Հայաստանի դպրոցականները 4 մեդալ են նվաճել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայում. ունենք նաեւ ոսկե մեդալ

27/07/2021 schedule17:37

Հայաստանի դպրոցականները 4 մեդալ են նվաճել «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադայում:

Օլիմպիադան առցանց ձեւաչափով անց է կացվել այս տարվա հուլիսի 17-ից մինչև 25-ը: Օլիմպիադայի կազմակերպիչ երկիրը Լիտվան էր:

Օլիմպիադային մասնակցել են 76 երկրների շուրջ 400 աշակերտներ: Մեր երկիրը 13-րդ տեղում , իսկ թիմը ղեկավարել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից Բիլոր Կուրղինյանը եւ Մեխակ Հայրապետյանը:

Հայաստանի թիմը ներկայացրել են 12-րդ դասարանցի 4 աշակերտներ՝ 3-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ 1-ը՝ «Քվանտ» վարժարանից: Նրանք բոլորն արժանացել են մեդալների:

Ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը արժանացել է ոսկե մեդալի, նույն դպրոցի սաներ Ռուբեն Կարախանյանը եւ Հակոբ Չախոյանը՝ բրոնզե մեդալների, իսկ «Քվանտ» վարժարանի սան Դավիթ Գյուլամիրյանը՝ արծաթե մեդալի։

Նշենք, որ այս տարի ոչ մի առարկայի օլիմպիադայից աշակերտներից որեւէ մեկը չէր արժանացել ոսկե մեդալի:

Հայաստանի թիմի ղեկավար Բիլոր Կուրղինյանը մեր զրույցում նշեց՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադան բարդության տեսանկյունից իրականում համալսարանական երկրորդ-երրորդ կուրսի մակարդակի է լինում։

«Սա նշանակում է, որ 76 երկրներից 13-րդ տեղում գտնվելը բավականին լավ ցուցանիշ է եւ մեծ արդյունք, ինչը խոսում է մեր աշակերտների փայլուն գիտելիքների մասին»,- նշեց թիմի ղեկավար Բիլոր Կուրղինյանը:

Նրա խոսքով՝ նման լավ արդյունքի ապահովմանը նպաստել են նաեւ պատասխանատու մարդկանց իրականացրած աշխատանքները, ղեկավարների կողմից արված անընդմեջ, հետեւողական եւ նպատակաուղղված պարապմունքները:

Բիլոր Կուրղինյանը ընդգծեց նաեւ, որ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից արդեն ունենք երկու ոսկե մեդալ. առաջին անգամ ստացել ենք 2016 թվականին։

Ոսկե մեդալակիր Արտաշես Գյոլեցյանը նկատեց՝ համեմատած հանրապետական փուլի հետ՝ միջազգային մրցույթի մակարդակը սարերի ու ձորերի տարբերություն է: Արտաշեսի խոսքով՝ լարվածությունը մեծ չէր, քանի որ ի սկզբանե նպատակ ունեին լավագույն արդյունքներ գրանցել, իսկ վստահությունը հաղթանակի երաշխիքն է։

Գյոլեցյանը մեր զրույցում նշեց նաեւ՝ ուսումը շարունակելու է Մոսկվայի ֆիզիկակատեխնիկական համալսարանում, սակայն անպայման վերադառնալու է Հայաստան եւ նպաստելու մեր երկրի հզորացմանն ու զարգացմանը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
3079 դիտում

Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթողներին

Բանակայինների ԱԱ. հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից և գլխիկոր հեռացել

Թեհրանի Ս․ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օրհնության և Սուրբ պատարագի արարողություն

Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

Ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը

Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ԱԱԾ

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Այսօր պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր

Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ

Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

«Անկախ հայրենիքիս հետ»․ Անկախության 30-ամյակի առթիվ Կառավարությունը հոլովակներ է հրապարակել

Հույս ունենք՝ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. ՄԻՊ-ը՝ Քասախի 2 բնակիչների անհետացման մասին

Գավառ քաղաքում այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ

Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Խաչիկ համայնքում աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան են թխել (լուսանկարներ)

Ինչ դեր են ունեցել «Բայրաքթար»-ները. ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված մեծաքանակ անասնակերը

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարանը կարտադրի նաև այլ շինանյութ. ԱՀ նախագահն այցելել է գործարան (տեսանյութ)

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար (տեսանյութ)

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Տեղեկություններ կան Քասախի 2 բնակչի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնվելու մասին. ԱԱԾ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների (տեսանյութ)

Արամ Ա հայրապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ