Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ Սահմանադրական դատարանի հուլիսի 17-ին հրապարակած որոշմանը, որով ուժի մեջ մնացին հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները:

«Այսպիսով՝ եւս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, եւ ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են ՀՀ ժողովրդի կամքը: Հիշեցնեմ, որ, համաձայն միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների, խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասար սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորներից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ:

«Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մեզ՝ բոլորիս, շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ եւ մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին եւ «Պատիվ ունեմ» դաշինքին խորհրդարան անցնելու առիթով: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքներով կայացված որոշման մեջ մի շարք կարեւոր շեշտադրումներ է արել: Դրանցից անդրադարձավ ատելության խոսքին վերաբերող հատվածին՝ մեջբերելով հատված այդ որոշումից:

«Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը եւ լիազորությունների ծավալը Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ հայաստանյան քաղաքական խոսքում ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի եւ վարքագծի որեւէ դրսեւորում, ներառյալ՝ նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն:

Այս գործընթացում առանցքային դեր պետք է կատարեն տնտեսական, սոցիալական, պաշտպանական եւ այլ բնագավառներում քաղաքական ուժերի ծրագրային դրույթների մասին ընտրողների իրազեկումը եւ այդ դրույթների առարկայական քննարկումը՝ չբացառելով նախընտրական քարոզչության ժամանակ սուր քննադատական խոսքը, որը, սակայն, չպետք է ուղեկցվի ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքով եւ վարքագծով: Ընդ որում՝ նշված գործընթացի արդյունավետության ապահովման հարցում մեծ դեր ունեն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը»,- նշեց Փաշինյանը՝ մեջբերելով ՍԴ որոշումը: 

Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ տվյալ գնահատականը վերաբերում է ոչ միայն նախընտրական քարոզարշավին, այլեւ ընդհանրապես քաղաքական խոսույթին ու վարքագծին. «Որպես խորհրդարանական ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող եւ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ՝ ուզում եմ ասել հետեւյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովում եւ ԱԺ-ից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության ու զարգացման»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում եւ պատրաստ են համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ:

«Ինչպես գիտեք, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունն ինստիտուցիոնալ տեսք է ստանում այս օրերին, իսկ խորհրդարանական ուժերի հետ հարաբերությունները ինստիտուցիոնալացված են ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով: Ընդգծում եմ, որ ՀՀ կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունն ընդունում են Սահմանադրական դատարանի ուղերձը եւ ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական եւ իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ ՀՀ-ն եւ նրա ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված խոսույթից զերծ պահելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
419 դիտում

«Արարատը» պայքարեց մինչև վերջ, բայց, ի վերջո, դուրս մնաց եվրագավաթներից

Փրկարար ծառայություն 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բնակելի տարածք կնվիրվի դրանք զբաղեցնող քաղաքացիներին

Մուսալեռ համայնքում ևս 19 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

Աբովյանում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհները

Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք․ ՊՆ

Շարունակվում է զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը

Երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ

Վահրամ Դումանյանն ընդունել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին

Արտակ Բեգլարյանը աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ են համարում առանց նախապայմանների բանակցությունները. «Արմենպրես»

Վաղը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ տեղի կունենա

Արմեն Գրիգորյանը եւ Տոյվո Կլաարը ընդգծվել են ջանքերի գործադրման կարևորությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ջրահեղձվող քաղաքացու (տեսանյութ)

Նազիկ Ավդալյանի կենսագրությունն ինչ-որ չափով նման է Արցախի նորագույն պատմությանը․ Դ․ Բաբայանն ընդունել է ծանրամարտիկին

Ավազակություն՝ վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետում (տեսանյութ)

Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ

22-ամյա Արթուրը թեեւ պետությունից տուն է ստացել, շարունակում է ապրել դրսում եւ հաշվառված է Հյուսիսային պողոտայում

ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու Թուրքիայի պահանջը

10 օրում մահացել է վեց կուբացի բարձրաստիճան սպա

Վերացվել է «Բանդիվան Կաթ» ընկերության արտադրամասի կասեցումը

Ավարտվել է հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը

Համարանիշեր գողացած ու մեքենայատերերից շորթմամբ փող հափշտակած երիտասարդը կալանավորվել է (տեսանյութ)

Բաքվում եւս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով

Օպերայի հարակից տարածքների բարեկարգման մրցույթի հաղթողին խոստացված 3 միլիոն դրամը դարձել է 8. նախորդին մասնակից չէր եղել

Մահացել է գրող Արմեն Շեկոյանը

Ռեկտոր ընտրվելու համար այլեւս դոկտոր, պրոֆեսոր լինելը պարտադիր չէ. Կառավարությունն ընդունեց որոշումը

Խնդիր ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոնի» օգնությամբ

Թափուր տեղերի մրցույթին հայտագրվել էր 940 դիմորդ, որոնցից 16-ը չի հաղթահարել շեմը. ցուցակները կհրապարկվեն մինչև վաղը

Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

ԱՀ ԱԳՆ հայտարարությունը 3 երկրների խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ

Արման Խոջոյանը Իտալիայում մասնակցում է Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին

Աշխարհի տարբեր երկրներ պատվաստվելը խրախուսում են թխվածքից մինչեւ կով նվիրելով. ինչ կարծիքներ կան Հայաստանի մեթոդի մասին

Կրեմլը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին սրումը

Բուլղարիայում առաջինը պատվաստման ծրագրում չներառվելու պատճառով բազմաթիվ տարեց մարդիկ են մահացել

«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում խաղալու է Ղազախստանի չեմպիոնի դեմ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով այսօր նախաքննության ավարտ կհայտարարվի

Պատերազմում զոհված զինվորների շուրջ 50 մասունք կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության. Ավանեսյան