Պաշտոնատար անձինք պարտականությունները չեն կատարել, որի արդյունքում «ԲԷՑ» ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները

30/07/2021 schedule16:50

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետևանքով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը չի կատարել անտառապատման պայմանագրային պարտավորությունները: Դատախազությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել։  Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Այդ մասին դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորեւ․ 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված նյութերի, փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից անտառապատման պայմանագրային պարտավորությունների կատարման ոլորտում, որի ամբողջականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «ԲԷՑ» ՓԲԸ-ի միջև 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին կնքվել է անտառային հողերի սերվիտուտի 11 պայմանագիր՝ 1 տարի ժամկետով: Համաձայն այդ պայմանագրերի՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ» պետական փորձաքննական դրական եզրակացությունը տրվել է 2017թ.-ի մայիսի 17-ին:

Նշված պայմանագրերով «Լալվարի անտառտնտեսության» Ծաղկաշատի անտառպետության տարածքում «ԲԷՑ» ՓԲԸ-ին տրամադրվել է 0,76295 հա ընդհանուր մակերեսով անտառային տարածք՝ «Օդային գծերի փոխարինում» ծրագրի իրականացման շրջանակներում հենարանների տեղակայման համար նախատեսված մոտեցման ճանապարհների կառուցման, էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացման և դրանց հետագա շահագործման նպատակով: Դրա դիմաց ընկերությունը պարտավորվել է եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության 2007թ.-ի օգոստոսի 30-ի թիվ 1045-Ն որոշմամբ հաստատված կարգով ներկայացնել անտառային տնտեսությանը հասցվող վնասի վերականգնման ծրագիր՝ ներառյալ օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծը և ժամանակացույցը:

«ԲԷՑ» ՓԲԸ-ի պատվերով կազմվել է Վահագնի անտառպետությունում տրամադրված 1.6 հա տարածքը անտառապատելու վերաբերյալ աշխատանքային նախագիծ, որով անտառապատման և ցանկապատման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 12.912.000 ՀՀ դրամ և որի վերաբերյալ Եղեգնուտի անտառտնտեսության կողմից ընդհանուր առմամբ առարկություններ կամ դիտողություններ չեն ներկայացվել:

Պարզվել է, սակայն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից 2018-2020թթ.-ին ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում, չնայած ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի թիվ 1045-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ի հետ պայմանագրերը կնքվել են ուժը կորցրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ» պետական փորձաքննական դրական եզրակացության հիման վրա, կնքված պայմանագրերով ընկերության վրա անտառապատման ծրագիր իրականացնելու որևէ պարտավորություն չի դրվել, կողմերի համար չեն սահմանվել ծրագրով նախատեսված աշխատանքները պատշաճ չիրականացնելու, ինչպես նաև պայմանագրի պահանջներն ու պայմանները չպահպանելու դեպքում աշխատանքները դադարեցնելու և անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը հատուցելու և վերականգնելու պարտավորություն: Արդյունքում 1.6 հա հողամասի վրա 12.912.003 ՀՀ դրամի չափով անտառապատման աշխատանքներ չեն իրականացվել և անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը չի հատուցվել՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:  

Նկատի ունենալով, որ կատարված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Տպել
818 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է