Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով կա 32 մեղադրյալ. «Լուրեր»

32 մեղադրյալ՝ մեկ գործում: Քննչական կոմիտեն մի քանի ամիս է՝ ուսումնասիրում է Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության միջադեպը: 2021-ի ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցը ընդհատվեց Ագարակում և Մեղրիում: Ինչպես տեղեկացնում է «Լուրերը», քննությամբ պարզվել է, որ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և նրա տեղակալ Արմեն Սամվելյանը խուլիգանություն են կազմակերպել:

Գագիկ Առաքելյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Խուլիգանության մասնակիցները, որոնք եղել են մի քանի տասնյակ, և բոլորը փոխկապակցված են եղել Մխիթար Զաքարյանի հետ, սկսել են խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ՝ խաթարել են հասարակական կարգը, ինչպես նաև չեն ենթարկվել ոստիկանության, այսինքն՝ հասարակական կարգը պահպանող աշխատակիցների օրինական պահանջներին:

Քննիչի խոսքով՝ խուլիգանության բուն նպատակը Նիկոլ Փաշինյանի այցը խոչընդոտելն էր:

Գագիկ Առաքելյան - Քննության ընթացքում պարզվել է, որ խուլիգանության մասնակից անձանց բացառապես ճնշող մեծամասնությունը հանդիսացել են Մխիթար Զաքարյանի մտերիմ անձինք, որոնք եղել են կա՛մ ընկերներ, կա՛մ մտերիմ անձինք, որոնք պատկերված են այս հատվածում, ֆինանսական կախվածության մեջ գտնվող անձինք են եղել, որոնք առնչվել են նրա բիզնեսների հետ, եղել են հարազատներ և մտերիմներ, ինչպես նաև ծառայողական կախվածության մեջ գտնվող անձինք:

Ըստ քննչական կոմիտեի՝ տեղաշարժը խոչընդոտելուց բացի՝ խուլիգանության մասնակիցները հայհոյել են նաև այն քաղաքացիներին, որոնք մոտեցել և զրուցել են վարչապետի հետ: Որոշ ժամանակ անց հայհոյանքներին ավելացել են ֆիզիկական ճնշումները:

Գագիկ Առաքելյան - Խուլիգանության կատարման ընթացքում նաև ընդհարումներ՝ քաշքշոցներ են եղել ոստիկանության աշխատակիցների և խուլիգանություն կատարող անձանց միջև, որոնք վերածվել են մեծածավալ քաշքշոցների, դրանց ներգրավել են նաև պետական պահպանության ծառայության աշխատակիցներին: Կատարված քաշքշոցների ընթացքում խուլիգանություն կատարած անձանցից ոմանք հարվածներ են հասցրել ՊՊԾ աշխատակիցներին և ոստիկանության աշխատակիցներին:

Ագարակից հետո նույն պատկերը եղել է նաև Մեղրիում, նույն անձինք կրկին խախտել են հասարակական կարգը, կանգնեցրել ավոտաշարասյունը, բարձրացել պետական պահպանության ծառայության աշխատակիցների մեքենայի վրա՝ մանրամասնում է Գագիկ Առաքելյանը:

Գագիկ Առաքելյան - Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ բուն խուլիգանական գործողությունների կատարման ընթացքում Զաքարյանը իր ալիբին ապահովելու նպատակով չի մասնակցել գործողություններին, այլ գործով ձեռք բերված ապացույցները վկայում են, որ նա բազմիցս հետևել է խուլիգանական գործողություններին, սակայն ինքն անմիջապես գործողություններ չի կատարել, որում էլ դրսևորվել է կազմակերպչի գործունեության առաձնահատկությունը:

Մեղրի ու Ագարակ քաղաքների խուլիգանության դեպքով 32 մեղադրյալից 27-ի գործն առանձնացվել է բուն նյութից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազություն՝ հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Մյուս 5 մեղադրյալի՝ այդ թվում Մխիթար Զաքարյանի վերաբերյալ նախաքննությունը դեռ շարունակվում է:

Տպել
1906 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել