Երևան
17 °C
Հայաստանում ռազմական գործողություններին մասնակցած անձանց, նրանց ընտանիքների եւ առհասարակ հանրության հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու նպատակով առաջին անգամ իրականացվում է անվճար հոգեբանական աջակցության ծրագիր: Բուն աշխատանքները սկսվել են այս տարվա հունիսի 1-ից, սակայն մինչեւ ծրագրի մեկնարկը արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանները եւս աշխատել են հանրության հետ, նրանց ցուցաբերել համապատասխան հոգեբանական օգնություն:
Ծրագրի համար Կառավարությունը ԱԻ նախարարությանը հատկացրել է 100 միլիոն դրամ:
Հոգեբանական աջակցության ծրագրի իրականացման համար մրցույթ է հայտարարվել, որտեղ հաղթող է ճանաչվել Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը: Աշխատանքների իրականացման համար հիմնադրամը մի շարք կազմակերպությունների հետ ձեւավորել է կոնսորցիում (համընկերություն):
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը նշեց՝ ԱԻՆ-ը քաղաքացիներից հազարավոր զանգեր է ստացել, դրանք վերլուծելով հասկացել են, որ բնակչության շրջանում հոգեբանական խոցելիության աստիճանը մեծ է: Խոր հոգեբանական ազդեցությունների եւ անկումային տրամադրությունների հաղթահարման համար է Կառավարությունը որոշել նման ծրագիր իրականացնել։
«Մեր տեսակով լինելով ավելի հուզական՝ մենք ավելի զգայունակ ենք արտաքին ազդեցություններին, եւ արցախյան 44-օրյա պատերազմը դրա օրինաչափ հաստատումն էր մարդկանց հոգեկանի վրա: Այդ պատճառով Կառավարությունը որոշեց պատերազմին մասնակցած անձանց, նրանց ընտանիքներին և հանրության հոգեբանական վերականգնման անվճար աջակցության ծրագիր իրականացնել: Ծրագրի շրջանակներում 8 հոգեբանական կազմակերպություններում 60-ից ավելի որակավորված հոգեբաններ են ներգրավվել: Հոգեբանական կենտրոնում աշխատանքները կշարունակեն կազմակերպվել մինչեւ դեկտեմբերի 25-ը»,- ասաց Անդրանիկ Հակոբյանը:
Նա նշեց նաեւ, որ հոգեբանական խնդիրների հաղթահարմանը նպաստում են մեր ժողովրդի համազգային ուշադրությունը վտանգի կամ ողբերգության մեջ գտնվող ընտանիքներին:
«Ինչպես ծովը ինքնամաքրման հետաքրքիր հատկություն ունի, այդպես էլ մեր ժողովուրդը ազգային ինքնապաշտպանական, գիտակցական, նույնիսկ ենթագիտակցական մղում ունի ողբերգության մեջ գտնվող ընտանիքներին իր աջակցությունը ցուցաբերելու: Սա նույնպես ազգային ակտիվ, շատ գործուն եւ արդյունավետ հոգեբանական աշխատանք է»,- խոսքը եզրափակեց Անդրանիկ Հակոբյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության Հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանն էլ նշեց՝ պետական ֆինանսավորմամբ իրականացվող անվճար հոգեբանական ծառայությունների անմիջական շահառուներն են պատերազմին մասնակցած զինծառայողները, կամավորականները, անհետ կորածների եւ ռազմագերիների ընտանիքի անդամները, պատերազմի ժամանակ գերեվարված զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած եւ հաշմանդամ դարձած զինծառայողները: Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքացի եւս կարող է դիմել հոգեբանական ծառայությանը թեժ գծի հետեւյալ հեռախոսահամարով՝ 060834777։ Զանգահարելուց հետո կիրականացվի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում համապատասխան հոգեբանական կազմակերպություն:
Արտակ Գրիգորյանի խոսքով՝ ծրագրից արդեն օգտվել են 700 շահառու, 70-ից ավելի դեպքում հոգեբանական ծառայության մատուցումն իր ամբողջական ծավալով ավարտվել է, իսկ մնացածները դեռեւս գտնվում են ընթացքի մեջ:
«Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրով նախատեսվում է հոգեբանական ծառայությունների մատուցման առավելագույնը մինչեւ 8 սեանս: Գումարային առումով թիրախային խմբի շահառուների համար արդեն իրականացվել է 1700-ից ավելի հոգեբանական ծառայության մատուցման սեանս»,- ասաց նա:
Արտակ Գրիգորյանի հաղորդմամբ՝ հոգեբանական աջակցության ընթացքում շահառուները ծառայություններ են ստանում մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ անհատական իրականացվող հոգեթերապիա եւ հոգեբանական աջակցություն, խմբային հոգեբանական աջակցություն, հոգեբանների շարժական խմբերի ծառայություններ:
«Վերջինս հոգեբաններին հնարավորություն է տալիս այցելել հեռավոր վայրեր, որտեղ կան համապատասխան շահառուներ եւ նրանց հետ տանել աշխատանքներ: Բացի այդ, իրականացվում է առցանց եւ հեռախոսային հոգեբանական ծառայություններ: Բնականաբար, հնարավորություն կա աշխատել նաեւ էլեկտրոնային հարթակների միջոցով, որից, իհարկե, քիչ են օգտվում շահառուները՝ նախընտրելով ավելի շատ կենդանի շփումը: Ընդհանուր առմամբ հանրապետության ցանկացած քաղաքացի հոգեբանական աջակցության կարիքի դեպքում կարող է օգտվել ծառայություններից»,- նշեց արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանը:
Նա ավելացրեց նաեւ, որ հոգեբանական աջակցություն ստանալու համար մեզ մոտ փոքր-ինչ մենթալ խնդիր կա, այդ պատճառով շահառուների ակտիվ հայտնաբերման ուղղությամբ զբաղվում են նաեւ հոգեբաններն ու սոցիալական աշխատողները:
Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը ավելացրեց՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ շատ տեղերում, նույնիսկ արեւմտաեվրոպական զարգացած երկրներում են մարդիկ խուսափում դիմել հոգեբանի:
Ըստ նրա՝ հոգեբանին հիմնականում դիմում են, երբ կան որոշակի նախադրյալներ, օրինակ՝ հարազատներն են խնդրում, կամ մասնագետներն են հորդորում:
«Երբ մենք ունենք հոգեբանական խնդիրներ, հաճախ կարծում ենք, որ ինքներս կարող ենք լուծել այդ խնդիրները: Պատճառն այն է, որ հոգեբանական խնդիրների 75-80 տոկոս դեպքերում իսկապես մենք կարողանում ենք այդ հարցերը կարգավորել ինքնուրույն, սակայն կան 20-25 տոկոս դեպքեր, որտեղ առանց մասնագիտական միջամտության խնդիրները բարդանում են՝ աստիճանաբար խանգարելով ոչ միայն անձին, այլեւ նրա շրջապատի մարդկանց եւ հասարակությանը»,- նշեց նա:
Խաչատուր Գասպարյանն ասաց նաեւ հոգեբանության կարեւոր էթիկական սկզբունքի մասին՝ սպասել մինչեւ անձն ինքը որոշում կայացնի եւ դիմի հոգեբանին: Սակայն այս դեպքում, ըստ նրա, անհրաժեշտ է իրազեկել շահառուներին նման ծառայության առկայության եւ անհրաժեշտության մասին:
Նրա խոսքով՝ շաբաթների համեմատականով նույնիսկ նկատվում է, որ դիմողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճում է:
Հանրայինի նոր մասնաշենքի կառուցման հայ-չինական պայմանագիրը վերջնականացվել է
Ադրբեջանական ԶՈՒ-ն Մարտակերտում խախտել է հրադադարի ռեժիմը
Աջափնյակ վարչական շրջանի նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են. գրություն է ուղարկվել ոստիկանություն
Մինչև քանի տարեկան երեխաները վաղը կարող են անվճար այցելել կենդանաբանական այգի. միջոցառումների ցանկ
Վայոց ձորում ուժեղ քամուց պոկված տանիքն ընկել է ավտոմեքենայի վրա
Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների
Միջազգային հանրությունն Արցախն ընկալում է որպես ՌԴ-ի մի մասնիկ. բեկումնայի՞ն կլինեն արդյոք քիշնևյան բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի կողմից Ալիևի հայտարարությունը ողջունելը տարակուսելի է. ԱՀ ԱԳՆ
Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա
Վաղվանից վարորդները «պլյոնկաների» համար կտուգանվեն. ՆԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Բնից վայր ընկած արագիլի ձագը հանձնվել է ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին
Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը
19 նոր դատավորներ կհամալրեն դատական իշխանության շարքերը
Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել
IDBank-ի Visa Business Platinum քարտն՝ այժմ ավելի շահավետ պայմաններով
Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում է «Լաչինի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի հեղինակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Քիշնև
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը
Լեռնանիստ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ
Բացահայտվել է փողի եվ թմրամիջոցի մաքսանենգության դեպք, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՊԵԿ (տեսանյութ)
ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա
ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է՝ տուգանելո՞ւ է մեքենաների ապակիների «պլյոնկաների» համար, թե՞ ոչ
Արգիշտի Քյարամյանը քննիչների է ազատել
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ
Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից
Օլիմպիական խաղերի կրակը Մարսել կհասցվի 120-ամյա առագաստանավով. փոխանցումավազքին 10 հազար մարդ կմասնակցի
Եթե խնդիր ունենք հրապարակելու ընդդիմադիրների ճեպազրույցները, ապա ինչո՞ւ պետք է հյուր հրավիրեինք նրանց. Հ1-ի տնօրեն
Արգենտինան աջակցում է հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը (տեսանյութ)
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Ալեն Սիմոնյանը՝ Գիժերմո Անդրադային
Ողբերգական ավտովթար Արագածոտնում․ «Արմենիա Վայն» գործարանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ ու վիրավոր
Արսեն Թորոսյանը կհարցաքննվի, կարիքը կա. Սասուն Խաչատրյան
Եվրոն ու ռուբլին արժեզրկվել են. կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Ձեռք է բերվել պայմանավորվածություն. Օվերչուկը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին
Ռաիսին հույս ունի Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման
Մոծակների խմբերը հետապնդում են մարդկանց, թափառող շներին պետք է վաճառել Կորեային. Ադրբեջանցի պատգամավորի առաջարկը
Թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումը կվերահսկվի նվազ վարչական ներգործության միջոցներով
Պուտինն ու Զելենսկին կմեկնեն Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպումների
© 2023 Հայկական ժամանակ