Ծառայության մեջ կին-տղամարդ հասկացություն չկա, հրամանը հրաման է. Արցախում փրկարարների 11 տոկոսը կանայք են

Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելուց մինչեւ օրս արցախցի փրկարարները շարունակում են էլ ավելի մեծ լարվածությամբ, նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կատարել իրենց առջեւ դրված պարտականությունները: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների 11 տոկոսը կանայք են: Թե կին, թե տղամարդ փրկարարների թիվը հրապարակման ենթակա չէ: Պատերազմի օրերին, երբ կանանց ու երեխաներին տարհանում էին Արցախից ու Ստեփանակերտից, կին փրկարարների մեծ մասը այդպես էլ չլքեց ոչ Ստեփանակերտը, ոչ էլ ծառայության վայրը նույնիսկ այն դեպքում, երբ հրետակոծվեց պետական ծառայության շենքը: Տղամարդիկ սահմանին, կանայք՝ թիկունքում: Ու այսպես մինչ օրս: 

Իրինա Յակուբյանը Արցախի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում  է արդեն 17 տարի, կոչումով մայոր է: Սեպտեմբերի 27-ին տիկին Իրինան արձակուրդում էր, տանն էր, երբ պատերազմը սկսվեց: Հիշում է՝ սկզբում ծուխ նկատեց, հետո արդեն պայթյունի ձայներ էին լսվում, հագավ համազգեստն ու անմիջապես շտապեց աշխատավայր, թեպետ նրան ոչ ոք չէր կանչել աշխատանքի, եկավ, որ պարզի, թե ինչ է կատարվում, հետո արդեն հստակ որոշեց՝ ինքը մնում է ծառայության, իսկ արձակուրդ հետո կգնա:

 

Իրինայի որդին եւս կամավոր է մեկնել, մայրն այդ մասին իմացել է օրեր անց: Ասում է՝ ոչ ոք չէր պատկերացնի, որ պատերազմն այսքան կերկարի. «Ամեն րոպե սպասում էինք, որ կավարտվի, բայց երբ հոկտեմբերի 2-ին մեր ԱԻՆ-ին խփեցին…»:

Տիկին Իրինայից հետաքրքրվում եմ՝ կանանց ու երեխաներին երբ հանում էին Արցախից, ինքը եւս կարող էր գալ Հայաստան, մանավանդ, որ նաեւ օրինական արձակուրդի մեջ էր, ինչու չեկավ, պատասխանը զինվորականին վայել էր. «Ոչ մի կերպ, ես զինվորական եմ, ես ծառայող եմ, իսկ ծառայության մեջ կին-տղամարդ հասկացություն չկա, հրամանը հրաման է, հրամանը չեն տալիս առանձին կնոջն ու առանձին տղամարդուն»:

Տիկին Իրինան պնդում է՝ փրկարար լինելը աշխատանք չէ, փրկարար լինելու համար պետք է հոգի ունենալ: Անգամ այն դեպքում, երբ 2 անգամ հրետակոծվեց ԱԻՆ-ի շենքը, իրենք շարունակեցին ծառայել, ոչ մի րոպե չմտածելով հեռանալու մասին:

Եթե նորից ծնվեր՝ միանշանակ կրկին զինվորականի մասնագիտություն կընտրեր, չնայած նրան, որ հարազատները մինչ օրս դեմ են իր որոշմանը:

Պատերազմի օրերին ճգնաժամային կառավարման կենտրոնում հնչած յուրաքանչյուր ահազանգին, յուրաքանչյուր բողոքին ու անգամ դժգոհություններին տիկին Իրինան նախ որպես մայր ու կին է վերաբերվել, ասում է՝ իր տղան եւս պատերազմի դաշտում էր, ու հնարավոր է ինքն էլ օգնության կարիք ունենար, հարցին պետք էր շատ նուրբ մոտենալ, հասկանալ, խոսել, հանգստացնել, բայց միեւնույն  ժամանակ նաեւ աշխատանքը կազմակերպել:

Պատերազմի ժամանակ Արցախի ԱԻՆ-ը 4 զոհ է ունեցել: Աշխատակիցներն ասում են՝ ամենադաժան պահերից մեկն էր, երբ իմանում էին իրենց կոլեգաների զոհվելու մասին: Տիկին Իրինայի խոսքով՝ իրենց աշխատանքը ամեն անգամ ռիսկային է, առավել քան ռիսկային է այսօր, երբ փրկարարները առանց ոչնչի շարունակում են մտնել հակառակորդի գրաված տարածքներ ու իրականացնել աճյունների որոնողական ու դուրս բերման աշխատանքներ:

Հարցին՝ օրերից մի օր, վերջնական խաղաղություն կլինի՞, կասկածանքով է մոտենում, միեւնույն ժամանակ՝ խաղաղություն է մաղթում. «Որպես կին, որպես մայր ես շատ կցանկանայի, որ խաղաղություն հաստատվեր»:

36-ամյա Սոֆյա Հարությունյանն էլ 2 տարի է, ինչ ծառայում է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում, կոչումով՝ լեյտենանտ: Ամուսինը ՊԲ զինծառայող է:

ոֆյան ասում է՝ փրկարար դարձավ, քանի որ մասնագիտությունն էր հոգեհարազատ. «Դիմացինին օգնելով մի տեսակ հոգեւոր բավականություն ես ստանում»: Սոֆյան մասնագիտությամբ լրագրող է, երկար տարիներ աշխատել է Մարտակերտի վարչակազմի պաշտոնական թերթում: Մեկ աղջնակ ունի՝ 12 տարեկան:

«Պատերազմը երբ սկսվեց, տանն էինք, օրը կիրակի էր, ամեն ինչ՝ անսպասելի: Քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում էինք, պատերազմի թոհ ու բոհը, ահ ու սարսափը լավ էինք զգացել, ու սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պայթյունի ձայներն արդեն ծանոթ էին մեզ: Երբ պայթյունի ձայներ լսեցինք, սկսեցի աղջկաս բացատրել, թե  ամպերն են գոռգոռում: Ապրիլյանի ժամանակ մենք ուշ ենք դուրս եկել Մարտակերտից, աղջկաս դունչիկը գրեթե կապույտ եմ դուրս հանել, երեխաս այն ժամանակ վախից կապտել էր, իսկ այս պատերազմին փորձում էի շեղել, բայց աղջիկս ինձ ասում էր՝ մամա, չե՞ս լսում, ապրիլյանի ձայներն են»:

Փոքրիկի հետ Սոֆյան տեղափոխվել է նկուղ, ամեն րոպե սպասելով, թե ուր որ է պայթյունի ձայները կդադարեն. «Սպասում էի ամուսնուս զանգին, որ հասկանամ, ինչ է կատարվում, իսկ ամուսինս անընդհատ անհասանելի էր: Այդպես էլ չկարողացա կապվել մինչեւ սեպտեմբերի 30-ը: 3 օր մենք նկուղում էինք»:

Խնամքին ունենալով մանկահասակ երեխա, նրան եւս ուղարկել են Հայաստան. «Պատերազմը մեզ համար ինչ-որ տեղ սպասելի էր, քանի որ սահմանում իրավիճակը միշտ էլ լարված էր, կրակոցներ էին լինում, տղաներ էին զոհվում, մենք հարաբերական խաղաղության մեջ էինք այսքան տարիներ ապրում, բայց որ այսպես լայնամասշտաբ ու թիրախն էլ Ստեփանակերտը կլիներ՝ անսպասելի էր»,-ասում է տիկին Սոֆյան ու շարունակում՝ երկար ժամանակ ամուսնու հետ կապ չի կարողացել հաստատել, հետո է իմացել՝ նա եւս  վիրավոր է. «Դեպքի օրը ես պետք է աշխատանքի գայի, ծնողներիս տանն էի, անընդհատ զանգում էի ամուսնուս, բայց նա անհասանելի էր: Ծնողներս թաքցրել էին ինձնից ամուսնուս դեպքը: Հետո պարզվեց՝ Մատաղիսի ուղղությամբ զինվորների դիերի դուրս բերման ժամանակ էր ականը պայթել, թուրք գնդապետը զոհվել էր, ռուս փոխգնդապետը,  ամուսինս, ինչպես նաեւ փրկարարները վիրավորվել էին: Ընկերուհիս, որ լրագրող է, նախորդ գիշերը հետս խոսելիս հասկացել էր, որ տեղյակ չեմ դեպքից, ինքն էլ ոչինչ չէր ասել, միայն հարցրեց՝ տեղյա՞կ եմ, որ ականի պայթյունից վիրավորներ կան, ասացի՝ ոչ, տեղյակ չեմ: Արդեն առավոտյան, երբ մամայիս պատմեցի ընկերուհուս զանգի մասին, մամաս ասաց՝ այ միամիտ, վիրավորներից մեկն էլ քո ամուսինն է»:

Հայաստանից Սոֆյան Արցախ է վերադարձել հրադադարի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո: Վստահեցնում է՝ եթե երեխան փոքր չլիներ, ինքը միանշանակ կմնար Արցախում. «Բայց աղջկանս հոգեբանական վիճակն էր ինձ խանգարում, որ վախից ինչ-որ հիվանդություն ձեռք չբերի, ինձ համար այդ պարագայում երեխայիս փրկելն էր ամենակարեւորը, ամուսինս առաջնագծում էր, գոնե ես պետք է երեխայիս կողքին լինեի»:

36-ամյա կնոջ խոսքով՝ մինչ ճգնաժամային կառավարման կենտրոնում աշխատելը, ինքը այսչափ չի պատկերացրել աշխատանքի ծանրությունը, նամանավանդ՝ հոգեբանական առումով. «Ճգնաժամային կառավարման կենտրոնում աշխատելու ընթացքքում հասկացա՝ փրկարար լինելը առաքելություն է, լինի ձմեռվա բուք, թե ամառվա տապ, փրկարարը պարտավոր է ու պատրաստակամ է իր աշխատանքն իրականացնել: Ես ինձ արժանապատիվ մարդ եմ համարում՝ կրելով այս համազգեստը»:

Աշխատանքի ընթացքում հոգեբանական վիճակը հաղթահարում են կոլեկտիվի օգնությամբ. «Անկախ զանգի բնույթից, պետք է հոգեբանորեն մոտենալ, չպետք է խուճապի մատնվել , պետք է ճիշտ կողմնորոշվել ու օպերատիվ արձագանքել»:

Աշխատանքի ընթացքում ստացած բացասական լիցքերը հաճախ է իր հետ տուն տանում, ասում է՝ մտածում է ամեն զանգի հետեւանքների մասին, հույսով՝ որ յուրաքանչյուր զանգ ի վերջո դրական ընթացք կստանա:

Մեկ տան մեջ, որտեղ ուժային կառույցի 2 աշխատակից կա, կոնֆլիկտներ չեն լինում, ասում է՝ հպարտություն է. «Ինձ համար այլ հպարտություն է, երբ աղջիկս հոր համազգեստն է հագնում ու անգամ խնդրում է, որ հայրը միշտ զինվորական լինի: Եթե մի օր աղջիկս որոշի փրկարար դառնալ, ես կողջունեմ իր այդ քայլը»:

Ուժեղ կնոջ համազգետի տակ թաքնված է փխրուն կին՝ իր զգացմունքներով ու ապրումներով: Չի հերքում, եղել են զանգեր, երբ իսկապես հուզվել է, արտասվել, ծանր ապրումներ ունեցել. «Ինչքան էլ որ ուրախ տրամադրությամբ ես գալիս աշխատանքի, երբ ստանում ես զանգ, որի վերջաբանը մարդակյին կորուստով է լինում, այլ իրավիճակ է ստեղծվում, տրամադրությունդ այլեւս չի կարող նույնը լինել»: Աշխատանքից հետո Սոֆյան ապրում է կենցաղային հոգսերով, հայ կնոջ  ապրելակերպով:

Սոֆյան վստահ է՝ կինը կարող է խաղաղություն բերել, խաղաղություն սփռել իր հոգատարությամբ ու սիրով, բայց այս պարագայում՝ մի քիչ դժվար է. «Արցախի գրեթե 75 տոկոսը թշնամու վերահսկողության տակ է, ու այս պարագայում խաղաղ ապրելու մասին խոսելը մի քիչ անտրամաբանական եմ համարում: Եթե մտածում եմ որպես կին, որպես մայր լինում են պահեր, երբ մտածում եմ՝ ճիշտը երեխայի ապահովությունն ու փրկությունն է ինձ համար: Եւ ամուսինս, որ պատերազմի ժամանակ միշտ եղել է ամենաթեժ կետերում, ես ինձ պարտավորված եմ զգացել փրկել նաեւ իր երեխային, մեր երեխային, քանի որ գոնե նա արդեն պատերազմի դաշտում էր»:

Տպել
755 դիտում

Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

Ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը

Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ԱԱԾ

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Այսօր պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր

Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ

Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

«Անկախ հայրենիքիս հետ»․ Անկախության 30-ամյակի առթիվ Կառավարությունը հոլովակներ է հրապարակել

Հույս ունենք՝ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. ՄԻՊ-ը՝ Քասախի 2 բնակիչների անհետացման մասին

Գավառ քաղաքում այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ

Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Խաչիկ համայնքում աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան են թխել (լուսանկարներ)

Ինչ դեր են ունեցել «Բայրաքթար»-ները. ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված մեծաքանակ անասնակերը

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարանը կարտադրի նաև այլ շինանյութ. ԱՀ նախագահն այցելել է գործարան (տեսանյութ)

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար (տեսանյութ)

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Տեղեկություններ կան Քասախի 2 բնակչի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնվելու մասին. ԱԱԾ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների (տեսանյութ)

Արամ Ա հայրապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. գրանցվել է 18 մահ 1 օրում

Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի ու 7 մարզերի մի շարք հասցեներում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց Infiniti-ն բախվել է 5 մեքենայի . կան վիրավորներ