ՀՀ-ն ցանկանում է Ճապոնիայի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել և փոխգործակցության նոր էջ սկսել․ Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ։

Վարչապետ Սուգա Յոշիհիդեն ողջունել է Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ճապոնիա և շնորհակալություն հայտնել Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ճապոնիայի վարչապետին՝ աննախադեպ իրավիճակում օլիմպիական խաղերի հաջող կազմակերպման և անցկացման համար և նշել, որ տպավորված է բացման արարողությունով ու միջոցառման կազմակերպման բարձր մակարդակով։

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու Ճապոնիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ օրակարգին և հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կողմերը նշել են, որ առկա է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ, որը լիարժեքորեն չի իրացվում։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնմամբ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, իր կայուն և կայացած ֆինանսաբանկային համակարգով, ճապոնական ընկերությունների համար կարող է ծառայել որպես հենակետ եվրասիական երկրների շուկաներ դուրս գալու համար, ինչպես նաև ճապոնական ընկերությունները կարող են ներգրավվել Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերում, մասնավորապես, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ մեկնարկող ծրագրերում։

Նախագահ Սարգսյանը կարևորել է նորարարության, սննդի անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում ճապոնական ընկերությունների հետ համագործակցությունը։ Խոսելով Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության մասին՝ նախագահը նշել է, որ ուրախ կլինի նախաձեռնության շրջանակում ճապոնական ընկերությունների հետ փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսում է հանդիպել Mitsubishi Heavy Industries ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները։

Նախագահն անդրադարձել է նաև բնապահպանական ոլորտում համագործակցությանը և Սևանի բնապահպանական միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ ծրագրի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ այն հնարավոր է իրականացնել Հայաստանի պարտքը փոխակերպելով Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ռազմավարության իրականացմամբ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության և դրամաշնորհային ծրագրերի համար։

Վարչապետ Սուգա Յոշիհիդեն նշել է, որ Ճապոնիան նույնպես հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության խորացմամբ։ Նա ընդգծել է, որ ճապոնացի հայտնի գործիչ Էիչի Շիբուսավայի գործունեությունը երկու ժողովուրդների բարեկամության լավ օրինակ է, և ճապոնական կողմը պատրաստակամ է զարգացնել երկկողմ հարաբերությունները։

Կողմերն ընդգծել են հայ-ճապոնական հարաբերություններին նոր որակ հաղորդելու և փոխգործակցության նոր էջ սկսելու կարևորությունը։ Միմյանց ներուժին և հնարավորություններին ծանոթանալու, թիրախային նախագծեր մշակելու և իրականացնելու նպատակով նախագահ Սարգսյանն առաջարկել է Էիչի Շիբուսավայի անվան հայ-ճապոնական համատեղ կառույց ստեղծել՝ հայկական և ճապոնական ընկերությունների մասնակցությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ համագործակցությանն ու միջազգային կազմակերպություններում գործակցությանը։

Տպել
458 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Պետդումայի ընտրությունների հաղթանակի կապակցությամբ

Այցելություն «Եռաբլուր», պարգևատրումներ, քայլերթ. հայտնի է վաղվա միջոցառումների օրակարգը (տեսանյութ)

Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաևը շնորհավորել է ՀՀ անկախության 30-ամյակը

Իշխող կուսակցությունը կրկին հաղթում է. ՌԴ ԿԸՀ-ն հաշվարկել է Պետդումայի ընտրությունների քվեաթերթիկների 99 տոկոսը

Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. վարչապետն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին (լուսանկարներ)

Պերմի համալսարանում կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 28 մարդ. ՌԴ ՔԿ-ն նոր տվյալներ է հայտնել (տեսանյութ)

Մահացել է արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը

Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք

ՀՀ տարածքով դեպի Նախիջեւան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար․ փոխվարչապետ

Պերմի համալսարանում ուսանողը կրակ է բացել, կան զոհեր եւ վիրավորներ (լուսանկարներ)

Նիդերլանդներում դանակահարության հետեւանքով սպանվել են «Հայկական բարեգործական ընդհանուր միության» 2 կանայք. ՀԲԸՄ

Հայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ. Մհեր Գրիգորյան

«Տուր պատճառ»․ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակն ու ոճային կերպարը

Հաստատվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, առողջացել՝ 490 քաղաքացի

Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է

Որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ, այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում․ Ժաննա Անդրեասյան

Եթե կառավարությունը չնշեր անկախության տոնը, նույն մարդիկ ասելու էին՝ ոչ մի կերպ չեն նշում մեր պետության Անկախության տոնը

Մարտիրոսյանը 4th Sharjah Masters մրցաշարի առաջատարին զիջում է մեկ միավոր

Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է երեխաների՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացման մեխանիզմների կատարելագործումը

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթի» հաղթողներին (լուսանկարներ)

Բանակայինների աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն, վերջինս գլխիկոր հեռացել է (տեսանյութ)

Թեհրանի Ս․ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օրհնության և Սուրբ պատարագի արարողություն

Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

Հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ ստացվել է 24 ահազանգ

Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը (լուսանկար)

Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ԱԱԾ

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա