Լոռու մարզում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության 10 դեպք է արձանագրվել

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման 1 դեպք էր արձանագրվել:

Նման տարբերությունը պայմանավորված է մարզի տարածքում ընտանեկան բռնությունների դեպքերից տուժած քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին դիմելու հարցում ցուցաբերվող ակտիվությամբ, ինչպես նաև նման դեպքերին քրեաիրավական գնահատականներ տալու հարցում մարզի դատախազության կողմից ցուցաբերվող ընդգծված հետևողականությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018թ. հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2021թ.-ի ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է 10 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 118-րդ հոդվածների, մեկ դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Օրինակ՝ մեկ դեպքում Ալավերդի քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կինը տվել է հաղորդմանը նույնաբովանդակ բացատրություն՝ հավելելով, որ ամուսինը նախկինում նույնպես իր նկատմամբ գործադրել է բռնություն, սակայն հաշտվել է նրա հետ և որևէ բողոք, պահանջ չի ներկայացնում:

Ամուսինն իր բացատրությամբ չի հերքել, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իրենց բնակարանում ծեծի է ենթարկել կնոջը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մարմնական վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ամուսինը կնոջը ծեծի ենթարկելու համար 2020թ.-ի հունիսի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել է 40000 ՀՀ դրամ տուգանքի:

Սակայն հաջորդ իսկ օրը՝ 2020թ. հունիսի 2-ին, վերջինս կրկին ծեծի է ենթարկել կնոջը, որի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Նյութերում առկա փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում, գնահատելով, որ իր անօգնական վիճակի փաստի ուժով կինը չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը, նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Կամ՝ մեկ այլ դեպքում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի շենքերից մեկի բնակիչը ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։00֊ի սահմաններում, որդին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում բնակարանում դանակով հարվածներ է հասցրել իր դեմքի և գլխի շրջաններում ու պատճառել մարմնական վնասվածքներ։

Որդին իր բացատրությամբ չի հերքել, որ վիճաբանել է հոր հետ և դրա ընթացքում սեղանի վրայից վերցրած խոհանոցային դանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է նրա գլխի շրջանին։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքների մի մասը հասցվել են սուր կտրող գործիքի (դանակի) ներգործությունների հետևանքով, իսկ մի մասը՝ բութ, կոշտ առարկաների հատվածների կամ գործիքների՝ այդ թվում նաև կարող էին առաջանալ դանակի բութ հատվածների հետևանքով։

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անձը, մինչև վերոհիշյալ  դեպքը, կրկին վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում ձեռքին գտնվող երկաթյա հարթաշուրթով հարվածել է նրա գլխին, որի վերաբերյալ Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այսինքն՝ այդ դեպքում ևս ակնհայտ է եղել որդու և հոր միջև առերևույթ ընտանեկան բռնությանը բնորոշ փոխհարաբերությունների առկայությունը, վերջինիս՝ անօգնական վիճակի փաստի ուժով իր իրավունքները պաշտպանել չկարողանալու հանգամանքը, ինչից ելնելով՝ նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Ընդհանուր առմամբ, նշված 10 քրեական գործերով ընտանեկան բռնությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 10 անձանց նկատմամբ: Իսկ 2 քրեական գործ՝ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, որոնցով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Հաշվի առնելով, որ բռնությունների գործադրման դեպքերն ընտանիքներում կրկնվել են, իսկ ոստիկանությունը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ունի ընտանիքում բռնության կանխարգելմանը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու կոնկրետ հանձնառություններ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանին: Մարզի դատախազն ընդգծել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ընտանեկան բռնությունների նախականխման, կանխման, խափանման և արձանագրման, ընտանիքի անդամների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց վարքագծի նկատմամբ հսկողության, օրենքով նախատեսված ներգործության միջոցների կիրառման աշխատանքներն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը»: 

Տպել
883 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին