Պատվիրել է իրագործել 6 անձանց սպանություններ․ ԱԱԾ-ն ավարտել է հարուցված քրեական գործի նախաքննությունը

28/07/2021 schedule16:56

Ավարտվել է հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Այս մասին ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ․

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև պատվերով, շահադիտական նպատակով հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Կատարված համակողմանի և արդյունավետ քննության ընթացքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ սպանությունների պատվիրատուն ապօրինի կերպով ձեռք է բերել և հանցակցի հետ նախնական համաձայնությամբ պահել է հրազեն ու ռազմամթերք, ինչպես նաև հանցակցին, այդ թվում՝ նյութապես շահագրգռելու միջոցով պատվիրել է իրագործել 6 անձանց սպանություններ, իսկ իր մյուս հանցակցին հանձնարարել է օժանդակել նշված 6 անձանցից 2-ի սպանությունների իրականացմանը:

Մասնավորապես՝

ՀՀ քաղաքացին ստանձնել է կազմակերպել ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը՝ դրա կատարումը պատվիրելով հանցակցին, և նրան տվել է 10.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ իր կողմից նախապես ապօրինի ձեռք բերված հրազենը և փամփուշտները: Հանցակիցն անվերապահորեն կատարել է նրա ցուցումներն ու Երևան քաղաքում թիրախավորված անձին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նշված հրազենով դիմահար կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ սպանությունն ավարտին չի հասցրել, քանի որ նկարագրված հրազենային վիրավորումը ստանալուց հետո թիրախավորված անձին հաջողվել է խույս տալ հետագա կրակոցներից:

Չբավարարվելով արդյունքով՝ սպանությունն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով պատվիրատուն ցուցում է տվել հանցակցին շարունակել վերահսկել նշված անձի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել նրա սպանությունը:

Թիրախավորված մյուս անձանց տեղաշարժը վերահսկելու և սպանություններ իրագործելու նպատակով պատվիրատուն հանցակցի համար Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, նրա համար գնել ավտոմեքենա, հոգացել  կենցաղային ծախսերը, տրամադրել քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պարագաներ, ատրճանակներ, այդ թվում՝ ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ:

Թիրախավորված անձանց դիակները սպանությունից հետո հուղարկավորելու և այդ կերպ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով պատվիրատուն հանցկացի հետ քննարկել ու Կոտայքի և Արմավիրի մարզերում ընտրել են համապատասխան վայրեր:

Այնուհետև պատվիրատուի կողմից տրված ցուցումների համաձայն և նրա կատարած դերաբաշխմամբ՝ հանցակիցները հետևել են թիրախավորված անձանց տեղաշարժին, պլանավորած հանցագործությունը նախապատրաստելու կամ կատարելու ընթացքում բացահայտվելու հնարավորությունը բացառելու նպատակով ուսումնասիրել են նշված անձանց բնակության վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի առկայությունը, շենքի մուտքին աննկատ մոտենալու ճանապարհները, որի ընթացքում պատվիրատուին պարբերաբար հաղորդել են նրանց հետ գտնված անձանց և տեղաշարժի երթուղու վերաբերյալ տվյալներ, սակայն այս պարագայում ևս սպանություններն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին հասցնել չեն կարողացել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում:

2021 թվականի հուլիսի 27-ին քրեական գործը՝ երեք անձի մասով մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, դրանց գործադրմամբ կյանքի և առողջության, ինչպես նաև կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների խափանման, կանխման և բացահայտման ուղղությամբ, շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

Տպել
3010 դիտում

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին