Տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը

23/07/2021 schedule19:20

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մասնակիցներին այդչափ կարևոր և աննախադեպ ձեռքբերման համար։  

«Կարծում եմ՝ հարուստ ժառանգություն, հնագիտական շերտեր ու արժեքներ ունենալը, բացի հպարտություն լինելուց, մեծ պատասխանատվություն է: 21-րդ դարում միայն հռչակագրի մակարդակում է մնում արժեքների հանդեպ վերաբերմունքի, արժեքների հանդեպ հարգանքի մասին խոսելը՝ առանց 21-րդ դարի գործիքակազմին, բարձր տեխնոլոգիաներին, սարքավորումներին տիրապետելու: Ոչ միայն այս ծրագրի, այլ առհասարակ Հայաստանի և Ճապոնիայի գիտական, մշակութային, կրթական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, և շատ հուզիչ է, երբ այս նվիրատվության յուրաքանչյուր արկղի վրա կազմակերպության կամ դեսպանատան անվան փոխարեն գրված է «Ճապոնիայի ժողովրդի կողմից»: Մենք իսկապես այս ամենն ընկալում ենք որպես հնագույն քաղաքակրթություն և հնագույն մշակույթ ունեցող ժողովրդի կողմից մեծ նվեր հայ ժողովրդին: Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը»,- նշել է նախարարի տեղակալը և խորին երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գրասենյակին՝ ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար: Արա Խզմալյանը կարևորել է նաև հետագա համագործակցության շրջանակում վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը։

«Այս սարքավորումներին լիարժեք տիրապետելը նշանակում է մշտապես  կատարելագործել հմտություններն ու գիտելիքները. դա մեծ հնարավորություն  է գիտական և մասնագիտական կայացման համար։ Եվ այս սարքավորումները կծառայեն իրենց նպատակին, եթե մասնագետները լիովին տիրապետեն սարքավորումների թելադրած իմացություններին և հմտություններին»,- հավելել է Ա. Խզմալյանը՝ արդյունավետ մասնագիտական գործունեություն մաղթելով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայի մասնագետներին։

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին էլ նշել է, որ Ճապոնիան ու Հայաստանն ունեն ժամանակով փորձված բարեկամական հարաբերություններ, հայ-ճապոնական պատմական և միջմշակութային հարուստ կապեր, որոնց ամրապնդմանն է ծառայելու նաև վերազինված կենտրոնը։ Ճապոնիայի դեսպանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով շարունակել արդեն իսկ սկիզբ առած փոխգործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և սերունդների։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին պատմամշակութային ժառանգության բնագավառում այդ կարևոր ներդրման համար:

«Սարքավորումներով հագեցած այս լաբորատորիան հնարավորություն կտա առավել արդյունավետ և ճշգրիտ կազմակերպել գտածոների վերականգնման և հետազոտման գործընթացը: Անչափ կարևոր է ոլորտի այլ կազմակերպությունների, մասնագետների հետ համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ այսպիսի լաբորատորիան պետք է ծառայի բոլորին՝ հօգուտ Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման»,- ասել է Խաչիկ Հարությունյանը և ընդգծել, որ այս ծրագրի իրականացմամբ ստեղծված նյութատեխնիկական նմանօրինակ հագեցվածությամբ և բովանդակային ուղղվածությամբ լաբորատորիան, անկասկած, նպաստելու է հանրապետությունում մշակութային արժեքների վերականգնմանը, գիտականորեն համակողմանի հիմնավորված նախագծերի մշակմանն ու պատմամշակութային ժառանգության ոլորտում ներգրավված մասնագետների որակավորման բարձրացմանը:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոն էլ հավելել է, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» կողմից ներկայացված հայտը ճապոնական կողմը գնահատել է հիմնավորված և առաջնահերթ, քանի որ այն, բացի նրանից, որ համապատասխանում էր ճապոնական կողմի առաջադրած տեխնիկական և բովանդակային չափանիշներին, ծառայելու է հասարակության լայն շերտերին, քանի որ վերականգնված իրերը հետագայում տեղ են գտնում Հայաստանի տարբեր թանգարաններում, և հանրությունը դրանցով է ճանաչում նաև սեփական մշակույթը:

«Տեսանք հսկայական քանակությամբ մշակութային ժառանգություն, որը մեզ է հասել  դարերի խորքից: Ակնհայտ էր, եթե «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը» չվերականգնի և չպահպանի դրանք, այդ ժառանգությունը կարող է անվերադարձ կորչել, հետևաբար այդ ժառանգության վերականգնումն ու պահպանումը ապագա սերնդի նկատմամբ մեր սերնդի պարտականությունն է, և մենք պատիվ ունենք նպաստելու այդպիսի առաքելության իրականացմանը»,- եզրափակել է Էջիրի Յուկիհիկոն:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ ծրագրի շրջանակում լաբորատորիան վերազինվել է վերջին սերդնի գերժամանակակից սարքավորումներով, որոնք եզակի են Հայաստանի Հանրապետությունում հնագիտական գտածոների վերականգնման ոլորտում։

Տպել
289 դիտում

Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է երեխաների՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացման մեխանիզմների կատարելագործումը

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթողներին (լուսանկարներ)

Բանակայինների ԱԱ. հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից և գլխիկոր հեռացել

Թեհրանի Ս․ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օրհնության և Սուրբ պատարագի արարողություն

Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

Ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը (լուսանկար)

Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ԱԱԾ

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Այսօր պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր

Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ

Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

«Անկախ հայրենիքիս հետ»․ Անկախության 30-ամյակի առթիվ Կառավարությունը հոլովակներ է հրապարակել

Հույս ունենք՝ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. ՄԻՊ-ը՝ Քասախի 2 բնակիչների անհետացման մասին

Գավառ քաղաքում այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ

Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Խաչիկ համայնքում աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան են թխել (լուսանկարներ)

Ինչ դեր են ունեցել «Բայրաքթար»-ները. ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված մեծաքանակ անասնակերը

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարանը կարտադրի նաև այլ շինանյութ. ԱՀ նախագահն այցելել է գործարան (տեսանյութ)

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար (տեսանյութ)

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Տեղեկություններ կան Քասախի 2 բնակչի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնվելու մասին. ԱԱԾ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների (տեսանյութ)