Ապօրինի շինարարությունից տուժած բնակիչները սպասում են դատարանի որոշմանը

Լիանան ու հոլանդացի Ադրիանուսն ամուսիններ են արդեն 11 տարի: Անդրանիկի փողոցի 95 շենքի նրանց բնակարանը ընտանիքի ամենասիրելի անկյունն էր. երկրորդ հարկի պատուհաններից ծառապատ կանաչ գոտի էր։ Պատկերը միանգամից փոխվել է, երբ առաջին հարկի նոր հարևանը որոշեց կտրել ծառերն ու տեղում քարե շինություն սարքել: Այդ մասին հայտոնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Մի օր արթնացանք ու տեսանք, որ գործի են անցել, առաջինը կտրեցին-վերացրեցին ծառերը, ու հայտնվեց շինությունը: Շենքի բնակիչներով դիմեցինք քաղաքապետարան»,-պատմել է Լիանա Ակունցը:

«Պատուհանից նայում էիր, 40 տարեկան ծառեր էին ... Երկրում չէի, երբ վերադարձա, գտա այս տեսարանը։ Շինարարությունն իրականացվում էր գիշերը: Ոչ մի թույլտվություն չկար։ Նման կառույցի համար ծառերը հատելը նույնն է, թե մարդու թոքերը հեռացնես։ Ես շնորհակալ եմ քաղաքային իշխանությանն արագ արձագանքի համար։ Այժմ կարևոր է, որ այս ապօրինի կառույցն ապամոնտաժվի»,- ասել է Ադրիանուս Յակոբուս Մարիա Վան Դեն Նիեուվենհուիյզենը:

Անդրանիկի 95 հասցեում ապօրինի շինարարության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հունիսի 21-ին վարչական արձանագրություն են կազմում: Հաջորդ քայլը պետք է լիներ շինության քանդումը, բայց ...

Տարածքն ապօրինի զավթած Վարդան Հովսեփյանը հունիսի 28-ին դիմում է դատարան և բողոքարկում քաղաքապետի որոշումը: Վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, օպերատիվ արձագանքելով, հուլիսի 30-ին հայցը վարույթ է ընդունում և հենց նույն օրը որոշում կայացնում՝ որպես հայցի ապահովման միջոց արգելել քաղաքապետարանին՝ քանդելու ապօրինի կառույցն ու ազատելու համայնքային հողը: Հուլիսի 20-ին քաղաքապետարանը հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել վարչական դատարան: Արդեն 4-րդ օրն է, բայց դատարանը կարծես նույն շտապողականությունը չի ցուցաբերում: Նման մեկ այլ դեպքով դատարանը մեկ օրում բավարարել էր կանգառում կրպակ կառուցած քաղաքացու հայցը, իսկ քաղաքապետարանին պատասխանել շաբաթներ անց:

Մինչդեռ քաղաքապետարանը հիշեցնում է, որ ապօրինի շինարարությունը հասել էր նաև հենց Վարչական դատարանի շենքի դիմաց:

«Մարդկանց, որոնք նման ապօրինություն են անում, կասեմ՝ մի՛ արեք այդպես։ Կա մեկ այլ՝ օրինական ճանապարհ։ Այսօր քաղաքապետարանը ապօրինի շինությունների վերացման ուղղությամբ բավական մեծ պրոցես է սկսել։ Հուսով եմ՝ քաղաքապետի մոտեցումը կմնա նույնը ապօրինի կառույցների մասով։ Ես սիրում եմ Հայաստանը և հարգում եմ օրենքները: Ու վստահ եմ, որ այս խնդիրը կստանա իր լուծումը»,-նշել է Ադրիանուսը:

Քաղաքապետարանը փորձել է գտնել ու կապ հաստատել նաև սեփականատիրոջ հետ՝ լսելու նրա մեկնաբանությունները, բայց՝ ապարդյուն:

Մասնագիտությամբ ճարտարապետ Անդրիանուսն ասում է Հոլանդիայում էլ է ժամանակին եղել նման խնդիր, բայց միայն բոլոր ապօրինի կառույցների քանդելով, տուգանքները բարձրացնելով և անգամ քանդման աշխատանքների համար օրինազանցներից փոխհատուցում պահանջելով է հնարավոր եղել վերջ դնել երևույթին:

Իսկ Անդրանիկի 95 շենքի բնակիչները սպասում են դատարանի որոշմանը, որին անմիջապես կհաջորդեն քաղաքապետարանի գործողությունները:

Տպել
368 դիտում

Բանակայինների ԱԱ. հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից և գլխիկոր հեռացել

Թեհրանի Ս․ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օրհնության և Սուրբ պատարագի արարողություն

Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

Ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը

Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ԱԱԾ

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Այսօր պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր

Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ

Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

«Անկախ հայրենիքիս հետ»․ Անկախության 30-ամյակի առթիվ Կառավարությունը հոլովակներ է հրապարակել

Հույս ունենք՝ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. ՄԻՊ-ը՝ Քասախի 2 բնակիչների անհետացման մասին

Գավառ քաղաքում այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ

Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Խաչիկ համայնքում աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան են թխել (լուսանկարներ)

Ինչ դեր են ունեցել «Բայրաքթար»-ները. ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված մեծաքանակ անասնակերը

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարանը կարտադրի նաև այլ շինանյութ. ԱՀ նախագահն այցելել է գործարան (տեսանյութ)

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար (տեսանյութ)

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Տեղեկություններ կան Քասախի 2 բնակչի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնվելու մասին. ԱԱԾ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների (տեսանյութ)

Արամ Ա հայրապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. գրանցվել է 18 մահ 1 օրում