Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին: 

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար. «Պարոն Հարությունյանը Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Պետք է փաստենք, որ այդ ընթացքում ունեցանք մի շարք ճգնաժամեր, բայց ի պատիվ պարոն Հարությունյանի՝ կարողացանք դրանք հաղթահարել: Այդ գործում պարոն Հարությունյանի դերակատարությունը եղել է շատ մեծ: Պարոն Հարությունյան, շնորհակալություն այս ընթացքում Ձեր գործունեության համար: Մենք բարձր ենք այն գնահատում: Կառավարությունը, քաղաքական թիմը համարում են, որ Դուք պատվով եք կատարել այս ժամանակահատվածում Ձեր առաքելությունը»: 

Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ անցել է դժվարին, հետպատերազմական փուլ՝ հաղթահարելով մի շարք բարդություններ: ՊՆ նախկին նախարարն ընդգծել է ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է դրանք շարունակել ու ավարտին հասցնել՝ տարածաշրջանում լիարժեք մարտունակ բանակ ունենալու համար: 

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույնպես կարևորել է բանակում մեկնարկած բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև պատերազմից հետո առաջացած խնդիրների լուծումը: «Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս առաքելությունը ստանձնելու ընթացքում: Ունեք կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունն այս բարեփոխումներն իրականացնելու գործում: Հունիսի 20-ի ընտրություններից հետո մեր հանրությունը կոնկրետ ծրագրի կոնկրետ մանդատ է տվել: Կարծում եմ՝ միասին առաջիկա 5 տարիներին այդ մանդատը կիրացնենք նաև բանակում բարեփոխումներն իրականացնելիս»,- նշել է Արայիկ Հարությունյանը: 

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ՝ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար: «Եվս մեկ անգամ ուզում եմ ողջունել այն անձնակազմին, որի հետ ծառայել եմ և ծառայելու եմ: Բարեփոխումները բավականին արագ են լինելու»,- ասել է ՊՆ առաջին տեղակալը:    

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել Վաղարշակ Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար և հանձնել հուշանվեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհավորել է Արշակ Կարապետյանին և մաղթել արդյունավետ գործունեություն:      

Տպել
1235 դիտում

Տարածվող տեղեկությունը՝ իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չի համապատասխանում իրականությանը. ՊԲ

Տեսչական մարմինը քննարկել է տեխնիկական անվտանգության ոլորտի կարգավորման խնդիրները

Գեղարքունիքի մարզպետը Գանձակում ծանոթացել է խորքային հորի հորատման աշխատանքներին

Հրդեհաշիջման և տարհանման ուսումնավարժություն է անցկացվել Չարենցավանի հիմնական դպրոցում

Մհեր Մկրտչյանի անվան հրապարակը սահմանազատվում է թուջե սյուներով․ վերակառուցման նախագծի մրցույթ կլինի

Լիճքում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվել

44-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն

Դիտարկվել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին Հայաստանի զեկույցը

Առողջապահության փոխնախարարները եղել են Երևանի և մարզային պոլիկլինիկաներում, զրուցել են պատվաստումների որակի մասին

Արմավիրի մարզպետն այցելել է Հովտամեջ համայնք․ ներկա է գտնվել պատերազմում զոհված հերոսների հիշատակի ոգեկոչման միջոցառմանը

Անձը հաստատող փաստաթղթերի նոր դիզայնի ընտրության նպատակով Ոստիկանությունը մրցույթ է հայտարարել

ՔՊ գործընկերների հետ միասին մասնակցեցինք Գորիսում ընթացող քարոզարշավին․ Տիգրան Ավինյան

Պատվաստումն ամենաարդյունավետ միջոցն է՝ քովիդի դեմ պայքարելու համար. արտախորհրդարանական ուժերը՝ ԱՆ որոշման մասին

Հայտնաբերվել է 711 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք․ ոստիկանությունն ամփոփել է 9 ամիսների արդյունքները

ՀՀ-ն առաջ է մղում տարածաշրջանում առկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը. Արմեն Սիմոնյան

Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը․ համագործակցությունը երկարաձգվել է

Սևան-Դդմաշեն ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ ուղևորները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ

«Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են տրակտորներ և «Ֆերմեր» մակնիշի մարդաբեռնատարներ

Մահափորձից հետո շարունակում եմ կատարել Երևանի ավագանու անդամի իմ պարտականությունները. Արման Անտոնյան (տեսանյութ)

Տիգրան Ավինյանը Տաթև և Մեղրի համայնքներում ՔՊ-ի առաջադրած թեկնածուների հետ հանդիպել է բնակիչներին

Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չինաստանի ռազմական կցորդին (լուսանկարներ)

ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի էրեբունի վարչական շրջանում 6 խախտում է հայտնաբերել

ՀՀ դատախազները վերապատրասման ծրագրով մեկնել են Մոսկվա

Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության․ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են անձրև և ամպրոպ

Տեսուչներն այսօր Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ չեն արձանագրել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ. դոլարն ու եվրոն էժանացել են

Փաշինյանն առաջարկում է ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները

Երեք անշարժ գույք, մեկ՝ շարժական. ինչ ունեցվածք է հայտարարագրել Անահիտ Ավանեսյանը

Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է. Արտակ Բեգլարյանը տեսակցել է երեկ վիրավորված զինծառայողներին (լուսանկարներ)

«Երազ»․ Սեւակ Խանաղյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել

ԱՀ ՊԲ պահպանության տեղամասի մարտական դիրքի վրա հարձակման և 6 զինծառայողի սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել

Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի հասնել Արցախի հայաթափմանը. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

UCOM-ում պաշտոնապես մեկնարկել է IPHONE 13-ի վաճառքը (լուսանկարներ)

«Դելտա» շտամի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արդունավետությունը գնահատվել է 70 տոկոս

Վիվա-ՄՏՍ. նորագույն «iPhone 13» մոդելային շարքի սմարթֆոններն արդեն վաճառքում են