Բավականին մտահոգիչ է, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով մեզ մոտ կորոնավիրուսի թվերն աճում են. Փաշինյան

29/07/2021 schedule12:02

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3 մլրդ 459 մլն 300 հազար դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով:

Հարցը զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս որոշմամբ ձեռք են բերելու «Սինոֆարմ» եւ «Պֆայզեր» ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա եւս 10%-ով (500 հազար դեղաչափ, 250 հազար անձ՝ 2 դեղաչափով):

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե պատվաստումների գործընթացն ինչպե՞ս է ընթանում, ինչին ի պատասխան՝ Ավանեսյանն ասաց, որ ակտիվությունը պատվաստումների նկատմամբ անընդհատ աճում է:

«Մենք արդեն 163 հազար պատվաստում ենք իրականացրել: Իհարկե, այս որոշման շրջանակներում ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը եւս կխթանի, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ կերպով պատվաստվեն, ինչը կարեւորագույն երաշխիք է աշնանը նոր ուսումնական տարվա մեկնարկին ունենալ ավելի շատ պատվաստված անձինք: Մենք նաեւ նախապատրաստում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որը շուտով կներկայացնենք Կառավարության դատին: Ինչպես տեսնում ենք, բոլոր երկրները որոշակի գործիքակազմ կիրառում են ե՛ւ սահմանափակումների, ե՛ւ խրախուսման, փորձում են հնարավորինս ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ»,- նշեց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկին շտամերի պարագայում բնակչության թիրախային ցուցանիշը վերցվում էր պատվաստման համար 65 տոկոսը, ապա ներկայումս «Դելտա» շտամի պարագայում ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տալիս պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավելի. «Մենք գիտենք, որ տարածաշրջանում բավականին լարված իրավիճակ ունենք: Ցավոք սրտի, մեր հարեւան Վրաստանում համաճարակային իրավիճակը եւս շատ լարված է: Մենք Հայաստանում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք, որ այս տենդենցը պահպանվի, եւ մենք կտրուկ աճ չունենանք թվերի մեջ: Մենք երեկվա դրությամբ ունեցել ենք կորոնավիրուսի 233 նոր դեպք, կատարվել է ընդհանուր առմամբ 5930 թեստավորում»:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ բավականին մտահոգիչ է, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով մեզ մոտ թվերն աճում են. «Այստեղ նորից ուշադրություն եմ հրավիրում պատվաստման գործընթացի վրա: Մենք պետք է արդյունավետ կերպով շարունակենք իրականացնել պատվաստանյութերի ձեռքբերումը եւ պատվաստման գործընթացը: Ընդ որում՝ մենք այս գործընթացում պետք է նաեւ համագործակցենք շատ ակտիվ մեր գործընկերների հետ, նաեւ փոխադարձ օգնության եւ աջակցության մեր ավանդույթները շարունակենք պահպանել»:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ նշեց, որ Վրաստանի հետ բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ ունեն պատվաստանյութերի փոխանակման առումով. «Ուզում եմ գոհունակությամբ նշել եւ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը, որ որոշում են կայացրել 50 հազար դոզա պատվաստանյութ նվիրել մեզ: Երբ մեզ մոտ ավելին կլինեն պատվաստանյութերը, մենք կփոխանցենք: Սա նաև արվում է, որ փոխադարձ օգնության հասնենք՝ ժամկետայնությունները ճիշտ պահպանելու համար: Սա, ըստ էության, նվիրատվություն է, եւ մենք էլ նվիրատվություն կանենք: Այս համագործակցությունը կարեւոր է նաեւ, որովհետեւ մեր երկրների միջեւ քաղաքացիների ակտիվ հաղորդակցություն կա, ու պետք է միասնաբար պայքարենք համավարակի դեմ, որովհետեւ իրար հետ հաղորդակցվող ցուցանիշներ կան»:

Տպել
294 դիտում

Մեկ ժամ առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակել են Երասխ համայնքի վրա, հրդեհվել է խոտի դեզը. Թաթոյան (տեսանյութ)

Մահացել է Վանո Սիրադեղյանը

Հենց ձեր միջոցով են խնդիրները վեր հանվում և լուծումներ ստանում. Գնել Սանոսյանը շնորհավերել է Հայ մամուլի օրը

930 ծանր, 222 ծայրահեղ ծանր պացիենտ կա, 89 մարդ միացված է թոքերի օդափոխման սարքին. խորհրդակցություն վարչապետի մոտ

Քասախ գյուղի տներից մեկում հետախուզվող է հայտնաբերվել

Աշխատանքային այցով Ալավերդիում են եղել Լոռու մարզպետն ու ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը (լուսանկարներ)

Արգել գյուղի ցուցանակի մոտ մեքենան բախվել է մետաղյա սյանը. կա զոհ

«ԱստրաԶենեկայի» հիմքում շիմպանզեի ադենովիրուսն է, որը գենետիկորեն փոփոխվել է և չի կարող ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ. ԱԱԻ

Մաքսատանը պահվող մոմի արտադրության հումքը տրամադրվել է Մայր Աթոռին, բայց խնդիրը վերջնական լուծված չէ

Հայտնաբերվել է 14 խախտում, 2 մեքենա տեղափոխվել է պահպանվող տարածք. դիտարկվել է Շենգավիթի հանրային տրանսպորտը

Սպանություն Տավուշում. Վազաշենի անտառի առվակում տղամարդու դի է հայտնաբերվել

Առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հրդեհ է բռնկվել Դալար գյուղի տներից մեկում

Շենգավիթ վարչական շրջանի սուպերմարկետներում հակահամաճարակային վերահսկողություն է անցկացվել

ՀՀ-ում լիցենզավորված է պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 30 բուժհաստատություն

12 բնակարան, 1 բնակելի տուն, 7 ավտոկայանատեղի. ինչ ունեցվածք ունի Հայկ Մարությանը

Վահագն Դավթյանը հնարավոր է՝ չմասնակցի Աշխարհի առաջնությանը. Տոկիոյում նրան մեկուսացրել են

Տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԲ

Տիգրան Արզաքանցյանը նշանակվել է «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ (տեսանյութ)

Տաշքենդի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

Դալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով. ՔԿ

Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան

Նոյեմբերյանի բնակիչը գողացել է Կողբի եկեղեցու գանձանակի գումարը

Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է սպանության մեղադրանքով. ՔԿ

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդել Հովնանյանին (տեսանյութ)

Քովիդի այս թվերի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները. Դավոյան

Վաղը ՀՀ վեց մարզի 9 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. այսօր լռության օր է

Հովտամեջում ևս 15 տուն ապահովվել է կանոնավոր ջրամատակարարմամբ

Ավան վարչական շենքի հարևանությամբ կգործի գյուղմթերքի տոնավաճառ

Ինձ ասում են՝ եկեղեցում ես ծառայում, դուրս ես գալիս ռինգ ու մենամարտում․ հարցազրույց եկեղեցում ծառայող բռնցքամարտիկի հետ

Խոշոր ավտովթար Երևանում. «Կամազը» կողաշրջվել և փակել է ճանապարհը

Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդության. Կամո Վարդանյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ

Հաստատվել է կորոնավիրուսի 1863 նոր դեպք. մեկ օրում 41 մարդ է մահացել

Դալարում 30-ամյա տղամարդ է սպանվել. ձերբակալվել է սպանվածի 20-ամյա համագյուղացին

Չեխիայի համար Հայաստանը տարածաշրջանում կարևոր գործընկեր է. Մարտինա Տաուբերովա

Երասխում երեկ բռնկված հրդեհը մարվել է

Ձերբակալվել է Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարած կինը. ՔԿ

Տարածվող տեղեկությունը՝ իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չի համապատասխանում իրականությանը. ՊԲ

Տեսչական մարմինը քննարկել է տեխնիկական անվտանգության ոլորտի կարգավորման խնդիրները