Հայաստանում նույնպես շրջանառվում է հնդկական «Դելտա» շտամը. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում, իհարկե, առկա է կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ հնդկական շտամը մեր երկրում շրջանառվում է, քանի որ Հայաստանի օդային սահմանները բաց են այն երկրների հետ, որտեղ դա հայտնաբերվել է:

«Մենք ունենք օդային բաց սահմաններ և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամասնություն է կազմում»,- ասաց նա՝ հավելելով, սակայն, որ դեռևս շտամի սեկվենավորման նմուշներ չկան, բայց Հայաստանի համաճարակային հետազոտությունը ցույց է տալիս, որ շտամը առկա է մեր երկրում:

Ավելի վաղ Ավանեսյանը հայտնել էր՝ սեկվենավորվում են փորձանմուշներ քովիդի նոր շտամը Հայաստանում հայտնաբերելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը, որը առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անվանեց «Դելտա», ի հայտ եկավ Հնդկաստանում, որտեղ վերջին ամիսներին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ ծայրահեղ իրավիճակ էր: Նոր շտամը տարածված է արդեն 90-ից ավելի երկրներում: Վարակի նոր տեսակը անհանգստացնում է ԱՀԿ-ին, քանի որ այն շատ ավելի արագ է տարածվում աշխարհով մեկ: Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն շեշտում է՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ մինչև օրս հայտնաբերված պատվաստանյութերը արդյունավետ են վարակի այս նոր տեսակի դեմ պայքարելու համար, ինչպես կորոնավիրուսի մյուս շտամների դեպքում:

Աշխարհում այժմ տարածված է կորոնավիրուսային հիվանդության 4 շտամ, որոնց ԱՀԿ-ն անվանել է ըստ հունական այբուբենի: Բրիտանական շտամը, որը տարածվեց 2020 թվականի նոյեմբերից, ստացել է «Բետա» անվանումը: 2020 թվականի դեկտեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածված շտամի անվանումը «Ալֆա» է: «Գամա» անվանումը ստացել է այս տարվա մայիս ամսին Բրազիլիայում հայտնաբերված բրազիլական շտամը: 4-րդը Հնդկաստանում հայտնաբերված «Դելտա»-ն է:

Տպել
1080 դիտում

Լեռնագոգ համայնքում հարգանքի տուրք մատուցեցի և ներկա գտնվեցի Սուրբ Նարեկ եկեղեցու բացման արարողությանը. Մանավազյան

Հաջողվել է արմատապես փոխել փաստաթղթում հայկական կողմին վերաբերելի կարևոր դրույթներ․ Բաղդասարյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

Մենակ իրան բնորոշ խնդալու հոտի մեջ կկլորնան իր պոլոզ պատմությունները. Գյումրիում կայացավ «Մայլից մայլա» գրքի շնորհանդեսը

Արտակ Դավթյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթողների բացմանը

Պաշտանության նախարարն ու ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակի

«Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

«Ասել էր, որ երբեք գերի չի ընկնի՝ նռնակ ունի». Գոռ Այվազյանը պայթեցրել է իրեն՝ իր հետ միասին հակառակորդի զինվորներին

Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը

Ալեն Սիմոնյանը պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Աղավնաձորում բացվեց Արցախյան պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշաքար

Էմանուել Մակրոնի վրա ձու նետած տղամարդը ձերբակալվել

Արման Թաթոյանը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկարներ)

Հայաստանում ՌԴ դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը․ դեսպանատան հայտարարությունը

Տեղի է ունեցել հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում

Արթիկում հուշահամալիր է բացվել՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Արցախում յուրաքանչյուրը, անկախ գտնվելու վայրից, մեկ րոպեով դադարեցրել է շարժը (տեսանյութ)

Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին այրվում է մոտ 22 հա խոտածածկույթ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Հայրիկը երկնքում է, աստղերն է ներկում վարդագույն». 44-օրյա պատերազմում փոքրիկ Ալեքսանդրան կորցրեց հայրիկին

Վթար Իսակովի պողոտայում. բախվել են երեք մեքենաներ (լուսանկարներ)

COVID-19 համավարակի ներկա իրավիճակը. առցանց քննարկման օրակարգում 2 հարց է եղել

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Դիմումը պետք է ներկայացվի միջոցառման օրվանից առնվազն 10 օր առաջ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ԱԻՆ աշխատակիցների ավելի քան 88 տոկոսն արդեն պատվաստվել է. փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը․ Արցախի ՄԻՊ

Հակոբ Արշակյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Սիմոնյանն ու Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիա՝ քննարկելու Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը

Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե․ ներկայացրել է կոմիտեի երկու նորանշանակ տեղակալներին

Լուսինե Ալեքսանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից

Առկա է երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ. ՀՀ նախագահը շնորհավորել է Կիպրոսի Հանրապետության նախագահին

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին կաշառք տալու գործն ուղարկվել է դատարան

Արդարադատության բարեփոխումների օրակարգում ԱՄՆ-ն ՀՀ-ի առանցքային գործընկերներից է. Անդրեասյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ

Զորամիավորումներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Միշտ ասել եմ ու ասում եմ` ես Շուշի կմտնեմ. Սասուն Միքայելյան

«Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք». շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Հայկոյի մասին

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Վարչապետը Զինվորի տանը Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել (լուսանկարներ, տեսանյութ)

Մեկ տարի առաջ այս օրը Արցախի երկինքը դղրդաց, Ստեփանակերտում հոգեհանգստյան արարողություն է կատարվել