Դրվագային գործողությունները վաղ թե ուշ բերելու են լայնածավալ բախման. Երասխի ընտրությունը պատահական չէ. ռազմական փորձագետ

Ադրբեջանն այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ միջադեպ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ռազմական մեկնաբան Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ միջադեպի հրահրման վայրի ընտրությունը պատահական չէ, պայմանավորված է նրանով, որ սա հայ-ադրբեջանական սահմանի՝ Երեւանին ամենամոտ գտնվող հատվածն է: Հովհաննիսյանը վստահ է նաեւ, որ այսպիսի տեղային գործողությունները վաղ թե ուշ բերելու են լայնամասշտաբ բախման: Մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Հովհաննիսյան, Երասխի կողմից արդեն երկրորդ անգամ թշնամու ակտիվացումը ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ Երասխ:

- Եկեք չտեղայնացնենք, թե ինչու Երասխ, որովհետեւ այն, ինչ Ադրբեջանն անում է Երասխում, կարող է լինել մեկ այլ հատվածում: Այս պահին թշնամու նպատակը մեկն է՝ դրվագային որոշակի ռազմական գործողությունների մեկնարկումով Հայաստանի իշխանությանը նեղը գցել հնարավոր բանակցային պրոցեսներում, կարողանալ ինչ-որ բաներ կորզել հօգուտ իրեն: Ես կարծում եմ, որ այս դրվագային ռազմական  գործողությունները վաղ թե ուշ բերելու են լայնածավալ բախման. մենք այժմ գտնվում ենք 1988 թվականի անվտանգային իրավիճակում, այսինքն՝ աջից, ձախից, ներքեւից, վերեւից, հարավից, հյուսիսից թշնամին  անընդհատ փորձում է «բզել», ճեղքել, ցույց տալ, որ ինքն ավելի գերակա վիճակում է գտնվում, քան Հայաստանը: Եթե կենտրոնանանք Երասխի վրա, ապա իրենց համար նպաստավոր է այդ հատվածը, որովհետեւ Երասխը շատ ավելի մոտ է Երեւանին: Դա մեծացնում է ռիսկայնությունը, դրա համար  իրենք փորձել են այս անգամ Երասխի ուղղությամբ ձեռնարկել նման քայլ:

- Կան վերլուծություններ, որ Տիգրանաշենի կամ այսպես ասած՝ Քյարքիի գրավումն է նպատակը: Բացի այդ, այդ հատվածին շատ մոտ է Նախիջեւանը: Այս տարբերակներից  ոչ մեկը հավանական չե՞ք համարում:

- Ես դրա հետ այդքան էլ չեմ կապում: Ես ավելի շատ դա կապում եմ հոգեբանական խնդրի հետ՝ հաշվի առնելով Երեւանին մոտ լինելը: Սա հայ-ադրբեջանական սահմանի՝ Երեւանին ամենամոտ հատվածն է, իրենք փորձում են այդկերպ  ազդեցիկ լինել: Բայց մյուս կողմից, ինչու չէ, իրենք դեմ չեն լինի որեւէ հաջողության հասնել,  իրենց վերահսկողության տակ վերցնել որեւէ բլուր, բնակավայր կամ որեւէ դաշտ: Դրա օրինակը  արդեն կա Սեւ լճի հատվածում, Գեղարքունիքի հատվածում: Եվ այնպես չէ, որ պետք է հատկապես Տիգրանաշենը լինի, որ կարողանան կամ ցանկանան վերցնել իրենց վերահսկողության տակ:

- Իսկ այս իրավիճակը պե՞տք է կապել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեի հայտարարությունների եւ դրանց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա արձագանքի հետ:

- Ես կարող եմ ասել, որ իրականում Ալիեւը  նոր չէ, որ սկսել է նման հայտարարություններ տարածել: 2020 թվականի նոյեմբերի 11-ից սկսած Ալիեւը  հայտարարել է, որ Հայաստանին ստիպելու է ստորագրել այս կամ այն փաստաթուղթը: Իսկ ստիպելու միակ ճանապարհը սա է, որ սահմաններում լարվածություն առաջացնի եւ վախի  մթնոլորտ ստեղծի: Միեւնույն ժամանակ Փաշինյանի հայտարարությունը, որ մենք կարող ենք օգտագործել մեր բոլոր հնարավորությունները՝ դիմել ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբին եւ այլն, սա դեռեւս հայտարարության մակարդակով է, եւ կարծում եմ մենք ունենալու ենք առիթ, հստակ դեպք՝ դիմելու ՀԱՊԿ-ին՝ ռազմական օգնություն ցուցաբերելու հարցով:

- Ինչո՞ւ: Սյունիքի դեպքը բավարար չէ՞ր դրա համար:

- Ոչ, Սյունիքի եւ Գեղարքունիքի դեպքերը բավարար չէին, որովհետեւ  այդ դեպքում Ադրբեջանը ոչ մի ռազմական գործողություն չի իրականացրել Հայաստանի տարածքում հայտնվելու համար: Իսկ այս դեպքում արդեն ինքը  ռազմական գործողություն է իրականացնում, փորձում է առաջ գալ, նույնիսկ մարդիկ են զոհվել: Սա, ի տարբերություն Սյունիքի, այլ իրավիճակ է ստեղծում, սա արդեն կոչվում է ռազմական գործողություն:

- Այսինքն արդեն ոչ թե 2-րդ, այլ 4-րդ հոդվածով դիմելու առիթ է ստեղծվում:

- Իհարկե, վստահորեն սա առիթ է, մենք կարող ենք դիմել եւ ռազմական օգնություն եւ ոչ թե խորհրդակցություն ակնկալել:

- Բայց հաշվի առնելով վերջին դիմումից հետո այդ կառույցի լռությունը, այնուհետեւ ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, ինչո՞ւ պետք է  հույս ունենալ, որ այս անգամ նույն կերպ չեն արձագանքի:

- Ես չեմ ասում, որ ակնկալում եմ այլ արձագանք: Ես չեմ ասում, որ  ՀԱՊԿ-ը կարող է որեւէ կերպ միջամտել այս հակամարտության լուծմանը: Ես ասում եմ, որ  մենք պետք է դիմենք, որպեսզի հետագայում  չասեն՝ մեզ չեք դիմել կոնկրետ  գործողության ժամանակ, ինչ եք մեզանից ուզում: Այս դեպքում մենք կդիմենք, իրենց  պարտականությունները չեն կատարի, այդ ժամանակ արդեն  մենք պարզ եւ հստակ կարող ենք ասել, որ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, այլ ռազմական դաշինք պետք է գնանք, որ անհրաժեշտության դեպքում մեր  երկիրը պաշտպանենք: Իսկ ինչ վերաբերում է ռուսական  միասնական զորախմբին դիմելուն՝ արդեն կարծում եմ իսկը ժամանակն է, եւ մենք պետք է շատ վճռորոշ եւ վճռական, նույնիսկ  շատ ռիսկային որոշումներ կայացնենք, որ իրավիճակը կտրուկ փոխվի, բեկում մտցվի իրավիճակում: Այլապես այսպես երկար չի կարող  շարունակվել:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Ինչպես որ  1988 թվականից հետո տեղի ունեցավ՝ այսինքն անընդհատ հարձակումներ էին լինում թե՛ Վարդենիսի, թե՛ Սյունիքի կողմից, թե՛ Նախիջեւանի հատվածից, հայկական զինված ուժերը անցան ինքնապաշտպանական գործողությունների: Այս դեպքում  եւս հայկական բանակը պետք է անցնի ինքնապաշտպանական գործողությունների ակտիվ փուլին եւ արդեն ոչ թե մենք հույսներս դնենք  խաղաղության ամրապնդման վրա, ասենք խաղաղություն է պետք տարածաշրջանին եւ այլն, այլ պետք է հստակ  ռազմական օպերացիա իրականացնենք կոնկրետ ուղղության վրա, օրինակ  Սեւ լճի կամ Գեղարքունիքի հատվածում, որտեղ որ  ադրբեջանցիները մեր տարածքում են, եւ  այդ կերպ գոնե սանձենք Ադրբեջանին:

- Դա չի՞ հանգեցնի պատերազմի, ինչից, ըստ էության, վախենում ենք՝ մայիսի 12-ից սկսած այդ քայլը չանելով:

- Եթե մենք վախենում ենք պատերազմից, ապա  պետք է պատրաստ լինենք՝ Ալիեւի ասած Երեւանը, Սեւանը, Զանգեզուրը իրենց հանձնել: Մենք որքան  վախենանք պատերազմից, այդքան էլ պատերազմից պետք է վախենա Ադրբեջանը: Վերջիվերջո ադրբեջանական բանակը եւս քայքայված է եւ նրանք եւս մեծ խնդիր ունեն պատերազմից հետո բանակը վերականգնելու: Եվ թող չթվա, թե իրենց բանակը 100 տոկոսով գտնվում է  մարտական վիճակում կամ 70 տոկոսով է գտնվում: Չկա այդպիսի բան: Իրենց բանակը եւս, սպառազինությունը եւս խնդիր ունի եւ իրենք եւս չեն ուզենա պատերազմ: Պարզապես իրենք հիմա  փորձում են ստեղծել տպավորություն, որ քանի որ հաղթել են, պետք է մենք խաղանք իրենց խաղի կանոններով:

- Դուք նշում եք, որ մեզ ուզում են պարտադրել ինչ-որ փաստաթղթերի ստորագրում: Սահմանազատման ու սահմանագծման համաձայնությո՞ւնը նկատի ունեք:

- Դրա մասին նաեւ Ադրբեջանն  է հայտարարել, որ Հայաստանը չի ստորագրում, մենք կպարտադրենք ստորագրել: Ես կարծում եմ, որ իրականում հենց նման տրամադրությունների մեջ է այս ամենը տեղի ունենում: Եվ իրականում Ադրբեջանի նպատակն այն է, որ սահմանազատումն ու  սահմանագծումը արագ տեղի ունենա եւ առանց Արցախի կարգավիճակի լուծման:  Որովհետեւ երբ որ Արցախի կարգավիճակը բերում ենք  օրակարգ, կրկին ստացվում է, որ  պետք է Արցախի  կարգավիճակը ճանաչել, նոր անցնել սահմանագծման եւ սահմանազատման: Իսկ Ադրբեջանը առանց դրա է ցանկանում:

- Պարոն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ելույթում ասաց, որ Ադրբեջանը չի արձագանքում Սյունիքում զորքերի հետքաշմանն ու ռուս խաղաղապահների տեղակայմանը: Եթե պատերազմ չեն ուզում՝ ինչո՞ւ են մինչեւ վերջ լարում իրավիճակը:

- Ադրբեջանին նոր պատերազմ ձեռնտու չէ, որովհետեւ ինքը համարում է, որ գտնվում է բարվոք վիճակում եւ խնդիր ունի դիվանագիտական մակարդակում սա պահելու: Որովհետեւ ինքը  բախվեց Շուշիի խնդրի հետ, հասկացավ, որ Շուշիի եւ Արցախի  կարգավիճակի հետ կապված խնդիր ունի միջազգային հարթության մեջ: Դրա համար չեմ կարծում, որ այս փուլում պատերազմի գնան, բայց հետագայում չի բացառվում, որ երբ որ Աֆղանստանում  Թուրքիայի հարցերը լուծվեն,  2-3 տարի  հետո տարածաշրջանը կրկին լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվի:

Տպել
2520 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ