողմը փորձում է ՀՀ-ին ներկայացնել ողջ մուսուլմանների թշնամի․ Իրանում ՀՀ դեսպան
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կգնա Ստրասբուրգ
Նման հռետորանաբանությունը կրկնվում է մինչ օրս․ Սալիվանը՝ Թուրքիայից հնչող հակամերիկյան հայտարարությունների մասին
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Տոյվո Կլաարը կժամանի Հայաստան
Թող եկեղեցին փակեն, դառնան «հոգևորականների կազմակերպություն», զբաղվեն քաղաքականությամբ. քաղաքագետի առաջարկը՝ կաթողիկոսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի
ՄԻՊ-ը հայտնել է իր դիրքորոշումը բժշկական գաղտնիք համարվող տվյալները պաշտպանին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ
© 2023 Հայկական ժամանակ