Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը։

Հանրապետության նախագահը մասնավորապես խոսել է Ճապոնիա այցի նպատակների, ուժեղ երկիր կառուցելու և այդ գործում սփյուռքի դերի, ինչպես նաև պատերազմի հետևանքների ու քաղած դասերի մասին:

«Պատերազմի հսկայական դժվարությունները կարող ենք նկարագրել մեկ բառով, որը կոչվում է ճգնաժամ: Ճգնաժամ է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել, շատ երիտասարդներ կորցրել են իրենց առողջությունը, կա բարոյահոգեբանական ճգնաժամ է, քանի որ պատերազմում տանուլ տալը դժվար է հոգեբանորեն՝ մանավանդ մի ժողովրդի համար, որը սրանից 26 տարի առաջ պատերազմում հաղթել էր,- ասել է նախագահը:- Պետք է սովորել ասել ճշմարտությունը՝ ինչքան էլ այն դառը լինի, քանի որ, երբ ճշմարտություն ես ասում, հաջորդ քայլով պետք է պատրաստ լինես խնդիրները լուծել: Լուծելը հեշտ չի լինելու, որովհետև տարիներ են պետք»:

Նախագահը նշել է, որ պարտությունը պետք է դաս լինի բոլորիս համար՝ սկսած Հանրապետության նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից, մինչև շարքային քաղաքացի: «Իսկ դասերը բազմաթիվ են: Առաջինի մասին ասացի՝ պետք է իրականության հետ ապրենք: Մյուս եզրակացությունն այն է, որ ցանկացած պետություն, ի վերջո, իր ապագան կառուցում է՝ հենվելով իր առավելությունների վրա: Իսկ մեր հիմնական ռեսուրսը մարդիկ են: Այստեղ մենք առավելություն ունենք, որովհետև ունենք Սփյուռք. Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, ողջ աշխարհում մեծ թվով հայեր են ապրում, և դա հսկայական առավելություն է,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:- Հայրենակիցներ ունենք, որոնք կրթում են, կրթվում են, զարգանում, փորձառություն են ձեռք բերում, հետո այդ ամենը կարող են բերել Հայաստան, բայց մենք արգելքներ ենք դնում: Իսկ 21-րդ դարն, ի վերջո, չի լինելու բնական ռեսուրսների դար: Աշխարհի ամենամեծ ընկերությունները վաղուց արդեն ոչ թե նավթային, այլ տեխնոլոգիական ընկերություններն են»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար նախ և առաջ պետք է օգտագործել մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը: Խոսելով Սփյուռքի ներուժը հօգուտ երկրի զարգացման օգտագործելու կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը դրա հիմնական ուղիներից մեկը համարել է սահմանադրական փոփոխությունները: «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցանկացած հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հնարավորություն ունենա իր ցանկությամբ ծառայել հայրենիքին, և որևէ պատնեշ չպետք է լինի»:

Ընդգծելով, որ ուժեղ Հայաստանը նաև տեխնոլոգիապես զարգացած Հայաստանն է, նախագահն ասել է, որ մեր բոլորի ուղղվածությունը պետք է լինի դեպի ապագա. «Իսկ ապագան ոչ թե սովորական ծրագրավորումն է, այլ՝ արհեստական բանականությունը, ոչ թե սովորական կենսաբանությունն է, այլ՝ կենսատեխնոլոգիաներն են»: Նախագահը նշել է, որ Ճապոնիա այցի նպատակներից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների հետ հանդիպումներն են. «Հայաստանն ու Ճապոնիան կարող են աշխատել իրար հետ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հույս ունեմ, որ ճապոնական ընկերությունները կմասնակցեն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործընթացին»:

Խոսելով զարգացած երկիր ունենալու տեսլականի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք, ինչպես ցանկացած պետություն, հաջողության հասնելու միայն մեկ ձև ունենք՝ կառուցել իրական ուժեղ պետություն: Այսինքն՝ նախ ունենանք պետականության գաղափարը մեզնից յուրաքանչյուրի սրտում ու մտքում, լինենք պետականամետ մարդիկ: Ուժեղ պետություն նաև նշանակում է՝ պետություն, որը փոքր ռեսուրսներով կարողանում է մեծ հաջողության հասնել, այսինքն՝ կարգապահ է, ունի տեսլական, գիտի՝ ուր է գնում: Եվ քանի որ փոքր երկիր է՝ այդ տեսլականը սովորական չի կարող լինել, այն պետք է վերածվի առաքելության: Երբ փոքր ես, բոլոր ուժերդ պետք է կարողանաս համախմբել, որպեսզի հարվածիդ ուժը մեծ լինի: Փոքր պետությունը դա կարող է անել, և աշխարհում այդպիսի օրինակները բազմաթիվ են»:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, երիտասարդներին հայրենիքում պահելու խնդրին:

Հանդիպման ավարտին հաջողություններ մաղթելով մասնակիցներին՝ նախագահը նշել է. «Ուզում եմ հուսալ, որ ապագայում ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանի մասին կսկսի մտածել՝ որպես երկրի, որտեղ ինքն իրեն ապահով է զգում, որի հետ կապում է իր ու իր երեխաների ապագան»:

Տպել
349 դիտում

Լեռնագոգ համայնքում հարգանքի տուրք մատուցեցի և ներկա գտնվեցի Սուրբ Նարեկ եկեղեցու բացման արարողությանը. Մանավազյան

Հաջողվել է արմատապես փոխել փաստաթղթում հայկական կողմին վերաբերելի կարևոր դրույթներ․ Բաղդասարյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

Մենակ իրան բնորոշ խնդալու հոտի մեջ կկլորնան իր պոլոզ պատմությունները. Գյումրիում կայացավ «Մայլից մայլա» գրքի շնորհանդեսը

Արտակ Դավթյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթողների բացմանը

Պաշտանության նախարարն ու ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակի

«Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

«Ասել էր, որ երբեք գերի չի ընկնի՝ նռնակ ունի». Գոռ Այվազյանը պայթեցրել է իրեն՝ իր հետ միասին հակառակորդի զինվորներին

Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը

Ալեն Սիմոնյանը պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Աղավնաձորում բացվեց Արցախյան պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշաքար

Էմանուել Մակրոնի վրա ձու նետած տղամարդը ձերբակալվել

Արման Թաթոյանը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկարներ)

Հայաստանում ՌԴ դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը․ դեսպանատան հայտարարությունը

Տեղի է ունեցել հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում

Արթիկում հուշահամալիր է բացվել՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Արցախում յուրաքանչյուրը, անկախ գտնվելու վայրից, մեկ րոպեով դադարեցրել է շարժը (տեսանյութ)

Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին այրվում է մոտ 22 հա խոտածածկույթ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Հայրիկը երկնքում է, աստղերն է ներկում վարդագույն». 44-օրյա պատերազմում փոքրիկ Ալեքսանդրան կորցրեց հայրիկին

Վթար Իսակովի պողոտայում. բախվել են երեք մեքենաներ (լուսանկարներ)

COVID-19 համավարակի ներկա իրավիճակը. առցանց քննարկման օրակարգում 2 հարց է եղել

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Դիմումը պետք է ներկայացվի միջոցառման օրվանից առնվազն 10 օր առաջ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ԱԻՆ աշխատակիցների ավելի քան 88 տոկոսն արդեն պատվաստվել է. փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը․ Արցախի ՄԻՊ

Հակոբ Արշակյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Սիմոնյանն ու Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիա՝ քննարկելու Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը

Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե․ ներկայացրել է կոմիտեի երկու նորանշանակ տեղակալներին

Լուսինե Ալեքսանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից

Առկա է երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ. ՀՀ նախագահը շնորհավորել է Կիպրոսի Հանրապետության նախագահին

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին կաշառք տալու գործն ուղարկվել է դատարան

Արդարադատության բարեփոխումների օրակարգում ԱՄՆ-ն ՀՀ-ի առանցքային գործընկերներից է. Անդրեասյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ

Զորամիավորումներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Միշտ ասել եմ ու ասում եմ` ես Շուշի կմտնեմ. Սասուն Միքայելյան

«Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք». շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Հայկոյի մասին

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Վարչապետը Զինվորի տանը Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել (լուսանկարներ, տեսանյութ)

Մեկ տարի առաջ այս օրը Արցախի երկինքը դղրդաց, Ստեփանակերտում հոգեհանգստյան արարողություն է կատարվել