Ավազակություն՝ վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետում (տեսանյութ)

29/07/2021 schedule19:15

Այսօր Ամիրյան փողոցում աազակային հարձակում է տեղի ունեցել «Ջի Էյ» վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետի վրա։ Նշված ընկերությունը և աշխատակիցը ճանաչվել են տուժող:

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորեւ․

2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, ներխուժել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Ջի Էյ» վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետ և որպես զենք օգտագործվող առարկայի` ռազմամթերք հանդիսացող մարտական նռնակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար, սակայն հանդիպելով վերջինիս դիմադրությանը՝ դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նշված ընկերությունը և աշխատակիցը ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի կրած դիմակը և մարտական նռնակ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ տուժողը, ինչպես նաև՝ վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Տպել
532 դիտում

Գորիսի համայնքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցը ուղերձով դիմել է գորիսեցիներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Արմավիրում մեկնարկել են 3 փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի նախարարական հանդիպմանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա, նաև աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

Հրդեհ է բռնկվել Գետափ գյուղում

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ

Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց է մշակվել․ ուսուցողական նյութերը կտարածվեն բուժհաստատություններում

Ռումբի բեկորներից քանդակներ, թիթեռներից կոմպոզիցիաներ. կայացել է վիրավոր զինվորների ձեռքով պատրաստված իրերի ցուցահանդեսը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում հանձնել են հրազեն ու ռազմամթերք (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի Հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին

Սեպտեմբերի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 29 133 քաղաքացի

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքին

Նիգերիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հիմնանորոգվում է Արթիկ-Անուշավան-Փանիկ ավտոճանապարհը

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական կառույցներին ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի կիրարկումը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունել է Արցախի իր գործընկեր Գևորգ Գրիգորյանին

Մարտի 1-ից 13 տարի անց ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում 300,1 հոդվածը, ՄԻԵԴ-ն էլ՝ արձանագրել խախտումներ

Ջերմուկի ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. 38-ամյա վարորդը մահացել է

Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում

Տեխնոլոգիական ոլորտի հայրենադարձներն աշխատանքով կապահովվեն

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

UCOM-ում գործում է «մատչելին՝ զեղչով» առաջարկը

Ղազախստանում կայացել է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

Արտաշես Խալաթյանը նշանակվել է ՔԿԱԳ պետ

Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 16 դեպք

Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Ստեփանակերտում բնակելի առանձնատուն է այրվել (լուսանկարներ)

Մայրաքաղաքի «Երեւան» ձուլվածքով նստարանների մեծ մասը կոտրված են, որոշներն արդեն պիտանի չեն նստելու համար

Ալեն Սիմոնյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ռուսասաստան․ ԱԺ նախագահն ընդունել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը (լուսանկարներ)

Զրո հանդուրժողականություն բոլոր ապօրինությունների նկատմամբ․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿ ծառայության նոր պետին

Զորամասերի պատասխանատուների հավաք-խորհրդակցություն է անցկացվել

Գազալցակայաններում իրավունք չեն ունենա լիցքավորել Էլեկտրոնային շտեմարանում չգրանցված մեքենաներին. որքան է տուգանքի չափը

Արտաշես Խալաթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից

Համոզված եմ, որ Ուզբեկստան-Հայաստան փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ. Շավքաթ Միրզիյոևի ուղերձը

Խախտվել են պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները. տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել